Ողնաշարի վիրաբուժությունը «Ուիգմոր Քլինիք»-ում. Ներկայացնում է Արա Անթառանյանը

«Ուիգմոր Քլինիք»-ի ողնաշարի վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրաբուժական միջամտություններ՝ ուղղված մանկական և պատանեկան հասակից մինչև մեծահասակների ողնաշարի հիվանդությունների բուժմանը: Doctors.am-ը ներկայացնում է «Ուիգմոր Քլինիք»-ի վնասվածքաբան և օրթոպեդ Արա Անթառանյանի հարցազրույցը` ողնաշարի վիրաբուժության մասին:

-Բժիշկ Անթառանյան, ողնաշարի հիվանդությունների բուժման ինչպիսի՞ միջամտություններ են իրականացվում «Ուիգմոր Քլինիք»-ում:

-Այն բոլոր միջամտությունները, որոնք հասանելի են աշխարհում, մեզ մոտ նույնպես կիրառվում են: Իրականացնում ենք մանկական հասակին ավելի բնորոշ բնածին և ձեռքբերովի դեֆորմացիաների բուժում, կորսետավորում ու գիպսային կորսետավորում: Մեծահասակաները հիմնականում դիմում են գոտկային կամ նյարդարմատային ցավերի հետ կապված: Իրականացվում է կոնսերվատիվ՝ դեղորայքային բուժում, այդ թվում`հարողնաշարային բլոկադաներ ու ներարակումներ: Առաջիկայում կներդրվի նաև դիսկերի ճողվածքների վիրահատական բուժման տարբերակը:

-Ի՞նչ  խնդիրներով են ավելի հաճախ դիմում: Ինչպիսի միջամտություններ են իրականացվել:

-Երեխաների դեպքում դա բնածին ու ձեռքբերովի դեֆորմացիաների շտկումն է: Մանկական դեֆորմացիաների վիրաբուժությունն արդեն ներդրված է: Այն ներառում է ողնաշարի բնածին անոմալիաների և ձեռքբերովի կորությունների բուժումը: Վիրաբուժական միջամտություններն իրականացվում են ինչպես մեր անձնակազմի կողմից, այնպես էլ համակցված բնածին անոմալիաների և բարդ կառավարելի դեպքերում՝ հրավիրված օտարերկրյա մասնագետների օգնությամբ, որոնք այցելում են տարեկան 2-ից 3 անգամ: Վերջին այդպիսի համատեղ աշխատանքը հոկտեմբերի նկատարվել է Շվեյցարիայից ժամանած պրոֆեսորի մասնակցությամբ, երբ վիրահատվեց 5 հիվանդ: Սկզբում իրականացվել է ողնուղեղային խողովակի ստենոզով մեծահասակի վիրահատական միջամտություն։ Ներկայումս հիվանդի հետ վիրահատական վիճակը գնահատվում է բավարար․ ցավային համախտանիշը, կառուցվածքային փոփոխությունները վերացել են: Իսկ նոյեմբերին «Ուիգմոր Քլինիք»-ի բուժանձնակազմն իրականացրեց իդիոպաթիկսկոլիոզով 14 տարեկան հիվանդի վիրահատական բուժում․ կատարվեց կորեկցիա: Այսդեպքում ևս արդյունքը գնահատվում է շատ լավ: Բացման օրվանից՝ օգոստոսից մինչ օրս, կատարվել է 6 ողնաշարային վիրահատություն:

-Ինչպիսի՞ հետազոտություններենիրականցվում՝ բուժմանեղանակըորոշելուհամար:

-Ողնաշարի պաթոլոգիայով հիվանդների հետազոտությունն ունի որոշակի օրինաչափություն: Առաջինը կլինիկական քննություն է՝ ի՞նչ է տեղի ունեցել, ե՞րբ են առաջացել գանգատները: Այս ամենը պարզելուց հետո կատարվում է ռենտգենաբանական քննություն, որը թույլ է տալիս գնահատել ողանաշարի վիճակն աշխատանքային դիրքում: Կախված կլինիկական տվյալներից ու ռենտգենաբանական քննության ամփոփումից՝ըստ անհրաժեշտության որոշում է կայացվում կատարել ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) կամ ՀՏ(համակարգչային տոմոգրաֆիա)քննություն: Մեր կլինիկայում ՀՏ-ն ուռենտգենաբանական հետազոտությունը հասանելիեն շատ բարձրորակով: Դա թույլ է տալիս բոլոր հնարավոր դիրքերով ստանալ որակյալ պատկերներ:

- Երեխաների մոտ որո՞նք են ողնաշարի հիվանդությունների առաջացման հիմնական պատճառները:

-Ողնաշարի հիվանդությունների առաջացման պատճառները բազմազան են: Հղիության առաջին շաբաթների ընթացքում հղիի անհատական հիգիենան ու վիտամինների պակասությունը կարող են երեխաների բնածին զարգացման անոմալիաների հետևանք լինել: Այստեղ մեծ դերունի ֆոլաթթվի դեֆիցիտը, որը կարող է բերել նյարդային խողովակի զարգացման անոմալիայի: Այս ամենի պրոֆիլակտիկան շատ պարզ է, միևնույն ժամանակ՝ բարդ: Պարզ է, քանի որ պլանավորված հղիությունից 1-2 ամիս առաջկարելի է հաշվարկել  օրական ֆոլաթթվի դեղաչափը։ Այնուհետ ապագա մայրը, վիտամինային կոմպլեքսներ օգտագործելով, խուսափում է երեխայի մոտ նմանատիպ հիվանդությունների առաջացումից: Այս հարցի հետ կապված հասարակության մեջ հակասություններ կան: Շատերը կարծում են, թե դրա անհրաժեշտությունը չկա, սակայն այն երկրները, որոնք անցել են ֆոլաթթվով հագեցած սննդամթերք օգտագործելուն, ներկայումս չեն առնչվում երեխաների այդ ծանր պաթոլոգիայի հետ։
Ձեռքբերովի դեֆորմացիաների, իդիոպաթիկ սկոլիոզների առաջացման իրական պատճառները դեռևս հայտնի չեն: Կան տարբեր տեսություններ հորմոնալ փոփոխությունների և այլ հնարավոր պատճառների վերաբերյալ, սակայն վերջնական հաստատում դեռևս չունենք: Գիտենք մեխանիզմները և թե ինչն է բերում այդ դեֆորմացիաների առաջացմանը: Երեխաների մոտ ողերն ունեն աճման բազմաթիվ զոնաներ, որոնց հաշվին աճում են ըստ լայնության և բարձրության։ Եթե կա առաջային ու հետին խմբի աճմանանհամաչափություն, ապա դա բերում է ողերի թեքման հորիզոնական հարթության մեջ ևիր առանցքի շուրջպտույտի: Այսինքն, սկոլիոզին բնորոշ է եռաչափ դեֆորմացիա։ Սկոլիոզի առավել տարածված ձևն իդիոպաթիկ սկոլիոզն է, որը 80 տոկոս դեպքերում հանդիպում է 11 տարեկանից բարձր աղջիկների մոտ:

-Գոյություն ունե՞ն արտաքին գործոններ, որոնք կարող են նպաստել սկոլիոզի զարգացմանը:

-Անկախ ամեն ինչից՝ առաջացման հաճախականությունն ամենուր նույնն է, իսկ հիվանդացությունն ունի ներքին օրինաչափություն՝ դեֆորմացիայի առաջացման պատճառ չի կարելի փնտրել արտաքին աշխարհում: Հասարակության մեջ գոյություն ունի սխալ կարծիք, թե այս հիվանդությունը կարող է զարգանալ փափուկ անկողնում քնելու, դպրոցական ծանր պայուսակ կրելու պատճառով: Եթե ծանր պայուսակը կարող է գործոն լինել ողնաշարի թեքման հարցում, ապա տղա-աղջիկ հարաբերակցությունը կլիներ հավասար: Հաջորդ ծայրահեղությունն այն է, որ շատերը կարծում են, թե միակողմանի ակտիվություններով կամ սպորտով (օրինակ՝ թենիսով կամ ջութակով) զբաղվելը բերում է ողնաշարի դեֆորմացիայի: Սա նույնպես անհարկի ձևակերպում է:
Ծնողների համար պետք է նշեմ, որ անկախ նրանից՝ երեխան ծուռ է նստում, թե ուղիղ, դա չի կարող անդրադառնալ երեխայի ողի աճի վրա:
Եկրորդային սկոլիոզների պատճառ կարող են դառնալ ուռուցքները, ողնաշարի ծանր վնասվածքները և այլն:

-Ինչպե՞ս կարելի է կանխարգելել սկոլիոզը:

-Այլ պնդումների համաձայն՝եթե երեխան ունենում է ողնաշարի դեֆորմացիա, ապա պետք է տանել սպորտի՝ լողի: Սրա արդյունքում ունենում ենք երեխաների մեծ խումբ, որը դիմում է ուշացած՝ բարդացած վիճակում: Եթե լողը կարողանար ինչ-որ չափով օգնել այսպիսի խնդրի դեպքում, ապա բոլորին խորհուրդ կտայինք զբաղվել դրանով: Մի խնդիր, որը կապված է ողնաշարի զարգացման հետ, արտաքին ու կարճատև միջոցառումներով հնարավոր չէ շտկել: Սպորտով զբաղվելը թույլ կտա ունենալ ավելի ուժեղ մկաններ, գեղեցիկ կեցվածք, բայց դեֆորմացիայի կանխարգելման հարցում արդյունավետություն չի ունենա:

-Մեծահասակների դեպքում, որո՞նք են ամենատարածված խնդիրներն ու բուժման ի՞նչ տարբերակներ կան:

-Մեծահասակաների հիմնական խնդիրները տարիքային փոփոխություններն են, որոնք կարող են բերել մինչև անգամ ողնուղեղային խողովակի ստենոզի։ Դրանք կենսակերպային հիվանդություններ են և, որպես կանոն, պահանջում են վիրահատական միջամտություն:  Ողնուղեղային խողովակի ձևի, ծավալի փոքրացումը բերում է երկրորդային նյարդաբանական ցավային համախտանիշի, քայլելու դժվարության: Հաջորդը դիսկոգեն ցավերն են, որոնք մեծ մասամբ ենթարկվում են կոնսերվատիվ բուժման ու պրոֆիլակտիկ միջոցառումների:
Կոնսերվատիվ բուժման մեթոդներն են դեղորայքային բուժումն ու բուժական ֆիզկուլտուրան: Հասանելի են նաև հարողնաշարային բլոկադաները, երբ հորմոնալ դեղորայքի միջոցով փորձում ենք նվազեցնել ցավ առաջացնող գործոնը։

-Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում «ՈւիգմորՔլինիք»-ը՝ ողնաշարի հիվանդությունների բուժում իրականացնելիս: Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:

- Մեզ մոտ գործում է հիվանդի կլինիկական և հարկլինիկական հետազությունների տվյալների էլեկտրոնային արխիվացում։ Հետևաբար, մեզ մոտ հետազոտվածյուրաքանչյուր հիվանդի տվյալների փաթեթը հեշտությամբհասանելի է լինում հաջորդ այցի ժամանակ: Այս բազան ունենալով՝ կարող ենք համեմատել ու հիվանդի հետ աշխատել շարունակական ճանապարհով:
2018 թվականի հունվար և փետրվար ամիսներին կժամանեն մեր ֆրանսիացի ու շվեյցարացի գործընկերները, որոնք աշխարհում ողնաշարի վիրաբուժության ճանաչված մասնագետներ են։ Նրանցից յուրաքանչյուրի  հետ հնարավորություն կունենանք աշխատելու մեկ շաբաթ: Կիրականացվեն երեխաների բնածին արատների և ավելի բարդ խնդիրներով հիվանդների վիրահատություններ:


Աղբյուր՝ Doctors.am
29 հունվար, 2018