Եթե ցիստիտ, ապա «Ցիստոն»

Որովայնի ստորին հատվածի ցավը, անհարմարության զգացումն ու հաճախամիզությունը ցիստիտի հիմնական նախանշաններից են: Սովորաբար, ցիստիտի պատճառ կարող են հանդիսանալ միզապարկ թափանցած ինֆեկցիաները:
Ցիստիտը, որպես կանոն, ընդունված է համարել «կանացի» հիվանդություն. համաձայն հետազոտությունների՝  հիվանդությանը բախվել է կանանց մոտ 80%-ը, 20-30 %-ի մոտ այս խնդիրը քրոնիկական է դարձել: Իգական սեռի մոտ այդ ինֆեկցիաները կարճ և լայն միզածորանով հեշտությամբ ներթափանցում են միզապարկ՝ առաջացնելով հիվանդության տհաճ և ցավոտ շրջանը: 

Միզապարկի բորբոքումների, ցիստիտի ժամանակ դիտվում է նաև հաճախամիզություն։ Միզելու ցանկությունների միջև ընկած ժամանակահատվածը կրճատվում է մինչեւ 5-15 րոպե՝ ընդ որում, մեզի յուրաքանչյուր չափաբաժինը մեծ չէ, իսկ դրա անցումը միզուղիներով զուգորդվում է քորով, այրոցի եւ ցավի զգացումով՝ հատկապես միզելու վերջում։ 
Ցիստիտի և միզաքարային հիվանդությունների դեպքում այսօր լայն կիրառություն ունի «Ցիստոն» դեղամիջոցը.
 բուժիչ բույսերի հիմքով և բնական բաղադրիչներից կազմված «Ցիստոնը»  կարող է օգնել որովայնի ստորին հատվածում ուժեղ ցավերի, հաճախամիզության և անհարմարավետության զգացումը նվազեցնելու հարցում: 

Թուլացնելով սուր ցավերը` «Ցիստոնը» կօգնի նաև միզուղիների բորբոքումների դեպքում: Այն կարող է նպաստել անհանգստացնող ախտանիշների թուլացմանը, ունի կապող, հակաբակտերիալ, հականեխիչ, սպազմոլիտիկ, դիուրետիկ ազդեցություններ: Դեղանյութի հակամիկրոբային և հակաբորբոքային ազդեցություններն օգնում են նվազեցնել հիվանդության կրկնության վտանգը:  Լիտոլիտիկ ազդեցության շնորհիվ` դեղանյութը ցուցված է նաև միզաքարային հիվանդությունների, կրիստալուրիայի և պոդագրայի դեպքում: Դեղանյութը կարելի է օգտագործել միզաքարային հիվանդության կոմպլեքսային բուժման մեջ՝ 2 հաբից օրը 3 անգամ, 3-4 ամսվա ընթացքում կամ մինչև քարերի դուրս գալը, ինչպես նաև՝ միզուղիների ինֆեկցիոն հիվանդությունների կոմպլեքսային բուժման ժամանակ՝ 2 հաբից օրը 3 անգամ, բուժման կուրսի միջին տևողությունը՝2-3 շաբաթ։

«Ցիստոնն» օգտագործել կարող են նաև հղիները` իհարկե միայն բժշկի ցուցումով, երբ վերջինս կեզրակացնի, որ դեղամիջոցի կիրառումը որևէ կերպ չի ազդի երեխայի առողջության վրա: Լակտացիայի ժամանակ «Ցիստոն» ընդունելու դեպքում անհրաժեշտ է դադարեցնել կերակրումը:

«Ցիստոնի» կիրառման դեպքում հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ, հետևաբար օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Չնայած դեղամիջոցի նշված առավելություններին` այն ունի նաև հակացուցումներ և կողմնակի ազդեցություն. «Ցիստոն» խորհուրդ չի տրվում օգտագործել երիկամների և միզուղիների շրջանում 9 միլիմետրանոց քարերի առկայությամբ պայմանավորված սուր ցավերի դեպքում՝ խցանման վտանգի պատճառով:

 

«Ցիստոնի» ներդիրին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://doctors.am/ru/cystone

Աղբյուրը՝ Doctors.am