ԳիգանտիզմՆկարագրություն
Գիգանտիզմ (հսկայություն) հիվանդությունը մարդու աճի ախտաբանական ուժեղացում է: Այս հիվանդությամբ տառապողների ծնողների աճի գործընթացները, որպես կանոն, բնականոն են: Առավել հաճախ բնորոշ է տղամարդկանց, ի հայտ է գալիս 9-10 տարեկանում կամ սեռական հասունացման շրջանում և շարունակվում ֆիզիոլոգիական աճի ամբողջ շրջանում:

Պատճառներ
Գիգանտիզմը պայմանավորված է հիպոֆիզի առաջային բլթում աճման հորմոնի ավելցուկային արտադրությամբ:

Պաթոգենեզ
Գիգանտիզմով տառապող անձինք սովորաբար առանձնանում են թույլ առողջությամբ. Գանգատվում են գլխացավերից, ընդհանուր թուլությունից, արագ հոգնելիությունից, ծայրանդամների ցավերից: Մկանային ուժը սկզբում կարող է բարձրանալ, այնուհետև` կտրուկ իջնել: Վատանում է հիշողությունը, տուժում հոգեկանը, խանգարվում սեռական ֆունկցիան: Հնարավոր են նաև այլ հորմոնային խանգարումներ (վահանագեղձի, ենթաստամոքսային գեղձի փոփոխություններ): Հսկաներն արտաքնապես աչքի են ընկնում անհամաչափ մարմնակազմվածքով, ծայրանդամների (հատկապես` ոտքերի) երկարությամբ, գլուխն անսովոր փոքր է թվում:

Բուժում
Այս հիվանդության բուժման ժամանակակից մեթոդները, զուգորդված հորմոնային պատրաստուկների և ռենտգենաբանության հետ, որոշ դեպքերում դրական արդյունք են տալիս:
Եթե երեխան հասակակիցներից հասակի բարձրությամբ խիստ տարբերվում է, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին