Ի՞նչ է Բակտերիալ վագինոզը. Ներկայացնում է Նելլի Ալեյանը:

Բակտերիալ վագինոզը կանանց և երեխաներին հաճախ հանդիպող  հիվանդությունների շարքում է: Երեխաների շրջանում հիվանդությունն ունի 30 տոկոս տարածվածություն:
«Արաբկիր» ԲՀ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկական գինեկոլոգ Նելլի Ալեյանը ներկայացնում է հիվանդության առաջացման պատճառներն ու խոսում խնդրից խուսափելու տարբերակների մասին:

-Ի՞նչ է բակտերիալ վագինոզը, ի՞նչ տեսակներ ունի և որոնք են առաջացման պատճառները:
- Բակտերիալ վագինոզը ոչ բորբոքային ինֆեկցիոն հիվանդություն է, որը բնորոշվում է սեռական տրակտի դիսբիոզով և առաջանում է ոչ սպեցիֆիկ պայմանական պաթոգեն միկրոֆլորայով: Դիսբիոզի խախատվելու դեպքում, այն կարող է բերել այլ գինեկոլոգիական հիվանդություններ առաջացման ռիսկի բարձրացմանը:
Դրանց մեջ հիմնականում մտնում են ուրոպլազման, միկրոպլազման,  Gardnerella vaginalis-ը, որոշ դեպքերում էլ աղիքային պարունակության միկրոբներ:
Վագինոզը լինում է ոչ սպեցիֆիկ, երբ նմանատիպ բակտերիաներով է զարգանում և սպեցիֆիկ, օրինակ` օտար մարմնի, հեlմինտների, շատ անգամ նաև ալերգիկ բնույթի վուլվիտների առկայության դեպքում:


-Որքա՞ն հաճախ են դիմում այս խնդրով:
- Բալիկների մոտ խնդիրն ունի մոտ 30 տոկոս տարածվածություն, իսկ մեծերի մոտ պատկերն այլ է:
Բակտերիալ վագինոզը ավելի տարածված է մինչև 8-9 տարեկան երեխաների մոտ: Դա պայմանավորված է նրանով, որ մինչ այդ տարիքը հեշտոցի բիոկտատում լակտոբակտերիաների  թիվը շատ քիչ է և նրանք չեն կորղանում ապահովել պաշտպանությունն ու մաքրությունը: Իսկ 8-9 տարեկանից հետո, երբ ձվարանները սկսում են գործել  լակտոբակտերիաների քանակն ու ֆունկցիան ավելանում են և սկսում են պաշտպանել:

-Ինչպիսի՞ ախտանիշներ են լինում հիվանդության ժամանակ:
-Հիվանդությունը գրեթե 50 տոկոս դեպքերում ասիմպտոմ է, այսինքն որևիցե գանագատ հիվանդը չի նշում, որովհետև միկրոբները` հիվանդության էթեոլոգիկ պատճառը, պայմանական պաթոգեն է: Եթե անգամ քսուքում պրոֆիլակտիկ բուժզննման ժամանակ հայտնաբերվում է որևէ բակտերիա, դա չի նշանակում, որ պացիենտը ունի այդ խնդիրը:
Հիվանդությունը ունի տիպիկ կլինիկա, եթե նկատելի են  ախտանիշներ` հիվանդը ունի գանգատներ, օրինակ` սեռական ճեղքից կրեմանման, մոխրագույն ու շատ տիպիկ ձկան հոտ ունեցող արտադրությունն է նկատվում, ուրեմն մենք գործ ունենք Բակտերիալ վագինոզի հետ:
Հազվադեպ լինում է կարմրածություն, դիսկոմֆորտ, մրմռոց: Վերջիններս հազվադեպ հանդիպող և ոչ սպեցիֆիկ ախտանիշներ են, որովհետև կարող են հանդիպել այլ հիվանդությունների դեպքում նույնպես:

-Ինչպե՞ս է ախտորոշվում:
-Գոյություն ունեն Ռ.Ամսելի չափանիշներ. առաջինը նատիվ քսուկում « բանալի բջիջների» հայտնաբերումն է, երկրորդը` լակտոբացիլների  բացակայությունը կամ խիստ նվազած քանակը, երրորդը` բացի կրեմանման արտադրությունից նաև ձկան հոտի առկայությունը և թռչող  դրական ամինային բակտերիաները, որոնք հեշտոցի թթվային միջավայրը վերածում են հիմնայինի: Ամսելի չափանիշներից առնվազն 3 պարտադիր է ախտորոշումը հաստատելու համար: 

-Ախտորոշումից հետո, բուժման ի՞նչ եղանակներ են կիռարվում:
-Բուժումը կատարվում է միայն կլինիկական ախտանիշների դեպքում: Եթե ուղղակի քսուքում հայտնաբերվել է նշված միկրոֆլորան, մենք բուժում չենք իրականացնում, որովհետև դա կդիտվի որպես անիմաստ միջամտություն բալիկի համար:
Պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ: Հաճախ պացիենտները սկսում են ինքնաբուժությամբ զնաղվել, օգտագործելով դեղամիջոցներ ոչ ճիշտ դեղաչափով և հաճախականությամբ, որոնք առաջացնում են կայուն շտամեր: Եվ արդյունքում խնդիրը չի լուծվում: Բալիկը կարող է երկար տարիներ բուժվել, բայց չունենալ արդյունք:
Կարևոր է նշել, որ դեղը հաշվարկվում է կիլոգրամ քաշով, այսինքն` տարբեր քաշային կատեգորիայի բալիկների մոտ չափաբաժինը տարբեր է : Դեղերի ոչ ճիշտ օգագործումը կարող է հանգեցնել կողմնակի էֆեկտների առաջացմանը, օրինակ ` ստամոքսացավի, սրտխառնոցի, գլխապտույտների:

-Ի՞նչ անել խնդրից հնարավորինս խուսափելու համար:
-Առաջինը պետք է հետևել  հիգիենայի ճիշտ կանոններին: Հիգիենային կարող են հետևել, բայց սխալ: Աղջիկ երեխային ճիշտ հիգիենան է. լվանալ բալիկին առվոտյան և երեկոյան, ոչ ավել, որովհետև ավել լվանալու դեպքում մաշկի վրա գտնվող օգտակար բակտերիաները մեխանիկորեն լվացվում են և դուրս գալիս և ստեղծվում են հարմար պայմաններ ախտածին մանրէների զարգացման համար:
Մինչև 8-9 տարեկան հասակը, բալիկներին պետք չէ օճառով լվանալ: Խոսքս, իհարկե, պինդ օճառի մասին է: Ամեն օր օճառով լվանալը ճիշտ չէ: Պետք է լվանալ շաբաթական երկու օր:
8-9 տարեկանում կարելի է լվանալ ամեն օր, բայց միայն հեղուկ օճառով և գելերով: Որևիցե մի նախընտրություն ինտիմ գելի չկա: Պետք է տեսնել, թե բալիկի օրգանիզմը որը ավելի լավ կընդունի:
Եվ մի կարևոր նշում, որ աղջիկ բալիկի կեղտոտոելուց հետո, հետանցքը բացի անձեռոցիկով մաքրելը, պետք է անպայման լվանալ  օճառով:

-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հիվանդությունը:
-Այն կարող է խախտել հեշտոցի բիոցինոզը: Կարող է բարակել էպիթելը և այլն: Բայց նաև կարող ենք ասել, որ լուրջ խնդիրների չի բերում, բայց սխալ բուժման  դեպքում կարող է բերել երկարատև բուժման:




Աղբյուր` Doctors.am
Հեղինակ`Մարիամ Սարգսյան

13 Ապրիլ 2018