Ադենոիդիտ


ադենոիդՆկարագրություն

Ադենոիդը (գեղձանման) հիմնականում նկատվում է 3-10 տարեկան երեխաների օրգանիզմում: Երբեմն կարող է նկատվել նաև կրծքի երեխաների, ինչպես նաև 10 տարեկանից մեծ երեխաների մոտ: Այն իրենից ներկայացնում է քթըմպանային նշագեղձի գերաճում:

Պատճառներ

Հիվանդության առաջացմանը նպաստում են որոշ վարակիչ հիվանդություններ (գրիպ, կարմրուկ, քութեշ և այլն), որոնք հանգեցնում են վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների, ինչպես նաև քթի խոռոչի լորձաթաղանթի և նշագեղձերի բորբոքման:

Պաթոգենեզ

Ադենոիդի առաջին ախտանշաններն են դժվարացած քթային շնչառությունը և քթից հոսող առատ արտադրությունը, որը հաճախ լցվում է քթըմպանը: Երեխաները քնում են անհանգիստ և բերանը բաց: Սովորաբար խռմփացնում են: Վատ քնելու պատճառով լինում են թույլ և անտարբեր: Հաճախ վատ են սովորում: Կրծքի երեխաները դժվար են ծծում, ինչի պատճառով կացեցվում է ֆիզիկական զարգացումը: Բացի այդ ադենոիդները կարող են պատճառ դառնալ բրոնխաբորբի և բրոնխաթոքաբորբի: Ադենոիդների գերաճումը հաճախ ուղեկցվում է լսողության թուլացմամբ: Անուշադրության մատնված դեպքերում քթային շնչառությունն անհնարին է դառնում, երեխան ստիպված շնչում է բերանով և այն միշտ բաց է պահում: Երեխաները հաճախ գլխացավեր են ունենում` գլխուղեղից արյան և ավշի արտահոսքի դժվարացման պատճառով:

Բուժում

Հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Սովորաբար խորհուրդ է տրվում ադենոիդները հեռացնել: Վիրահատությունը պարզ է, կատարվում է ամբուլատոր պայմաններում և մի քանի ժամ անց երեխային ուղարկում են տուն: Վիրահատությունից հետո 2-3 օր հարկավոր է անկողնային ռեժիմ: 5-7 օր չպետք է օգտագործել տաք, ինչպես նաև կոպիտ և կծու, թթու, աղի կերակրատեսակներ: Չի թույլատրվում մնալ արևի տակ և խաղալ ակտիվ խաղեր: Հիվանդ երեխայի պառկած սենյակն անհրաժեշտ է խոնավ շորով մաքրել:

Կանխարգելում

Ադենոիդների առաջացումը կանխելու նպատակով ահնրաժեշտ է առաջացման պատճառ հանդիսացող հիվանդությունների ժամանակին կանխում:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am 
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին
Patterns  
ադենոիդիտ