Արյունազեղում

ԱրյունազեղումԵրբ արյունը կուտակվում է հյուսվածքներում, օրգաններում և մարմնի խոռոչներում, դա իրենից ներկայացնում է արյունազեղում: Կարող է լինել ներգանգային արյունազեղում, կրծքամզի խոռոչի արյունազեղում, որովայնի խոռոչի արյունազեղում և այլն:

Պատճառներ
Արյունազեղումն առաջանում է արյան անոթի վնասման ժամանակ` ներքին արյունահոսության և արյան մակարդելիության խանգարման հետևանքով: Արյունազեղում կարող է նկատվել անոթի վնասվածքի, պատռվածքի, անոթի պատի ախտահարման (օրինակ` աթերոսկլերոզի դեպքում), ինչպես նաև թափանցելիության բարձրացման ժամանակ:

Պաթոգենեզ
Արյունազեղման շրջանում արյունը կարող է ներծծվել հյուսվածքների մեջ կամ կուտակվել սահմանափակ հատվածում և առաջացնել արյունային ուռուցք: Հյուսվածքների մեջ լցված արյունն առաջացնում է բորբոքային հակազդեցություն, ճնշում դրանք սնող մանր արյունատար անոթները, զգացող նյարդային վերջույթները և ցավ պատճառում: Մաշկի, ենթամաշկային բջջանքի արյունով ծծեցումը կարող է առաջացնել արյան ենթազեղում: Փոքր արյունազեղումը լրիվ ներծծվում է, ավելի մեծերը ժամանակի ընթացքում աճում են միայն շարակցական հյուսվածքի, երբեմն` կրային աղերի նստվածքի հետ: Արյունազեղման վտանգավորության աստիճանը պայմանավորված է հիմնականում դրա տեղադրությամբ: Այսպես` գլխուղեղի հյուսվածքի նույնիսկ չնչին արյունազեղումը անհամեմատ ավելի վտանգավոր է, քան մկանների կամ հոդախոռոչների տարածուն արյունազեղումը: Որևէ խոռոչի մեջ գոյացած բավականին մեծ արյունազեղումը կոչվում է խոռոչային արյունահոսություն: Նման դեպքերում կյանքին վտանգ սպառնացող խանգարումները կարող են պայմանավորված լինել արյան մեծ կորստով (որովայնի խոռոչի արյունազեղում), շնչառության խանգարմամբ (կրծքամզի խոռոչի արյունազեղում), գլխուղեղի ճնշմամբ (ներգանգային արյունազեղում):

Բուժում
Բուժումը որոշվում է արյունազեղման տեղադրությամբ, բնույթով, ինչպես նաև արյունազեղում առաջացնող պատճառով:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Patterns  
Արյունազեղում