Աբսցես հարըմպանային

Աբսցես հարըմպանայինԱյս հիվանդությունը հանդիպում է հազվադեպ սակայն ունի ծանր ընթացք և վտանգավոր բարդություննր: Հանդիպում է հիմնականում մեծերի մոտ, առաջանում է հարըմպանային բջջանքի ախտահարում` անգինաների, խրոնիկ տոնզիլիտի սրացման, ադենոիդիտի, մաստոիդիտի, ատամներում բորբոքայի պրոցեսի պատճառով:

Կլինիկական պատկեր

Ընդհանուր վիճակը ծանր է: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 40 C, դաղ,սարսուռ,կլման ակտը խիստ ցավոտ է , առաջանում է մկանների տրիզմ, գլուխը հարկադրված դիրքում (թեքած դեպի հիվանդ կողմը): Բնորոշ է ցավի տեղակայումը պարանոցի կողմնային մակերոսին ,մկանները ռիգիդ են: Պարանոցի վերին կողմնային հատվածների մաշկը հիպերէմիկ է այտուցված, պալպացիան ցավոտ:

Ֆարինգոսկոպիկև ըմպանի կողմնային պատը հիպերէմիկ է այտուցված, ի տարբերություն պարատոնզիլյար աբսցեսի արտափքումը տեղակայված է հետին քմային աղեղի հետևում: Աղեղը պրոցեսում քիչ է ընդգրկված, նշիկը արտափքված է առաջ: Շոշափելիս առկա է ֆլուկտուացիա:

Աբսցեսի վտանգավորություն կայանում է նրանում, որ հնարավոր է առաջանա մեդիաստենիտ կամ ներքին քնային երակի ֆլեբիտ, խոշոր անոթներից րայունահոսություն էրոզիայի հոտևանքով:

Բուժումը

Բուժումը վիրահատական է , աբսցեսի բացահատում ներքին կամ արտաքին եղանակով: Նշանակվում են հակաբիոտիկներ և սուլֆանիլամիդներ:

 

Սկզբնաղբյուրը՝ Doctors.am