Հարց բժշկին

Gevorg N. Tamamyan

gevorg-tamamyan
Question: 

Բարև ձեզ բժիշկ: Ես 18 տարեկան եմ և հանձնել եմ արյան ընդհանուր անալիզ: Հայտնաբերվել է էրիթրոցիտների, հեմոգլոբինի և լեյկոցիտների բարձր քանակ: Ասեմ, որ ծխում եմ օրական մեկ տուփ ծխախոտ: Խնդրում եմ ասել, արդյո՞ք պետք է զգուշանալ: Նախապես շնորհակալ եմ:

Answer: 

Բարև Ձեզ: Շնորհակալ եմ հարցի համար:
Այո, ծխելը կարող է անդրադառնալ հեմոգլոբինի մակարդակի վրա, և ոչ միայն:
Խորհուրդ կտամ թողնել ծխելը:

Նմանատիպ Հարցեր