Հոմ.`պոստտրանսֆուզիոն հեպատիտ
Հեպատիտ C (ՀC,hepatitis C) - վիրուսային անթրոպոնոզ ինֆեկցիա է վարակման հեմոպերկուտան մեխանիզմով,որը հաճախ ընթանում է որպես պոստտրանսֆուզիոն հեպատիտ ոչ դեղնուկային ձևերի գերակշռությամբ և պրոցեսի խրոնիզացիայի հակվածությամբ:

Էթիոլոգիա: Հարուցիչը – հեպատիտ C-ի վիրուսը ունի նմանություն ֆլավովիրուսների հետ,պարունակում է ՌՆԹ: Վիրիոնի չափսերը մոտ 80 նմ: Իր կազմի մեջ ունի երեք կառուցվածքային սպիտակուցներ – երկուսը մակերեսային(E և M) և մեկ նուկլեոկապսիդային(C կամ cor) և չորս ոչ կառուցվածքային սպիտակուցներ (NS1,NS2A,NS2B,NS3,NS4A,NS4B,NS5):

Էպիդեմիոլոգիա: Վիրուսների ռեզերվուար և աղբյուր է հանդիսանում ՀC-ի տարբեր ձևերով հիվանդ մարդը և վիրուսակիրը,որոնց մոտ հարուցիչը հայտնաբերվում է արյան և կենսաբանական այլ հեղուկների մեջ: Վարակման մեխանիզմը պերկուտանն է ,որը սովորաբար իրականանում է արյան և նրա բաղադրամասերի փոխներարկման ժամանակ: Վարակումը հաճախ իրականանում է չվարակազերծված ներարկիչներով,հատկապես թմրամոլների մոտ: Ապացուցված է փոխանցման սեռական ուղիի դերը,սակայն այն ավելի քիչ է հանդիպում քան ՀB-ի ժամանակ: Հնարավոր է վարակման աղղահայաց տարբերակը: Վարակման բարձր ռիսկի խմբի մեջ են մտնում արյան ռեցիպիենտները,թմրամոլները,հեմոդիալիզի հիվանդները,բուժ. աշխատողները,ովքեր շփում են ունենում արյան հետ,համասեռամոլները:

Պաթոգենեզ և պաթոլոգիական անատոմիան: Ուսումնասիրված է ոչ ամբողջապես: Հեպատիտ C-ի դեպքում ինֆեկցիոն պրոցեսը ավելի հաճախ հակված է խրոնիզացիայի: Հայտնի են դեպքեր,երբ վիրուսի ՌՆԹ-ն հայտնաբերվել է հիվանդի մոտ 10-14 տարիների ընթացքում,որը վկայում է նրա երկարատև պերսիստող հատկության մասին: Հայտնի է ՀCՎ-ի դերը հեպատոմայի զարգացման մեջ:

Կլինիկական պատկերը: Ինկուբացիոն շրջանը տևում է 2-26 շաբաթ(միջինում 6-8 շաբաթ): Հիվանդությունը ընթանում է սուր և խրոնիկական ձևերով: Հիվանդության սկիզբը սովորաբար աստիճանական է: Պրոդրոմալ շրջանը շարունակվում է մինչև 2-3 շաբաթ և հիշեցնում է ՀB-ի սկիզբը: Համեմատաբար հազվադեպ է հանդիպում ջերմաստիճանի բարձրացում: Ծաղկաման շրջանը դեպքերի մեծամասնությունում(50-75%) ընթանում է ոչ դեղնուկային և թեթև ձևերով: Լյարդի ֆունկցիոնալ փորձերը լինում են նորմայից քիչ շեղված և նորմալանում են մի քանի շաբաթ անց: Հիվանդությանը բնորոշ է ալիքաձև ընթացքը ռեմիսիաներով և ռեցիդիվներով ամիսներ շարունակ հետագա առողջացմամբ: Հիվանդությանը շատ բնորոշ է պրոցեսի խրոնիզացիան,ընդ որում հիվանդների կեսից ավելիի մոտ հայտնաբերվում են հենց խրոնիկ ձևերը,որոնցից Ատերը ավարտվում են լյարդի ցիռոզի զարգացմամբ: Սուր լյարդային անբավարարություն զարգանում է հազվադեպ: Հեպատիտ C-ի ասոցիացիան այլ վիրուսային հեպատիտների հետ,հատկապես հեպատիտ B-ի հետ,բարդացնում էհիվանդության ընթացքը և կարող է բերել ՍԼԱ զարգացման:

Պաթոգենեզը: Բարենպաստ է: Հիվանդների 40-50%-ի մոտ հիվանդությունը ընթանում է խրոնիկական ձևով:

Ախտորոշումը: Համընդհանուր մեթոդների հետ մեկտեղ օգտագործում են նաև հեպատիտ C-ի ախտորոշման նաև յուրահատուկ մեթոդը,որը հիմնված է վիրուսային ՌՆԹ-ի հայտնաբերման (ՊՇՌ մեթոդ) կամ վիրուսի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման վրա(հակա-ՎՀC Ig-ներ,ԻՖԱ-ի կամ իմունոբլոթի մեթոդով): Հնարավոր է հակամարմինների երկարատև պահպանում ռեկօնվալեսցենտների օրգանիզմում,նրանց տիտրի աստիճանաբար նվազմամբ:

Բուժում: Պաթոգենետիկ բուժման հետ մեկ տեղ հեպատիտ C-ի դեպքում կիրառվում է ինտերֆերոնի պրեպարատներ 3-12 ամիսների ընթացքում ը հակավիրուսային քիմիոպրեպարատներ:

Կանխարգելում: Անց են կացվում կոմպլեքս միջոցառումներ ուղղված բուժա-կանխարգելիչ միջոցառումների ժամանակ և ինյեկցիոն թմրամոլների մոտ պարէնտերալ վարակման կանխարգելմանը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին