Անեմիա Դայմոնդ-Բլակֆանի

ԱնեմիաԲնորոշվում են արյունաստեղծման ֆունկցիայի անկումով։ Ընկճվում են ոսկրածուծի 3 հիմնական ծիլերը։ Ոսկրածուծի հիպո կամ ապլազիայի հետևանքով զարգանում է սակավարյունություն, լեյկոպենիա և թրոմբոցիտոպենիա։ Սակայն հիվանդության սկզբնական արտահայտությունը սակավարյունությունն է։

Բնածին հիպո և ապլաստիկ սակավարյունությունների շարքին է դասվում  Դայմոնդ-Բլակֆանի սակավարյունությունը։

Դայմոնդ-Բլակֆանի սակավարյունության ժամանակ ախտահարվում է միայն ոսկրածուծի էրիթրոցիտային ծիլը, թրոմբոցիտոպենիա և լեյկոպենիա սովորաբար չի լինում։ Կլինիկան արտահայտվում է սաստկացող սակավարյունությամբ։ Հաճախ հանդիպում է վաղ մանկական և կրտսեր տարիքի երեխաների մոտ։

Բուժումը։ Հիմնականում ախտանշային է։ Լայն չափով կիրառվում է արյան, էրիթրոցիտային զանգվածի փոխներարկում։ Ցուցված է կորտիկոստերոիդների կիրառումը։
 
Կարելի է կատարել նաև ոսկրածուծի փոխպատվաստում, որը հիվանդների մի մասի մոտ նպաստում է ռեմիսիայի երկարացմանը։
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին