Էպիդերմոֆիտիա

Տարբերում են մեծ ծալքերի էպիդերմոֆիտիա (դերմատոմիկոզներ) և ոտնաթաթերի էպիդերմոֆիտիա։ Մեծ ծալքերի էպիդեոմոֆիտիայի (աճուկային էպիդերմոֆիտիա) հարուցիչը Epidermophyton inguinale սնկիկն է, տեղակայվում է ամենից հաճախ աճուկային ծալքերում, ավելի պակաս՝ անութափոսերում, իսկ կանանց մոտ՝ կաթնագեղձերի տակ և բնութագրվում է ցայտուն սահմանագծված, երբեմն քիչ բարձրադիր, վարդագույն բծերի առաջացումով՝ կլոր, մանր֊թերթիկավոր թեփոտումով հանդերձ։ Մեծանալով ծայրամասային աճման ճանապարհով և միաժամանակ, սկսած կենտրոնից, ենթարկվելով ներծծման, բծերն աստիճանաբար ձեռք են բերում օղականման և ծաղկեշղթայատիպ գծագրություն և երբեմն բավականին դուրս են ելնում մաշկային ծալքերի սահմաններից։

Սրացման ժամանակ, որն առաջանում է շփումից ու քրտինքով խոնավանալիս, բծերի մակերեսին, գերազանցապես ծայրամասերում, կարող են երևան գալ մանր բշտիկներ, որոնք չորանում են ու վերածվում կեղևների։ Հիվանդներն զգում են թեթև քոր։ Սկսվելով սուր կերպով, հիվանդությունը հետագայում կարող է ընդունել ձգձգվող ընթացք և տևել շատ ամիսներ։ Վարակումը տեղի է ունենում բաղնիքներում՝ ընղհանուր լոգարանից, սպունգից օգտվելիս, ինչպես նաև սպիտակեղենի, տականոթների, մոմլաթի, ջերմաչափերի միջոցով։ Բարձրացած քրտնոտությունը, մաշկի խոնավացումը կոմպրեսներով, տևական վիրակապերը նախատրամադրում են վարակմանր։ Ծալքերի էպիդերմոֆիտիան կարող է դիտվել ոչ մեծ համաճարակների ձևով (օրինակ, բուժական հիմնարկներում)։

Ախտորոշումը։ Աճուկային էպիդեբմոֆիտիան տարբերվում է էրիթրազմայից ախտահարման բորբոքային բնույթով, հաճախ բշտերի և կեղևների առկայությամբ ու ծայրամասային աճով՝ ծալքերի սահմաններից դուրս։
Բուժումը։ Ախտահարված տեղամասերին քսել յոդի 2 %-անոց սպիրտային լուծույթ կամ ծծմբաձյութային քսուք։ Առողջացումից հետո, կրկնումից խուսափելու համար, երկարատև ժամանակաընթաց֊քում՝ մաշկը շփել 2 % -անոց սալիցիլային սպիրտով և ցանել 5 - 10%-անոց բորային փոշի։

Ոտնաթաթերի էաիդեոմոֆիտիայի հարուցիչն է Trichophyton inter digitale սնկիկը, որը նախկինում անվանվում էր Epidermophyton Kaufmann-Wollt: Դիտվում է հետևյալ կլինիկական ձևերով.
1. Թեփոտվող էպիդերմոֆիտիա։ Ներբանների մաշկի վրա առաջանում է ախտահարման խիստ սահմանագծված օջախ՝ անկանոն գծագրությամբ։ Մաշկն այստեղ ունի նուրբ վարդագույն գունավորում և ծածկված է մոխրասպիտակ թեփուկներով։ Ծայրամասում՝ եղջրաշերտից զատված օձիք։ Առանձին դեպքերում կարելի է դիտել թեփոտվող ձևի անցում բշտայինին կամ, ընդհակառակը, բշտայինից՝ թեփոտվողին։ Ճաքերի առկայության դեպքում, որոնք մուտք են հանդիսանում թարախածին (ստրեպտոկոկային) ինֆեկցիայի ներթափանցման համար, պայմաններ են առաջանում ստորին ծայրանդամների կրկնվող կարմիր քամու, թրոմբոֆլեբիտի զարգացման համար։
2. Շփաբորբային էպիդերմոֆիտիան առաջանում է որպես սրացում միջմատնային ծալքերի սքողված էպիդերմոֆիտիայի և արտահայտվում է եղջրաշերտի թրմեցումով ու շերտազատումով, թացացող քերծվածքների առաջացումով՝ երիզված փքված եղջրաշերտի նեղ օձիքով։ Աստիճանաբար առաջադիմելով, բորբոքային պրոցեսր կարող է տարածվել մատների ներբանային մակերեսի և ներբանների հարակից տեղամասի վրա։ Զգալի ցավոտությունը դժվարացնում է քայլելը։ Երբ շփաբորբային էպիդերմոֆիտիան բարդանում է թարախակոկային ինֆեկցիայով, ախտահարման օջախների շուրջն առաջանում է մաշկի կարմրություն ու այտուց, իսկ հետագայում կարող են զարգանալ լիմֆանգիտ ու լիմֆադենիտ։
3. Դիսհիդրոտիկ Էպիդերմոֆիտիան բնորոշվում է բշտային ցանավորումով ներբանների մաշկի վրա, գերազանցապես ոտնաթաթերի կամարի շրջանում, նրա արտաքին ու ներքին կողմնային մակերեսների վրա, ըստ որում բշտերը խիտ կուտակված են, տեղադրված խմբերով, գնդասեղի գլխիկից մինչ ոչ մեծ սիսեռի չափերի, հիշեցնելով սագոյի հատիկները։ Առանձին բշտիկների միացումից կարող են գոյանալ խոշոր, բազմակամերային բշտեր։ Շոշափելիս ամուր թվացող բշտիկներն ու բշտերր լցված են թափանցիկ կամ քիչ պղտորավուն պարունակությամբ։

Բշտիկները կամ չորանում են՝ գոյացնելով կեղևիկներ, որոնց ընկնելուց հետո հայտնաբերվում են մաշկի վարդագույն, թեփոտվող տեղամասեր, երիզված եղջրաշերտի շերտազատումից գոյացած օձիքով, կամ բացվում են։ Բշտիկների կամ բշտերի բացվելուց հետո գոյանում են վառ կարմիր քերծվածքներ՝ ծոպավոր գծագրությամբ, խիստ սահմանափակ բնույթի, նույնանման երիզումով։ Ախտահարման օջախներն իրենց չափերով աստիճանաբար մեծանում են՝ ծայրամասում թարմ բշտիկների ցանավորման հետևանքով, որոնք աստիճանաբար միաձուլվում են հիմնական օջախի հետ։ Պրոցեսի հանդարտման հետ բշտերի ցանավորումը դադարում է, քերծվածքներն էպիթելացվում են և ծածկվում մանր թերթիկավոր թեփուկներով։ Ախտահարման օջախն ընդունում է թեփոտվող բնույթ։ Հետագայում պրոցեսը կարող է նորից սրանալ և նոր բշտիկների ցանավորման հետևանքով նորից ընդունել էրոզիային, թացացող բնույթ։ Հիվանդներն զգում են քոր ու ցավոտություն։ Մի շարք դեպքերում դիտվում է բարդացում թարախածին ինֆեկցիայով, բշտիկները վեր են ածվում պուստուլաների, ուժեղանում են բորբոքային երևույթները, շատ անգամ զարգանում են լիմֆանգիտ ու լիմֆադենիտ։ Դիսհիդրոտիկ էպիդերմոֆիտիան աչքի է րնկնում համառ, երկարատև ընթացքով, հակումով դեպի սրացումներն ու կրկնումները, որոնք լինում են հատկապես գարնանն ու ամռանը։

Հյուսվածաախտաբանորեն դիսհիդրոտիկ էպիդերմոֆիտիան բնորոշ֊ վում է էպիդերմիսի փշաձև շերտի բջիջների վակուոլիզացիայով և օջախային սպոնգիոզով, որը հանգեցնում է բջիջների անջատմանը և մանր խոռոչների առաջացմանը։ Վերջիններիս միաձուլումից առաջանում են ավելի խոշոր, շատ անգամ բազմակամերային խոռոչներ, լցված շճաֆիբրինային էքսուդատով՝ մեծ կամ փոքր քանակի լեյկոցիտներով։ Դերմայի պտկիկային շերտում նշվում է անոթների չափավոր լայնացում և նրանց շուրջը՝ բջջային ինֆիլտրացիա, բաղկացած գերազանցապես նեյտրոֆիլներից ու լիմֆոցիտներից։ Դիսհիդրոտիկ էպիդերմոֆիտիայի և թարախածին ինֆեկցիայով բարդացած էպիդերմոֆիտիայի ընթացքում շատ հաճախ առաջանում են երկրորդային ցանավորումներ։ Նրանք զարգանում են սուր, կարող են ուղեկցվել ընդհանուր խանգարումներով, ափերի և մատների կողմնային մակերեսների վրա արտահայտվում են բշտային, իսկ մաշկային ծածկույթի մյուս տեղամասերի վրա՝ պապուլո-բշտային, էրիթեմատոզ-սկվամոզային և այլ տարրերով։ Դիսհիդրոտիկ էպիդերմոֆիտիայի ախտածնությունը ստույգ պարզաբանված չէ։ Հաշվի առնելով այղ ախտահարման կլինիկական նմանությունը դիսհիդրոտիկ էկզեմային, ախտահարման օջախներում սնկային տարրերի բացակայության դեպքում հիվանդության հաջորդական կրկնումների, ինչպես նաև երկրորդային ռեակցիայի առաջացման հնարավորությունը (դիսհիդրոտիկ էկզեմայի տիպով), պետք է ենթադրել, որ մաշկի ախտահարման այդ տեսակն իր զարգացման մեխանիզմով մոտ է, եթե ոչ նույնը, էկզեմատոզ պրոցեսին։

Եղունգների էպիդեոմոֆիտիա։ Դիտվում է միայն ոտնաթաթերի մատների վրա, ըստ որում ամենից հաճախ ախտահարվում են մեծ մատների և ճկույթների եղունգները։ Եղունգաթերթիկի հաստության մեջ ի հայտ են գալիս դեղին գույնի բծեր, ու շերտեր, որոնք աստիճանաբար միաձուլվում են և տարածվում ամբողջ եղունգաթերթիկի վրա։ Հետագայում զարգանում է ենթաեղունգային գերեղջերացում, եղունգը հաստանում է, տեղի է ունենում նրա փխրունացում ու քայքայում։
Ախտորոշումը։ Ոտնաթաթերի ախտահարումը իր կլինիկական արտահայտություններով նման էպիդերմոֆիտիային. մասնավորապես դիսհիդրոզը, միջմատնային թեփոտումը և այլն, կարող են առաջանալ նաև այլ պատճառներից, ուստի էպիդերմոֆիտիայի ախտորոշումը պետք է հաստատվի լաբորատոր հետազոտության տվյալներով։

Մանրադիտական ա խտորոշումը։ Թեփուկների, բշտերի ծածկի, ախտահարված եղունգների քերուկի մեջ սնկերի տարրերն ունեն ճյուղավորվող, տարբեր հաստության սնկաթելերի տեսք, հաճախ վերածված կլոր կամ քառակուսի սպորների (արտրոսպորներ), որոնք մեկը մյուսից բաժանվում են ոչ մեծ ընդհատումներով և ունեն կետագծերի տեսք։ Պետք է նկատի ունենալ, որ ներբանների ու միջմատային տարածությունների ախտահարման օջախներից վերցրած թեփուկների հետազոտման ժամանակ հանդիպում են գոյացություններ, որոնք խիստ հիշեցնում են սնկաթելերի, սակայն տարբերվում են նրանցից իրենց բազմաձևությամբ (պոլիմորֆիզմով)։ Նրանք ունեն ցանցի կամ օղակների տեսք, որոնց գծագրությունը համապատասխանում է եղջերային թերթիկների սահմաններին։ Դա, այսպես կոչված, խճանկարային սնկիկն է, որը, ըստ՝ երևույթին, իրենից ներկայացնում է ոչ թե սնկի տարրեր, այլ մաշկի մեջ խոլեստերինի քայքայման արգասիք։

Էպիդերմոֆիտիայով վարակվելու ուղիներն ու պայմանները: Ոտնաթաթերի էպիդերմոֆիտիայով վարակումն ամենից հաճախ տեղի է ունենում բաղնիքներում ու ցնցուղասենյակներում։ Այստեղ հիվանդի ախտահարված մաշկից ընկած թեփուկները, որոնք պարունակում են սնկիկներ, պահպանվում են փայտյա նալիկների, հատակի, նստարանների, ջրամանների վրա, որտեղից այնուհետև կարող են ընկնել առողջ մարդկանց ոտնաթաթերի մաշկի վրա։ Վարակումը հնարավոր է կոնկրետ տեր չունեցող ոտնամանների միջոցով (սպորտային կոշիկներ, բուժական հիմնարկներում հիվանդներին տրվող ոտնամաններ, ինչպես նաև լվացքատների միջոցով, վատ լվացված ու չորացված սպիտակեղենի վրա (գուլպաներ, ոտնափաթաթաններ) սնկերը պահպանում են իրենց կենսունակությունը և կարող են առաջացնել վարակում։ Վարակում նկատվում է նաև անմիջական՝ շփման միջոցով (միևնույն մահճակալին քնելը)։ Վարակմանը նպաստում են` գերքրտնումն ու նրա հետ կապված մաշկի թրմումը որպես վեգետոնևրոզի արտահայտություն, մաշկի գերչորությունը, որը պատճառ է դառնում եղջերաշերտի փխրունությանը և ճաքերի առաջացմանը, հատկապես միջմատային ծալքերում, ոտքերի կեղտոտումը, ստորին ծայրանդամների երկարատև գերսառեցումն ու գերտաքացումր, որոնք առաջացնում են արյան շրջանառության ու քրտնագեղձերի արտազատիչ գործունեության կայուն խանգարումներ:

Բուժումը։ Էպիդերմոֆիտիայի թեփոտվող ձևի ժամանակ մաշկի ախտահարված օջախներին քսել ֆունգիցիդ լուծույթներ (յոդի 3- 5 %-անոց սպիրտային լուծույթ, Կաստելանիի լուծույթ, նիտրոֆունգին, 3-5 %-անոց յողսալիցիլային սպիրտ) և քսուքներ (ծծմբա֊ձյութային, ունդեցին, քլորխինալդոհոլ, ամիկազոլ)։ Բուժումն ավարտելուց հեէոո անհրաժեշտ է մի քանի շաբաթվա ընթացքում, կրկնումների կանխման նպատակով, միջմատնային ծալքերը շփել 2 %-անոց սալիցիլային կամ 1 %-անոց թիմոլային սպիրտով և ցանել թթու փոշի՝ (օրինակ՝ 10 %-անոց բորաթթու)։ Էպիդերմոֆիտիայի շփաբորբային ձևի ժամանակ սկզբում՝ սուր բորբոքային երևույթները վերացնելու նպատակով, լոգանքներ կալիումի պերմանգանատով և թրջոցներ ռեզոցինի 1-2 %-անոց լուծույթով, Ալիբուրի նոսրացված հեղուկով, էթակրիդինի 0,1%-անոց լուծույթով և այլն։ Թացությունը վերանալուց հետո՝ քսել ֆունգիցիդ լուծույթներ, հետո քսուքներ։ Արտաքին բուժման հետ մեկտեղ տարվում է ընդհանուր բուժում՝ կալցիումի քլորիդի ներերակային սրսկումներ, և վիտամինի սրսկումներ։ Ակրոցիանոզի առկայության դեպքում նշանակվում է նիկոտինաթթու՝ ներքին ընդունման ձևով (0,05՝ օրը 2-3 անգամ, ուտելուց հետո)։ Դիսհիդրոտիկ էպիդերմոֆիտիայի ժամանակ նշանակում են սեդատիվ միջոցներ (կալցիումի քլորիդի ներերակային, կալցիումի գլյուկոնատի միջմկանային սրսկումներ, հակահիստամինային պրեպարատներ, B1, C, վիտամիններ, նիկոտինաթթու և այլն)։

Արտաքին բուժման համար, սուր երևույթների առկայության դեպքում, կիրառվում են խոնավ-չորացնող վիրակապեր ռեզորցինի 1 %-անոց լուծույթով, Ալիբուրիի 2-3 անգամ նոսրացված հեղուկով և այլն։ Բշտերի ծածկերը ծակում են ասեղով կամ կտրում։ Եղջերաշերտի կտորները խնամքով կտրում են մկրատով։ Բորբոքային երևույթները հանդարտվելուց հետո օգտագործում են հակաբորբոքային մածուկներ, օրինակ՝ 5 %-անոց բորանաֆթալանային, 2 %-անոց իխթիոլային, իսկ հետագայում՝ քսում ֆունգիցիդ լուծույթներ ու ծծմբաձյութային քսուքներ (բարձրացվող կոնցենտրացիաներով)։ Շփաբորբային և բշտային էպիդերմոֆիտիան երկրորդային ինֆեկցիայով բարդանալու և լիմֆանգիտի ու լիմֆադենիտի դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ կամ սուլֆանիլամիդներ։ Երկրորդային ցանավորումների արտաքին բուժումը տարվում է կախված կլինիկական ձևից։ Ափերի ախտահարված մաշկի բուժումը, եթե այն ընթանում է դիսհիդրոզի տիպով, տարվում է ոտնաթաթերի դիսհիդրոտիկ ախտահարման բուժման նման։ Տարածված բազմաձև բնույթի երկրորդային ցանավորումների դեպքում նշանակվում են ինդիֆերենտ փոշիներ, "թա փահա րուկներ"։ Միաժամանակ տարվում է ոչ սպեցիֆիկ դեսենսիբիլիզացնող բուժում՝ կալցիումի քլորիդի ներերակային սրսկումներ, հակահիստամինային պրեպարատների նշանակում։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Patterns  
Էպիդերմոֆիտիա