Ախալազիա

ԱխալազիաՉբացահայտված Ս.Ս.Ս., որի հետևանքով առաջանում են խանգարումներ ոչ խոլիներգիկ և ոչ ադրեներգիկ ինտրամուրալ իներվացիաների: Դա կարող է հիմնավորված լինել նեյրոնների բնածին բացակայությամբ կամ դեֆիցիտով, որոնք գտնվում են գանգլիաներոմ միջմկանային /Աուերբախի/ հյուսակի կերակրափողի դիստալ հատվածում:


Այդ բջիջների ոչնչացմամբ պայմանավորված արտաքին և ներքին գործոնների ազդեցությամբ կամ պարենտերալ սկլերոզով: Նշանակություն ունի նաև ինֆեկցիայի դերը` ցիտոմեգալովիրուս, հերպես վիրուս: Ախալազիայի ժամանակ խանգառվում է Ս.Ս.Ս-ի համակցված բացումը կլման ժամանակ, լինում է ատոնիա կամ դիսկինեզիա կերակրափողի ամբողջ մակերեսով: Սնունդը մնում է սպազմի ենթարկված կարդիայում և աստիճանաբար աճում է կերակրափողի լայնությանը:

Կլինիկան

Երեխաների մոտ հիվանդությաունը ի հայտ է գալիս արդեն կյանքի 1-ին ամիսներին: Հիմնական ախտանիշը փոքրիկների մոտ փսխումն է կերակրման ժամանակ հենց նոր կերած կաթը առանց  ստամոքսի պարունակության, քիչ դժվար կլման ակտ, այն տպավորությունն է, որ երեխան ''խեղդվում'' է ուտելիս: Կրկնակի ասպիրացիաների հետևանքում երեխայի մատ կարող են առաջանալ կրկնվող բրոնխիտներ, թոքաբորբեր, քաշը լավ չի ավելացնում: Ախալազիան կարող է լինել որպես ախտանիշ ժառանգական հիվանդությունների աուտոսոմ-ռեցիսիվ տիպի` խլություն, վիտիլիգո,մկանների թուլություն, Ռենոի համախտանիշ, սկլերոդերմիա:

Ախտորոշում

Ախտորոշումը դրվում է ռենտգենոլոգիապես, կոնտրաստ հետազոտության ժամանակ յոդոլիպոլով կամ բարիումով երևում է կոնուսանման նեղացում կերակրափողի դիաֆրագմայից ներքև ''մկան պոչի'' նման, ''վառված մոմը շուռ տված'', կերակրափողի հավասարաչափ լայնացում, նրա չկորդինացված պերիստալտիկա, էվակուացիայի դանդաղում, իսկ հետո  կուտակված մասսաներ ստամոքսում: Էնդոսկոպիկ`  կերակրափողը լայնացած է, լցված սննդով, լորձաթաղանթը վարդագույն է, առանց  բորբոքման, կարդիայի ելքը նման է ձագարի, բայց ապպարատը ազատ անցնում է նրա միջով,  կարկամությունը բացակայում է:

Բուժումը

Բուժումը` կոնսերվատիվը, քիչ էֆեկտիվ է /պնևմոկարդիադիլատացիա/, մեծ մասամբ  վիրաբուժական է, որն արվում է ավագ հասակում:

 

Սկզբնաղբյուրը՝ Doctors.am