Աստիգմատիզմը աչքի տարաբեկության լատիներեն անվանումն է, որը նշանակում է կիզակետի բացակայություն, քանզի աստիգմատիզմի ժամանակ անհնար է ցանցաթաղանթի վրա լույս արձակող կետի պարզ պատկերն ստանալ: Աստիգմատիզմն իրենից ներկայացնում է աչքի օպտիկական արատ, որի դեպքում մեկ աչքում զուգակցվում են նույն ձևի (կարճատեսություն, հեռատեսություն և բնականոն) տարբեր աստիճաններ կամ բեկունակության տարբեր ձևեր:

Սովորաբար դա պայմանավորված է եղջերաթաղանթի կորության ոչ միանմանությամբ, հազվադեպ` ոսպնյակի ձևի անկանոնությամբ: Աստիգմատիզմի ժամանակ տեսողության սրությունը հնարավոր է բարձրացնել հատուկ, այսպես կոչված, գլանաձև տեսապակիներ ունեցող ակնոցով, իսկ որոշ դեպքերում` անմիջապես եղջերաթաղանթին հպվող տեսապակիներով: Հարկ է նշել, որ հասուն մարդկանց աստիգմատիզմը, որպես կանոն, կայուն է, իսկ երեխաների աստիգմատիզմը օրգանիզմի աճմանը զուգընթաց հաճախ է փոխվում, ուստի հարկավոր է աչքը տարին մեկ անգամ ստուգել և համապատասխան ակնոց ընտրել:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին