Doctors.am

Gevorg N. Tamamyan

gevorg-tamamyan
Question: 

Բարև ձեզ բժիշկ: Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ հիվանդություն է կապիլյար տոքսիկոզը:

Answer: 

Բարև Ձեզ:
Կապիլյարոտոքսիկոզը, դա հեմոռագիկ վասկուլիտի կամ Շենլեյն-Հենոխի հիվանդության, նախկինում ռուսական գրականության մեջ հաճախ օգտագործվող, անվանումն է:
Այն հաճախ առաջանում է երեխաների մոտ, երբ ախտահարվում են մաշկը և լորձաթաղանթները, երբեմն նաև այլ օրգաններ: Մաշկի վրա առաջանում է սիմետրիկ շոշափվող պուրպուրա (կարմիր փոքր կետեր, որոնք փոքր ինչ բարձր են մաշկից), հաճախ կարող է լինել նաև հոդերի բորբոքում և ցավ, որովայնացավ, ինչպես նաև կարող են ախտահարվել երիկամները: Հիվանդությունը հաճախ հաջորդում է ինֆեկցիոն որևէ պրոցեսի: Հիմնականում, պրոգնոզը բարվոք է, և հիվանդների մեծամասնությունը՝ մոտ 90%-ը և ավել առողջանում են:

Նմանատիպ Հարցեր