Ինչպե՞ս կանխել Ալցհեյմերի հիվանդությունը

Տարիքի հետ մարդկանց մոտ ավելանում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը: Այսօր այն ամենատարածված հիվանդություններից մեկն է ամբողջ աշխարհում, իսկ բուժման եղանակները դեռևս բացահայտված չեն:

Հիվանդությունն ախտահարում է գլխուղեղի նյարդային բջիջները՝ առաջացնելով օրգանիզմի բոլոր ֆունկցիաների խանգարում: Երբեք հստակ չես կարող իմանալ` երբ Ալցհեյմերի հիվանդությունը կախտահարի գլխուղեղը, սակայն գոյություն ունեն հիվանդությունը կանխելու եղանակներ: 

Սնունդ
Խուսափեք հագեցած ճարպաթթուներից, դրանք ավելացնում են «վատ» խոլեստերինի մակարդակը արյան մեջ, ինչն, իհարկե, ազդում է գլխուղեղի բջիջների վրա: Խուսափեք պահածոյացված, տապակած մթերքներից, յուղոտ կաթնամթերքից: Շատ օգտագործեք հակաօքսիդանտներ պարունակող մթերքներ՝ կակաո, հատապտուղներ, կարմիր գինի և այլն: Դրանք դանդաղեցնում են բջիջների ծերացումը՝ նվազեցնելով Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը:

Անդադար ուսուցումը և հիշողության մարզումը
Ստիպեք, որ Ձեր ուղեղն աշխատի: Լուծեք գլուխկոտրուկներ, տրամաբանական խաղեր խաղացեք, ուսուցողական գրքեր կարդացեք, նոր լեզու սովորեք:

Քունը կարևոր է
Պետք չէ թերագն
ահատել քնի կարևորությունը, քանի որ հանգիստ և տևական քունը նպաստում է գլխուղեղի ակտիվությանը: Քնած ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք նվազեցնում են բետա-ամիլոիդ պեպտիդի սպիտակուցների քանակը: Դրանք անմիջական կապ ունեն Ալցհեյմերի հիվանդության առաջացման հետ: Հետևաբար մշտական անքնությունը կարող է բերել գլխուղեղի բջիջների վնասման:

Ինտերնետ
Կարող է տարօրինակ թվալ, բայց ինտերնետը, լինելով ինֆորմացիայի, խաղերի աղբյուր, ակտիվացնում է գլխուղեղի բջիջների աշխատանքը:

Հետևեք օրգանիզմում վիտամին В12-ի նորմալ մակարդակի պահպանմանը
Ծերացմանը զուգահեռ վիտամին B12-ի մակարդակն օրգանիզմում նվազում է, քանի որ դժվարանում է դրա յուրացումը: Իսկ դրա ցածր մակարդակը կարող է բերել գլխուղեղի դեգեներացիոն պրոցեսների: 

Հետևեք Ձեր տեսողությանը
Վատ տեսողությունը կարող է ազդել ուղեղի կոգնիտիվ ակտիվության վրա, հետևաբար՝ նպաստել Ալցհեյմերի հիվանդության առաջացմանը:

Թեյ
Քչերին է հայտնի, որ թեյը կանխում է Ալցհեյմերի հիվանդությունը: Դրանում պարունակվող ակտիվ բաղադրիչները, օրինակ՝ հակաօքսիդանտները, պաշտպանում են գլխուղեղի բջիջները, ընդ որում կարևոր չէ թեյի տեսակը՝ կանաչ, թե սև:


Աղբյուր՝ Doctors.am