Էնօֆթալմ

Էնօֆթալմը - Էկզօֆթալմի ճիշտ հակարակ երեվույթն է, որը հենց ակնագնդի ներանկումն է ակնակապճի մեջ: Բնականաբար, առաջացման պատճառը նույն պես հակառակն է՝ օրբիտալ խոռոճի մեծացում: Վերջինս, ինչպես նաև նրա փոքրացումը առաջանում է ոչ միանման պատճառներից, բայց դրանք զգալի քիչ են, ըստ էության երկու խումբ՝ ակնակապճի վնասում եւ սիմպատիկ ներվի պարալիչ (պարեզ), աչքի ներանման կարող է բերել օրբիալ բջջանքի ատրոֆիան, բայց այն հանդիպում է, գլխավորապես, տարեց մարդկանց մոտ, իսկ Էնօֆթալմը այդ դեպքում աննշան է, համաչափ է և երկկողմանի:

Էնօֆթալմը պետք է տարբերել ակնագնդի սուբատրոֆիայից եւ ատրոֆիայից: Նշենք, որ ինչպես Էնօֆթալմը (երբեմն), այնպես էլ Էկզօֆթալմը կարող են ուղեկցվել ակնագնդերի տեղաշարժումով ակնաճեղքի միջին դիրքից (շլությամբ) այս կամ այն ուղղությամբ, ընդ որում, Էկզօֆթալմ աչքի տեղաշարժումով հանդիպում է ավելի հաճախ, քան առանց տեղաշարժի, որը կարեւոր է ախտորոշման ժամանակ: Ակնագնդի տեղաշարժումը միջին դիրքից, Էկզօ կամ Էնօֆթալմի ֆոնի վրա, հաճախ ուղոկցվում է երեխայի մոտ երկտեսության գանգատներով: Տվյալ գլխում չեն նկարագրվում պաթոլոգիայի առանձին նոզոլոգիական ձևերը՝ Էկզօ և Էնօֆթալմին բնութագրող, դրանք նկարագրվում են համապատասխան անվանումներով բաժիններում՝ կախված պատճառից, որոնք առաջացնում են արտափքում կան ներանկում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին