Այրվածքային հիվանդություն

Այրվածքային հիվանդություԱյրվածքային հիվանդությունը բաժանում են 4 փուլի (շրջանի)՝

I-այրվածքային շոկ

II-սուր այրվածքային տոքսեմիա

III-այրվածքային սեպտիկոտոքսեմիա

IV-ապաքինման

 

Այրվածքային շոկը հանդիսանում է վնասվածքային շոկի տարատեսակը: Զարգանում է II-IV աստիճանի այրվածքների դեպքում, որոնք ընդգրկում են մարմնի ավելի քան 10%-ը, կամ I աստիճանի այրվածքների դեպքում ընդգրկում են մարմնի մակերեսի ավելի քան 10-50%-ը: Այրվածքային շոկը կարող է տևել մի քանի ժամից մինչև 2-3 օր: Որքան մեծ է լինում այրվածքի մակերեսը, այնքան հաճախ է զարգանում և ծանր է ընթանում շոկը

Մարմնի 50%-ից ավել մակերեսի ախտահարման դեպքում շոկը զարգանում է համարյա բոլոր տուժածների մոտ և դառնում նրանց մահվան հիմնական պատճառը: Այրվածքային շոկը բնորոշվում է առաջին հերթին տարբեր օրգանների և համակարգերի ֆունկցիաների սուր զարգացող դեզինտեգրացիայով՝ որպես չափից շուտ գրգիռների պատասխան ռեակցիա: Այրվածքային շոկի ժամանակ էրեկտիլ փուլը լինում է ավելի երկար: 

Այդ շոկի զարգացման ու ծանրության գործում մեծ մակերեսներից հաղորդվող ցավային ազդակներից բացի՝ կարևոր նշանակություն ունեն նաև պլազմայի տևական կորուստը, ինչպես նաև հյուսվածքների քայքայումից առաջացած նյութերի ներծծումը արյան ընդհանուր հունի մեջ: Այրվածքային շոկին բնորոշ է այն, որ վնասվածքից հետո տուժածը առաջին ժամերին լինում է չափազանց գրգռված: Գրգռված վիճակին հաջորդում է խորը արգելակումը, ադինամիկան և շրջանառող արյան ծավալի զգալի նվազումը (հիպովոլեմիա): 

Այրվածքային շոկին բնորոշ է մաշկային ծածկույթների գունատությունը, մեզի քանակի նվազումը (պոլիգուրիա) ընդհուպ մինչև անուրիայի զարգացումը, ծարավի զգացումը, սրտխառնոցը, իսկ ծանր դեպքերում նաև զարկերակային ճնշման կտրուկ անկումը: Զգալիորեն խանգարվում է սիրտ-անոթային համակարգի գործունեությունը: Սիրտանոթային սուր անբավարարության հետ միաժամանակ տեղի է ունենում արյան մեծ շրջանառության անոթների սպազմ և անոթային տոնուսի իջեցում երակային համակարգում: 

Այրվածքային հիվանդություԲարձրանում է անոթների թափանցելիությունը, որը արյան հեղուկ մասի անցմանը հյուսվածքների մեջ, և որի հետևանքով տեղի է ունենում հեղուկի կորուստ, որը մի քանի անգամ գերազանցում է ֆիզիոլոգիական կորուստը: Դրա հետ կապված իջնում է շրջանառող արյան քանակը: Առաջանում է էրիթրոցիտների հեմոլիզ և արյան հիպերկոագուլյացիա: Այդ բոլորը զգալիորեն դժվարացնում են հեմոմիկրոշրջանառությունը,խորացնում նյութափոխանակության և գազափոխանակության խանգարումները հյուսվածքներում: Հիպովոլեմիան, հեմոկոնցենտրացիան և արյան հիպերկոագուլյացիան ավելի են ընկճում ներքին օրգանների, մասնավորապես՝ երիկամների ֆունկցիաները: Այրվածքային շոկի շրջանում արդեն նկատվում է սրտամկանի կծկողական ունակություն և արյան շրջանառության զգալի խանգարում:

Տուժածն էրեկտիլ փուլում գրգռված է, փորձում է վերկանալ, շատախոսում է, գիտակցությունը պահպանված է: Կարող է նկատվել սրտխառնոց, սարսուռ, մկանային դող, արագացած մակերեսային շնչառություն: Զարկերակային ճնշումը հաճախ լինում է բարձր, անոթազարկը՝ հաճախացած:

Շոկի տրոպիդ փուլում հիվանդները ադինամիկ են, հանգիստ պառկած, մաշկային ծածկույթները դժգույն, շրթունքները՝ կապտավուն: Մարմնի ջերմաստիճանը իջած է, շնչառությունը՝ մակերեսային, արագացած: 

Զարկերակային ճնշումն անկայուն է՝ հակված իջնելու: Սակայն այրվածքների ժամանակ զարկերակային ճնշումը կարող է երկար ժամանակ մնալ համեմատաբար բարձր թվերի վրա, իսկ այնուհետև՝ կտրուկ ընկնել: Որպես այրվածքային շոկի ծանրության որոշման ամենահուսալի չափանիշ կարող է ծառայել մեկ ժամյա դիուրեզի որոշումը և մեզի բնույթի հետազոտումը: Ծանր շոկի ժամանակ մեկ ժամյա մեզի քանակը չի գերազանցում 15-20մլ, կարող է նկատվել հեմատուրիա: Որպես ծանր շոկի նշան է հանդիսանում անուրիան (շուրջօրյա դիուրեզը մինչև 100մլ), կամ օլիգուրիան (շուրջօրյա դիուրեզը 100-500մլ): Ըստ ախտարման մակերեսի և խորության շոկի հայտնաբերումը և գնահատումը անց են կացնում հետևյալ կերպ. 15-20% մակերեսով այրվածքի կամ 10% խորը այրվածքների և ավելի՝  զարգանում է շոկ

Երեխաների մոտ այրվածքային շոկը կարող է զարգանալ 10% և քիչ ախտահարման դեպքում: Ոչ ավել քան 20% ընդհանուր մակերեսի ախտահարման կամ 10% խորը այրվածքների դեպքում զարգանում է թեթև այրվածքային շոկ, մինչև  20-40% (ոչ ավել 20% խորը այրվածքներ)՝ միջին ծանրության շոկ, 40-60% ընդհանուր մակերեսի ախտահարման դեպքում (ոչ ավել 40% խորը այրվածքներ) զարգանում է ծանր, իսկ ավելի տարածուն վնասվածքների դեպքում՝ ծայրահեղ ծանր այրվածքային շոկ:

ԱյրվածքՍուր այրվածքային տոքսեմիա. Այրվածքային շոկի բարենպաստ ընթացքի և համարժեք բուժման դեպքում այրվածքից հետո առաջին երեք օրը կայունանում է ընդհանուր հեմոդինամիկան, վերականգնվում է դիուրեզը և այրվածքային հիվանդությունն անցնում է երկրորդ այրվածքային սուր տոքսեմիայի շրջան: Տոքսեմիայի զարգացմանը նպաստում են այրվածքի շրջանի հյուսվածքների քայքայումից առաջացած նյութերի և մանրէնային տոքսինների արյան հունի մեջ անցումը, ինչպես նաև արյան մեջ սպիտների պարունակության նվազումը և նյութափոխանակության խանգարումները:

Այրվածքային հիվանդության այդ շրջանում գերակշռում են օրգանիզմի ինտոքսիկացիայի երևույթները: Ինտոքսիկացիայի աստիճանը կախված է այրվածքի խորությունից և ախտահարված մակերեսից: Տոքսեմիան կախված այրվածքի ծանրությունից տևում է 8-12 օր: Այդ շրջանը հիմնականում սկսվում է այրվածք ստանալուց 2-3 օր հետո: Ախտահարվում է սարսուռով, դողով, տախիկարդիայով, սրտի տոների խլացումով, ջերմության բարձրացումով, հիպոպրոտեինեմիայով և դիսպրոտեինեմիայով, լյարդի և երիկամների ֆունկցիաների խանգարումով և այլն, առավել արտահայտված են լինում ուղեղային երևույթները: 

Տուժածների մի մասի մոտ գերակշռում են գրգռման, անքնության, զառանցանքի, ջարդվածության և կծկանքային եևույթները, իսկ մյուս մասի մոտ՝ քնկոտությունը, ընդհանուր արգելակված կամ կոմայի վիճակը: Տուժածների մոտ նկատվում է ախորժակի կորուստ, փսխում, պոլիգուրիա, սակավարյունություն, լեյկոցիտոզ: 25% հիվանդների մոտ սկսած հիվանդության երրորդ օրից հայտնաբերվում է տրանզիտոր բակտերինեմիա:

Այրվածքային սեպտիկոտոքսեմիա. Սեպտիկոտոքսեմիային բնորոշ են սեպսիսին հատուկ բոլոր ախտանշանները. սարսուռ, դող, մարմնի ջերմաստիճանի տատանումներ, ախորժակի կորուստ, անքնություն, սակավարյունություն, հիպո- և դիսպրոտեինեմիա, արյան սեպտիկ պատկեր (լեյկոցիտոզ, լեյկոֆորմուլայի ձախ թեքում, նեյտրոֆիլիա) և օրգանիզմի հյուծում: Այդ երևույթները դրսևորվում են այրվածք ստանալուց տասներորդ օրից սկսած: Ծանր այրվածքների ժամանակ կարող են նկատվել արտահայտված թուլություն, քնկոտություն, փսխում, ցնցումներ, ջերմության անկում, սառը քրտինք, զարկերակային ճնշման անկում, անոթազարկի հաճախացում և լյարդաերիկամային անբավարարություն: 

Նկատվում են նաև նյութափոխանակության զգալի խանգարումներ, ջրազրկում, ացիդոզ և այլն: Զգալի փոփոխություններ են նկատվում նաև արյան կողմից՝ բարձրանում է հեմոգլոբինի պարունակությունը, էրիթրոցիտների քանակը հասնում է 7-10x10լ, իսկ լեյկոցիտներինը՝  30,000-35,000լ: Այս շրջանում ստամոքսաղիքային ուղու լորձաթաղանթների վրա հաճա-խակի առաջանում են էրոզիաներ և սուր խոցեր, որոնք հաճախ բարդանում են արյունահոսություններով և թարախակալումներով: Հիվանդի քաշը 20-40%-ով նվազում է:

Ապաքինման շրջան . Այս շրջանում աաստիճանաբար հետ են զարգանում բոլոր այն բազմաթիվ ու ծանր փոփոխությունները կենսականորեն կարևոր օրգանների կողմից, որոնք տեղի են ունեցել օրգանիզմում այրվածքային վնասվածքի ազդեցության տակ: Սակայն սրտի, լյարդի, երիկամների և այլ կարևոր օրգանների կողմից ախտաբանական երևույթները կարող են շարունակվել 2-4 տարի: Այս շրջանի ավարտը համարում են այրվածքային վերքերի կայուն լավացման ժամկետը, ընդհանուր լավ վիճակը, մարմնի քաշի վերականգնումը, կայուն նորմալ ջերմաստիճանը, սակավարյունության հիպոպրոտեինեմիայի և հիպօքսեմիայի վերացումը, ինչպես նաև նյութափոխանակության պրոցեսների նորմալացումը: Ապաքինման շրջանը շարունակվում է  3-5 ամիս:

 

Այրվածքային հիվանդություՋԵՐՄԱՅԻՆ ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄԸ 

Առաջին բուժօգնությունը և մինչբժշկական օգնությունը ցուցաբերվում է անմիջապես ախտահարման օջախում ինքնօգնության և փոխօգնության կարգով: Անհետաձգելի միջոցառումներ են՝ վնասող ազդակի ներգործության անհապաղ վերացումը, տուժածներին հրդեհի օջախից դուրս բերումը և այրվող հագուստի անհապաղ հանգցնումը: Այրվածքի մակերեսին ընկած հագուստի կտորտանքները պետք չէ ձգտել հանել, այլ անհրաժեշտ է ամբողջ այրվածքային մակերեսին դնել ասեպտիկ վիրակապ: 

Լայնածավալ այրվածքների դեպքում ներ են մուծվում ցավազրկող միջոցներ ներարկիչպարկուճով, տրվում է տաք թեյ: Ցուրտ եղանակներին անհրաժեշտ է տուժածներին ծածկել (տաքացնել): Առաջին հերթին օջախից տարահանվում են շնչառության խանգարման, վերին շնչառական ուղիների այրվածքներով և անոթների ուղեկցվող վնասվածքներով արտաքին զարկերակային (ռետինե լարանը դրված) կամ շարունակվող ներքին արյունահոսություններով տուժածները: 

Հետո տարահանվում են լայնածավալ այրվածքներով ծանր վիճակում գտնվող տուժածները:  Թեթև այրվածքներ ունեցող տուժածները օջախից դուրս են գալիս ինքնուրույն կամ տարահանվում են նստած դիրքով փոխադրամիջոցով: Ծանր վիճակում գտնվող տուժածներին տարհանում են հարմարեցված կամ սանիտարական փոխադրամիջոցով պատգարակում պառկած դիրքով:

 

Առաջին բժշկական օգնություն: Աղետի դեպքում այրվածներին առաջին բժշկական  օգնության ծավալը ընդգրկում է հետևյալը.

- այրվածքային շոկի կանխարգելում և բուժում

- վարակիչ  բարդությունների նախազգուշացում

- բժշկական տեսակավորման և տարահանման անցկացում

 

Այրվածքային հիվանդություԲոլոր տուժածները բաժանվում են 4 տեսակավորման խմբերի.

I տեսակավորման խումբ - թեթև այրվածները: Այս խմբի մեջ են մտնում քայլող հիվանդների  60-ից ոչ ավել գործակցով 100-ի կանոնը: Այրվածքային մակերեսը 15-20%-ից չի գերազանցում (խորը այրվածներ 10%-ից ոչ ավել): Այդ ախտահարվածները ինֆուզիոն թերապիայի կարիք չունեն և միանգամից տարհանվում են:

II տեսակավորման խումբ - ծանր այրվածները: Այս խմբի ախտահարվածների մոտ հարյուրի կանոնի գործակիցը 60-ից ավել է, 100-ից քիչ: Դա պատգարակային հիվանդներն են 20-40% ախտահարված մակերեսով (խորը այրվածքները 50%-ից ոչ ավել): Այս խմբի բոլոր տուժածները կարիք ունեն հակաշոկային թերապիայի և տարահանվում որակավորված օգնություն ցուցաբերելու համար:

III  տեսակավորման խումբ - ծայրահեղ ծանր այրվածները ,որոնք գտնվում են հոգևարգային վիճակում: Հարյուրի կանոնով գործակիցը 100-ից գերազանցում է: Ախտահարումը 60%-ից գերազանցում է (խորը այրվածքները 50%-ից ավել): Այս խմբի տուժածները ստանում են ախտանշանային բուժում, ուղղված տառա-պանքների թեթևացմանը:

IV  խմբի ախտահարվածները – անտեղաշարժելի :

Առաջին բժշկական օգնության հիմնական խնդիրն է՝ այրվածքային շոկի կանխարգելումը և բուժումը: Հակաշոկային միջոցառումները ընգրկում են՝ ցավազրկող թերապիան, պայքար ջրազրկման դեմ և պաշտպանում սառեցումից:

 
Սկզբնաղբյուրը՝ Doctors.am

 

Patterns  
այրվածքային հիվանդությ