Ալցհեյմերի հիվանդություն

Ալցհեյմերի հիվանդությունԱլցհեյմերի հիվանդությունը առաջնային դեգեներատից դեմենցիա է, որն ուղեկցվում է հիշողության խանգարման, մտավոր գործունեության և այլ բարձրագույն կեղևային ֆունկցիաների խանգարման հարաճմամբ և հանգեցնում է տոտալ թուլամտության։ Սկսվում է 50 տարեկանից հետո։

Տարբերում են հետևյալ փուլերը՝

Ինիցիալ փուլ

Կոգնիտիվ խանգարումներ։ Մնեստիկո-ինտելեկտուալ իջեցում. Մոռացկոտություն, ժամանակի որոշման մեջ դժվարություններ, սոցիալ, այդ թվում նաև մասնագիտական գործունեության վատացում, աճում են ֆիքսացիոն ամնեզիայի, տեղի և տարածության կողմնորոշման խանգարման երևույթները, նյարդապսիխոլոգիական ախտանիշները, այդ թվում աֆազիան, ապրաքսիան, ագնոզիան։ Հուզա-անձնական խանգարումներ. Էգոցենտրիզմ, անձնական անկարողության նկատմամբ սուբդեպրեսիվ ռեակցիաներ, զառանցանքական խանգարումներ։ Ալցհեյմերի հիվանդության այս փուլում հիվանդները քննադատորեն են գնահատում իրենց վիճակը և փորձում են կարգավորել իրենց հարաճող անկարողությունը։

Չափավոր դեմենցիայի փուլ

Քունք-կողմնային նեյրոպսիխոլոգիական հաամախտանիշ` աճում է ամնեզիան, որակապես հարաճում է տեղի և ժամանակի նկտմամբ դեզօրիենտացիան։ Հատկապես կոպտորեն են խանգարվում ինտելեկտի ֆունկցիաները (արտահայտված է մտածողության մակարդակի իջեցումը, դժվարություններ վերլուծա-սինթեիկ գործունեության մեջ), ինչպես նաև դրա ինստրումենտալ ֆունկցիաների (խոսքի, պրաքսիսի, գնոզիսի, օպտիկո-տարածական գործունեության)։ Հիվանդի հետաքրքրությունները շատ սահմանափակ են, մշտական օգնության, խնամքի կարիք կա; չեն կարողանում կատարել մասնագիտական պարտականությունները։ Ամեն դեպքում, այս փուլում հիվանդները պահպանում են իմնական անրային առանձնահատկությունները, սեփական անլիարժեքության զգացմունքը և հիվանդության նկատմամբ հուզական ռեակցիան։

Ալցհեյմերի հիվանդությունԾանր դեմենցիայի փուլ

Տեղի է ունենում հիշողության լրիվ քայքայում, ֆրագմենտար են իր անձի նկատմամբ պատկերացումները։ Հիմա անհրաժեշտ է տոտոլ օգնություն (հիվանդները չեն կարողանում պահպանել անձնական հիգիենայի կանոնները և այլն)։ Ագնոզիան հասնում է ծայրահեղ աստիճանի` միաժամանակ ծոծրակային և ճակատային տիպով։ Խոսքի քայքայում տոտալ սենսոր աֆազիայի տիպով։

 

Թերապիան և խնամքը

Ալցհեյմերի հիվանդությունն անբուժելի է, թերապիայի եղած մեթոդներն ունակ են որոշ չափով ազդել ախտանիշների վրա, սակայն իրենց բնույթով պալիատիվ միջոցներ են։ Միջոցների ընդհանուր համալիրից կարելի է առանձնացնել ֆարմակոլոգիական, պսիխոսոցիալ և հիվանդի խնամքի միջոցներ։

 

Ֆարմակոթերապիան

Հսկող գործակալություները, ինչպիսին են FDA և EMEA, ներկայումս թույլ են տվելԱլցհեյմերի հիվանդության ժամանակ չորս դեղամիջոցների կիրառումը` խոլինէսթերազայի երեք ինհիբիտոր և մեմոնտինը` NMDA - անտագոնիստ։ Ընդ որում, չկան այնպիսի դեղամիջոցներ, որոնց գործունեության մեջ առկա է Ալցհեյմերի հիվանդության զարգացման դանդաղումը կամ կանգնեցումը։

Ալցհեյմերի հիվանդության հայտնի նշանն է խոլինէրգիկ նեյրոնների ակտիվության իջեցումը։ Խոլինէսթերազայի ինհիբիտորներն իջեցնում են ացետիլխոլինի (ACh) քայքայման արագությունը, ավելացնելով դրա կոնցենտրացիան ուղեղում և կոմպենսացնում են խոլինէրգիկ նեյրոնների կորստով պայմանավորված, ACh ի կորուստը։ Ըստ 2008թ. դրության, բժիշկներն օգտագործում էին այնպիսի ACh-ինհիբիտորներ, ինչպիսին են դոնեպեզիլը, գալանտամինը և ռիվաստիգմինը (դեղահաբերի և սպեղանիների տեսքով)։

Կան վկայություններ այս դեղամիջոցների էֆեկտիվությամ մասին նախնական և չափավոր փուլերում, ինչպես նաև որոշակի հիմնավորումներ ուշ փուլում կիրառման վերաբերյալ։ Միայն ոնեպեզիլն է թույլատրված կիրառելու ծանր դեմենցիայի ժամանակ։

Այս դեղամիջոցների օգտագործումը թույլ կոգնիտիվ խանգարումների ժամանակ չդանդաղեցրեց Ալցհեյմերի հիվանդության ի հայտ գալը։ Այս դեղամիջոցների կողմնակի էֆեկտների մեջ ամենահաճախ հանդիպողը սրտխառնոցն ու փսխումն է` կապված խոլինէրգիկ ակտիվության ավելցուկի հետ, դրանք ի հայտ են գալիս 10 % հիվանդների մոտ և կարող են լինել թույլ կամ չափավոր արտահայտվածության։ Հազվադեպ հանդիպում են մկանների սպազմ, բրադիկարդիա, ախորժակի իջեցում, քաշի կորուստ, ստամոքսահյութի թթվայնության բարձրացում։

Դրդիչ նեյրոտրանսմիտոր գլուտամատը կարևոր դեր է կատարում նյարդային համակարգի աշխատանքում, սակայն դրա ավելցուկը բերում է գլուտամատային ռեցեօտորների դրդմանը և կարող է հանգեցնել բջիջների մահվան։ Այս պրոցեսը, որը կոչվում է էքսայտոքսիկություն դիտվում է ոչ միայն Ալցհեյմերի հիվանդության ժամանակ, այլ նաև այլ վիժակների դեպքում, ինչպիսին են Պարկինսոնի հիվանդությունը և ցրված սկլերոզը։ Մեմանտինը, ճնշելով NMDA-գլուտամատային ռեցեպտորների ակտիվությունը, սկզբում կիրառվում էր գրիպի բուժման համար։ Ցույց է տրված մեմանտինի չափավոր էֆեկտիվությունը չափավոր և ուժեղ ծանրության Ալցհեյմերի հիվանդության ժամանակ, սակայն, անհայտ է թե այն ինչպես է գործում վաղ փուլում։ Հազվադեպ դիտվում են թույլ արտահայտված կողմնակի էֆեկտներ, որոնցից են խաբկանքները, շփոթվածությունը, գլխապտույտը, գլխացավը և հոգնածությունը։ Դոնեպեզիլի հետ միասին մեմանտինը կոգնիտիվ ֆունկցիաների վրա ցուցաբերում է “վիճակագրորեն զգալի, սակայն կլինիկորեն հազիվ նշմարելի էֆեկտիվություն”:

Խնդրահարույց վարքով հիվանդների մոտ անտիպսիխոտիկները կարող են չափավոր իջեցնել ագրեսիվությունը և ազդել պսիխոզի վրա։ Միաժամանակ, այս դեղամիջոցներն առաջացնում են լուրջ կողմնակի էֆեկտներ, մասնավորապես, ցերեբրովասկուլյար բարդություններ, շարժական խանգարումներ և կոնգնիտիվ ունակությունների իջեցում, որը բացառում է դրանց առօրյա օգտագործումը։Ալցհեյմերի հիվանդության ժամանակ անտիպսիխոտիկների երկարատև օգտագործման դեպքում դիտվում է բարձր մահացություն։

 

Ալցհեյմերի հիվանդությունԿլինիկական հետազոտությունները Ալցհեյմերի հիվանդության ժամանակ

2008թ. ավելի քան 400 ֆարմակոլոգիական դեղամիջոցներ գտնվում էին թեստավորման փուլում աշխարհի տարբեր երկրներում։ Դրանցից մեկ չորորդն անցնում էին կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը, հաջող անցնելուց հետո այդ դեղամիջոցները համարվում են թույլատրված։

Կա կլինիկական հետազոտության ուղղություն, նպատակաուղղված հիմային ախտաբանական փոփոխությունների ուղղման վրա։ Թեստավորում անցնող դեղամիջոցների թիրախներից մեկը բետա-ամիլոիդի կուտակումն է, որը պետք է կրճատել։ Փորձարկվում են այնպիսի մեթոդներ, ինչպիսին են իմունոթերապիան կամ ամիլոիդային սպիտի դեմ վակցինացիան։ Ի տարբերություն սովորական վակցինացիայի, որն իրականացվում է նախորոք, Ալցհեյմերի հիվանդության ժամանակ վակցինան պետք է ներարկվի արդեն ախտորոշված հիվանդներին։ Ըստ հետազոտողների հայեցակարգի, հիվանդների իմուն համակարգը պետք է սովորի ճանաչել և հարձակվել ամիլոիդի կուտակման վրա` փոքրացնելով դրանց չափերը և հեշտացնել հիվանդության ընթացքը։ Որպես վակցինայի օրինակ, կարելի է բերել ACC-001մոլեկուլը, որի կլինիկական հետազոտությունները սառեցվել են 2008թ.։ Մյուս նմանատիպ միջոց է բապինզունաբը`բնական հակաամիլոիդային հակամարմնին նման, արհեստական հակամարմիններ։ Փորձարկման մեջ են գտնվում նաև նեյրոպրոտեկտորային միջոցները, օրինակ` AL-108-ը, և մետաղասպիտային փոխգործունեությունների ինհիբիտորները, ինչպիսին է PBT2։ Հիբրիդային սպիտ էթանեցեպտը, որը գործում է որպես TNF- ինհիբիտոր, ցուցաբերում է հուսալի արդյունքներ։

2008թ. կատարված կլինիկական հետազոտությունների ընթացքում նախնական և չափավոր փուլերում գտնվող հիվանդների մոտ, տաու-սպիտի ագրեգացիան ճնշող, տերտամեթիլթիոնինի քլորիդի և հակահիստամին դիմեբոնի ազդեցության տակ դիտվել են դրական տեղաշարժեր։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.a
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Patterns  
ալցհեյմերի հիվանդությ