Նոր կերակրատեսակ Ձեր ձմեռային սննդակարգում.եգիպտացորենի շիլա

Բոլորս էլ գիտենք, որ եղանակային առանձնահատկությունների հետ կապված՝ ցանկալի է ձմռանը հատուկ սննդակարգ պահպանել: Հաշվի առնելով դա՝ բժիշկները կարծում են, որ գտել են այն ճաշատեսակը, որը ցուրտ եղանակին լավագույնս բավարարում է օրգանիզմի պահանջները:
 
Պարզվում է ձմռանը լավագույն ճաշատեսակներից մեկը եգիպտացորենի շիլան է: Եգիպտացորենը պարունակում է ածխաջրատներ, մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ, վիտամիններ` B1, PP, B, կարոտին, սելեն, ինչպես նաև պրովիտամին A: Նրա կազմի մեջ մտնող բջջանքն օգնում է բարելավել աղիների աշխատանքը:
 
Արևմտյան բժիշկները պարզել են, որ ձմռան ամիսներին եգիպտացորենի շիլայի հաճախակի ընդունումը կարգավորում է ոչ միայն մարսողությունը, այլև մարդու հոգեբանական վիճակը, մասնավորապես, պաշտպանում է սթրեսից և դեպրեսիայից:
 
Եգիպտացորենի շիլան առավել օգտակար կլինի նստակյաց աշխատանք ունեցող մարդկանց, ում աղիներում ամբողջ օրը նստած դիրքից  սկսվում են կանգային պրոցեսներ, իսկ եգիպտացորենի շիլան դրանց դեմ պայքարող լավագույն միջոցն է:
 
Այս ճաշատեսակը դուր կգա նաև այն մարդկանց, ովքեր ցանկանում են նիհարել: Պարբերաբար առավոտյան կերեք եգիպտացորենի շիլա, և ավելորդ կիլոգրամները հետզհետե կանհետանան:

Աղբյուրը՝ Doctors.am