Ինչպե՞ս ունենալ համաչափ և գեղեցիկ ատամնաշար.ներկայացնում է Աննա Ֆանարջյանը

Ինչպե՞ս ունենալ համաչափ, գեղեցիկ ատամնաշար և չբարդույթավորվել ժպտալիս:

Ատամնաշարի հետ կապված խնդիրները կարելի է լուծել վինիրների միջոցով: Վինիրների վերաբերյալ հարցերին պատասխանել է Ֆանարջյան կլինիկայի ստոմատոլոգիական ծառայության ղեկավար Աննա Ֆանարջյանը:

Ի՞նչ է վինիրը
Վինիրը (veneer) բարակ կերամիկական շերտիկ է, նախատեսված ատամի արտաքին մակերեսին ամրացնելու համար:

Ո՞ր դեպքերում է ցուցված կիրառել վինիրներ

Վինիրները ցուցված են կիրառել՝

  • Անհավասար ատամնաշարի դեպքում
  • Վնասված էմալի դեպքում
  • Էմալի տարբեր ախտահարումների դեպքում
  • Ատամնաբծերի դեպքում
  • Ատամի գույնի փոփոխության դեպքում:

Կա՞ն վինիրների տեղադրման հակացուցումներ

  • Հակացուցումներից առաջինը բրուքսիզմն է (ատամների ուժեղ կրճտացնելը):
  • Ցանկալի չէ ատամը երեսպատել վինիրով, եթե մեծ է ատամի ախտահարման մակերեսը:


Որքա՞ն երկար են ծառայում վինիրները

Վինիրները կարող են ծառայել բավականին երկար՝ 10-15 տարի: Եթե պացիենտը հետևում է բժշկի տված ցուցումներին, որևէ խնդիր չի առաջանա:

Պե՞տք է մաքրել վինիրները

Վինիրները մաքրում են նույն կերպ, ինչպես որ մնացած ատամները:
Եթե Ձեզ մոտ վինիրների վերաբերյալ այլ հարցեր են առաջացել, կարող եք այցելել Ֆանարջյան կլինիկա անվճար խորհրդատվության համար:
 


 

Աղբյուրը`Doctors.am