...

Naira A. Vardanyan

Question: 

բարև Ձեզ, ես և նշանածս պատրաստվում ենք ամուսնանալ, սակայն ուզում ենք մինչ ամուսնանալը ստուգվենք, (երեխա ունենալու,թաքանված գեներ ունենալու համար) ինչ խորհուրդ կտաք ինչպիսի անալիզներ պետք է հանձնենք? և որ հորմոնի խանգարման դեպքում կարող է առաջանալ անպտղություն? Նախապես շնորհակալություն

Answer: 

Բարև ձեզ: Ես խորհուրդ կտաի առաջին հերթին ստուգել ուրոգենիտալ ինֆեկցիաները և դրանց առկայության դեպքում՝բուժվել հղիանալուց առաջ: Ինչ վերաբերվում է հորմոններին, ապա դրանք շատ են և ես չեմ կարող նշել հատուկ մեկը, բոլորի արտադրության խանգարումն էլ կարող է պտղաբերության խնդիր առաջացնել և անկեղծ ասած քանի դեռ , անպտղություն չունեք, չեմ կարծում ,որ պետք է հորմոնալ անալիզներ հանձնել: 


Իսկ գեների պահով չեմ հասկանում ինչ թաքնված գեների մասին է խոսքը:

Եթե ժառանգաբար փոխանցվող հիվանդությունները ի նկատի ունեք, ապա դրանք շատ շատ են և բոլորը ստուգել նախ իմաստ չունի, հետո ֆինանսապես էլ դժվար թե կարող լինեք... Եթե դուք ինքներդ գիտեք ինչ-որ մի ժառանգական հիվանդության մասին ձեր, կամ ձեր նշանածի ժառանգականության մեջ, որը վախենում եք փոխանցել ձեր ժառանգին, ապա կարող եք խորհրդակցել բժիշկ-գենետիկի հետ.... Իսկ եթե նման հիվանդություն չկա, ապա որևէ  ''թաքնված գեն''  ստուգելու անհրաժեշտություն էլ չկա: