Ադիսոնյան հիվանդություն

Տվյալ հիվանությունը առաջանում է մակերիկամների կեղևի երկկողմանի ախտահարումից: Հիվանդության ողջ ընթացքում նվազում կամ դադարում է մակերիկամների հորմոնների ( կորտիզոլ, ալդեստերոն) արտազատումը, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն սիրտանոթային համակարգի, ջրաաղային փոխանակության կարգավորման մեջ: Այս հիվանդության մասին առաջին անգամ խոսել է ծագումով անգլիացի բժիշկ Թ. Ադիսոնը, 1849 թ. – ին, որի անունն էլ կրում է հիվանդությունը:

Պատճառներ
Հիվանդության առաջացման պատճառներից են.
1.մակերիկամների տուբերկուլոզը
2.առանձնահատուկ սպիտակուցների ներգործությունը դրանց կազմության և ֆունկցիաների վրա
3.արյունազեղումները, թարախային բորբոքումները
Հիվանդությունը առաջացման ընթացքը դանդաղ է, այն հիմնականում ի հայտ է գալիս 20-40 տարեկանում:

Պաթոգենեզ
Ադիսոնյան Հիվանդության բնորոշ ախտանիշներից են` մաշկի բրոնզային գունավորումը, լորձաթաղանթի վրա մուգ բծերի առաջացումը: Հիվանդներին բնորոշ է արագ հոգնելը, արյան ճնշման անկումը, աղեստամոքսային տրակտի խանգարումը և այլն: Հիվանդությունն ունի քրոնիկ ընթացք, սակայն հնարավոր է նաև կլինիկական դրսևորումների սրացում` ադիսոնյան կորիզ, որը ենթակա է անհետաձգելի բուժման: Այս հիվանդությամբ տառապողներին լարված աշխատանքը հակացուցված է: Հիվանդների սննդի պարունակության մեջ պետք է պարտադիր լինի մեծ քանակությամբ աղ, վիտամիններ, հատկապես Vitamin C, մրգեր և այլն:

Բուժում
Առաջին ախտանշանների և հիվանդության ծանր դրսևորումների դեպքում հիվանդը պարտադիր ենթակա է հոսպիտալացման: Հորմոնային պատրաստուկների` բժշկի կողմից անհատական ընտրված բաժնեչափերը թույլ են տալիս ոչ միայն հիվանդի կյանքը երկարաձգել , այլ նաև` պահպանել նրանց աշխատունակությունը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին