Ադմինիստրատիվ տնօրենի աշխատանք DOCTORS.am կայքում

Ոլորտ՝ առողջապահություն, PR, ՏՏ, մեդիա

Պաշտոն՝ ադմինիստրատիվ տնօրեն

Զբաղվածության տեսակը՝  լրիվ դրույք

Աշխատանքի պահանջները

  • Մենեջերի, հասարակայնության հետ կապերի պատասխանատուի կամ տնօրենի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Գերազանց գրավոր, բանավոր խոսք և միջանձնային հաղորդակցման հմտություններ
  • Լրատվամիջոցների հետ համագործակցելու փորձ
  • Մի շարք ծրագրերի միաժամանակ իրականացման փորձ
  • Հարցերին ստեղծագործ լուծում գտնելու կարողություն
  • Տվյալ  պաշտոնը զբաղեցնելու և մեր հաճախորդների և ընկերության բազմազան նպատակները խթանելու անկեղծ ցանկություն
  • Գործադիր տնօրենին և աշխատակազմի այլ անդամներին ամենօրյա կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու կարողություն

Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Աշխատավարձը կհամապատասխանեցվի փորձին։ Տրամադրվում են հավելավճարներ:

Աշխատանքի նկարագրություն

Ադմինիստրատիվ տնօրենի պաշտոնակատարն անմիջապես համագործակցում է գործադիր տնօրենի հետ՝  ընկերության առօրյա գործառնությունների վերահսկումն իրականացնելու նպատակով։ Կառավարում է մարքեթինգի, վաճառքի և անձնակազմի վերաբերյալ հարցերը։ Ադմինիստրատիվ տնօրենն ամբողջությամբ ներգրավված է լինելու գործնական աշխատանքի մեջ և տնօրինելու է ամենօրյա գործունեությունը, հաշվետվություն է տրամադրելու գործադիր տնօրենին:

Մենք ակնկալում ենք, որ այս պաշտոնի թեկնածուն պետք է ունենա խնդիրներին ստեղծագործ լուծումներ գտնելու կարողություն, լինի նպատակասլաց և նախաձեռնող, չխուսափի ձեռնարկել նոր նախագծեր և կառավարել ընթացիկ ծրագրերը։ 

Դիմողներին

խնդրում ենք info@doctors.am հասցեով ուղարկել ինքնակենսագրական (CV)՝ մոտիվացիոն նամակով (այս պաշտոնում ձեր հետաքրքրության նկարագրով) և ձեր աշխատավարձի պահանջներով։ Խնդրում ենք որպես վերնագիր նշել ՝ Ադմինիստրատիվ տնօրեն:

Վերը նշված նյութերը չուղարկելու դեպքում, դիմումները չեն ուսումնասիրվի:

Տվյալ պաշտոնին հայցող դիմումների մեծ քանակության պատճառով մենք չենք կարողանա արձագանքել յուրաքանչյուր զանգին, այդ պատճառով խնդրում ենք դիմել միայն էլեկտրոնային տարբերակով։

Պաշտոնին համապատասխանող անձանց հետ մենք կապ կհաստատենք:

________________________________________

Հիշեցնենք, որ Doctors.am առողջապահական տեղեկատուն, սկսած 2009թ.-ից, հասարակությանը մատակարարում է ամբողջական տեղեկատվություն առողջապահության և բժշկության ոլորտին առնչվող բոլոր նորությունների և իրադարձությունների մասին, բժիշկների և բուժհաստատությունների՝ յուրաքանչյուր օր համալրվող ցանկ և տվյալներ:

Համաձայն ոլորտում վիճակագրական ուսումնասիրություններ իրականացնող «Գուգլ Էնալիթիքս» (Google Analytics) ծառայության տրամադրած տվյալների՝ Doctors.am կայքի այցելուների քանակը օրական հասնում է (միջին տվյալներով) 6000-ի, իսկ կայքի էջադիտումների ընդհանուր քանակը՝ ամսական 800.000 է:

Մեր գործունեության նպատակն է մարդկանց տեղեկացնել և օգնել հեշտությամբ ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա և բարձրորակ բժշկական խորհրդատվություն:

Ուրախ կլինենք արդյունավետ համագործակցության համար !