Մեր մասին

2009 թվականից առ այսօր հասարակությանը առողջապահության և բժշկության ոլորտին առնչվող բոլոր նորությունների և իրադարձությունների մասին ամբողջական տեղեկատվություն մատակարարող Doctors.am առողջապահական կայքը իր ձևի մեջ յուրօրինակ ինֆորմացիոն տիրույթ է, որտեղ զետեղված տվյալների բազան թարմացվում և համալրվում է յուրաքանչյուր օր, ինչն իր հերթին ավելացնում է թե՛ այցելուների և թե՛ դիտվող էջերի քանակը: Մեր այցելուների թիրախային խումբն առողջապահության բնագավառով հետաքրքրված անձինք են, ովքեր ցանկանում են մշտապես տեղեկացված լինել Հայաստանում և աշխարհում կատարվող առողջապահական նշանակալից իրադարձությունների, նորարարությունների և այլ զարգացումների մասին: Կայքը պարունակում է համալիր տեղեկատվություն Հայաստանում աշխատող բժիշկների, գործող բուժհաստատությունների, հիվանդությունների, դեղերի և ազգաբնակչությանը հուզող մի շարք խնդիրների մասին:

Doctors.am–ը հնարավորություն է ընձեռում այցելուին ՀՀ տարբեր ծայրամասերից կապ հաստատել բժիշկների հետ, հղել իրենց հուզող հարցերն ու ստանալ դրանց պատասխանները: Համաձայն ոլորտում վիճակագրական ուսումնասիրություններ իրականացնող «Գուգլ Էնալիթիկքս» (GOOGLE ANALYTICS) ծառայության տրամադրած տվյալների՝ Doctors.am կայքի այցելուների քանակը օրական հասնում է (միջին տվյալներով ) 6000-ի, իսկ կայքի էջադիտումների ընդհանուր քանակը՝ ամսական 800.000 է:

Մեր գործունեության նպատակն է դարձնել իրազեկ, օգնել քաղաքացուն պարզ և արագ ճանապարհով ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվություն և որակյալ խորհրդատվություն:

Մեր թիմը

Սաթենիկ Գրիգորյան
տնօրեն
Սեդա Գրիգորյան
ՏՏ մասնագետ
Հրանուշ Հովհաննիսյան
ներկայացուցիչ
Թեհմինե Նազարյան
ներկայացուցիչ
Ամալյա Գրիգորյան
լրագրող
Լուսինե Գրիգորյան
լուսանկարիչ
Զավեն Քոլոյան
հիմնադիր
Աննա Հովհաննիսյան
ներկայացուցիչ