Մեկնարկեց «Մանկական բժիշկների 5-րդ ազգային կոնֆերանս»-ը

Այսօր՝ նոյեմբերի 4-ին Ստանիսլավսկու անվ. թատրոնում մեկնարկեց Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Մանկական բժիշկների 5-րդ ազգային կոնֆերանս»-ը՝ Շվեյցարիայից, Ռուսաստանից և Վրաստանից հրավիրված պրոֆեսորների մասնակցությամբ:

Կոնֆերանսի ընթացքում քննարվեցին և նախատեսվում են քննարկումներ ընդհանուր մանկաբուժության, մանկական վիրաբուժության, էնդոկրինոլոգիայի և օնկոլոգիայի արդի խնդիրների վերաբերյալ, ներկայացվեցին ուշագրավ կլինիկական դեպքեր:

Հիշեցնենք, որ կոնֆերանսի ավարտին մասնակիցներին կշնորհվեն12 տեսական ՇՄԶ կրեդիտներ, կտրվեն վկայականներ:

 

 

 

  

  

  


Աղբյուրը՝ Doctors.am
4 նոյեմբերի, 2016