Աննա

Artur L. Minasyan

Question: 

Բարև Ձեզ բժիշկ Մինասյան: Ես 2 տարի առաջ քթի պլաստիկա արեցի, բայց այս ամբողջ ընթացքում ինձ մոտ դժվարաշնչություն կա, և կարծես անընդհատ գրիպի զգացողություն ունեմ: Ինձ վիրահատող բժշկին դիմել եմ, սակայն ասում է, որ ոչ մի խնդիր չկա:

Ի՞նչ խորհուրդ կտաք, գուցե ինչ-որ դեղորայքով, սփրեյով բացեմ շնչառությունս: Կամ առանց երկրորդ վիրահատության ինչպես կարելի է այս խնդիրը շտկել:

Շատ շնորհակկալ կլինեմ պատասխանի համար:

Answer: 
Բարև Ձեզ:
 
Հնարավոր է Ձեզ մոտ փոքրիկ հետվիրահատական կպումներ զարգացած լինեն, որը պահանջում է վիրահատական միջամտություն: Հնարավոր է նաև քթի նեղացման հետևանքով անցուղիները ևս նեղացած լինեն:  Այս պարագայում պետք է կրճատել խեցիները սփրեյի օգնությամբ, իսկ արդյունքի բացակայության պարագայում փոքրիկ վիրահատական միջամտությամբ:
 
Ցանկալի է հետազոտվել ԼՕՌ բժշկի մոտ:
 
Առողջություն եմ ցանկանում !

Նմանատիպ Հարցեր