Անեվրիզմա

ԱնեվրիզմաԱնեվրիզմա (անոթալայնանք) իրենից ներկայացնում է արյունատար անոթի կամ սրտի խոռոչի տեղային լայնացում՝ պատի ձգման և այտուցման հետևանքով։

Պատճառներ

Անեվրիզմը կարող է լինել սրտամկանի ինֆարկտի, աթերոսկլերոզի, սիֆիլիսի և այլ հիվանդություննեիի բարդություն կամ վիրավորումների արդյունք՝ վնասվածքային անեվրիզմ: Անեվրիզմի առաջացման համար բարենպաստ պամաններ են ստեղծում նաև անոթային պատի բնածին արատները։ Ըստ անեվրիզմի տեղակայման` տարբերում են հետևյալ տիպերը`

1. Զարկերակային
2. Երակային
3. Զարկերակաերակային

ԱնեվրիզմաԸստ տեսակների՝ ավելի հաճախ հանդիպում են իլիկաձև և պարկաձև անեվրիզմներ։ Անեվրիզմի լարվածությունը որոշվում է այն ուժով, որն անհրաժեշտ է զարկերակների նեղացման համար և կապված է զարկերակային ճնշման հետ։ Անոթալայնանքի առանձնահատկությունների հետազոտությունները բժշկին աիժեքավոր տեղեկություն է տալիս հիվանդի առողջական վիճակի մասին։

 

 

 

 

 

 

 

Սկզբնաղբյուրը՝ Doctors.am

Patterns  
անեվրիզմա