«Օտորինոլարինգոլոգիական շաբաթ» հանրային իրազեկման ծրագիր. Փետրվարի 26-ից մարտի 4-ը

Հարգելի՛ օտորինոլարինգոլոգներ,

սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. փետրվարի 26-ից մարտի 4-ը Doctors.am-ը հայտարարում է օտորինոլարինգոլոգիական խնդիրների հանրայնացման, ոլորտի նորությունների լուսաբանման շաբաթ:

Այսպիսով, եթե ունեք`

  • մասնագիտական կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հոդվածներ,
  • նորություններ,
  • պրակտիկայում հանդիպած հետաքրքիր, բացառիկ դեպքեր,

կարող եք ուղարկել մեր խմբագրություն info@doctors.am հասցեով, և մենք սիրով կհրապարակենք դրանք, կդարձնենք հնարավորինս զանգվածային ու հասանելի մեծ լսարանի համար:
Տեղեկացնենք նաև, որ եթե բաժանորդագրված եք կամ հետևում եք համաշխարհային հեղինակավոր առողջապահական ամսագրերի և կուզեիք այնտեղ զետեղված մասնագիտական հոդվածներով կիսվել Ձեր գործընկերների հետ, «Օտորինոլարինգոլոգիական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors-ը կտարածի դրանք:


Աղբյուր՝ Doctors.am
19 փետրվար, 2018