«Գինեկոլոգիական պաթոլոգիայի կլինիկո-ախտաբանական ժամանակակից խնդիրները» թեմայով դասախոսություններ` Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում

Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում մայիսի 15-ին և 16-ին անցկացվեցին «Գինեկոլոգիական պաթոլոգիայի կլինիկո-ախտաբանական ժամանակակից խնդիրները» թեմայով դասախոսություններ՝ Հունաստանից ժամանած բ.գ.դ. Կիտտի Պավլակիսի մասնակցությամբ:

Սեմինարի առաջին օրվա թեմաները նվիրված էին ձվարանների սահմանային ուռուցքների և քաղցկեղների կլինիկո-ախտաբանական վերլուծություններին, ձվարանների ուռուցքային հիվանդությունների ՀՏ ախտորոշումներին և ոչ միայն:

Կիտի Պավլակիսը նաև ներկայացրեց զեկույց՝ «Գինեկոլոգիական ախտաբանության դժվարությունները» թեմայով:

Արդիական խնդիրների քննարկումը շարունակվեց նաև մայիսի 16-ին:

Էնդոմետրիալ քաղցկեղի բազմազանություն, արգանդի պարանոցի քաղցկեղի բուժման  ժամանակակից  մեթոդներ, արգանդի մեզենխիմալ ուռուցքներ. կարևոր այս թեմաները ևս ուշադրության կենտրոնում էին:

Ողջ սեմինարի ընթացքում մասնագիտական զեկույցներն ընդմիջվում էին նաև քննարկումներով. ներկաներն իրենց գործընկերներին հարցեր ուղղելու և մասնագիտական քննարկումներ ծավալելու հնարավորություն ունեին: 

Աղբյուրը՝ Doctors.am