Հոմ.`վիրուսային հեպատիտ ոչ A ոչ B փոխանցման ֆեկալ-օրալ մեխանիզմով:

Հեպատիտ E(ՀE,hepatitis E) – անթրոպոնոզ վիրուսային հիվանդություն է փոխանցման ֆեկալ-օրալ մեխանիզմով,որը հակված է համաճարակային տարածմանը,հիմնականում ընթանում է բարորակ ցիկլիկ ձևով,սակայն հղիների մոտ գերակշռում են անբարենպաստ ելքերը:

Էթիոլոգիա: Հարուցիչը – ՀE վիրուսը(ՀEՎ),նման է կալիցիվիրուսներին,պարունակում է ՌՆԹ: Չափսերը 27-30 նմ. Ենթադրվում է վիրուսի մի քանի տարատեսակների առկայությունը: Համեմատաբար հապատիտ A-ի հետ E հեպատիտի դեպքում վիրուսի վիրուլենտությունը ավելի նվազ է,ինչի հետևանքով անհրաժեշտ է ավելի մեծ ախտահարող դոզայի առկայություն պրոցեսի թողարկման համար:

Էպիդեմիոլոգիա: Ինֆեկցիայի կրող և ռեզերվուար են հանդիսանում հիվանդ մարդիք, որոնք արտազատում են վիրուսները հիմնականում հիվանդության վաղ շրջաններում: Վարակման մեխանիզմը ֆեկալ-օրալն է: Հիմնական փոխանցման ուղին ջրայինն է,ինչը հիմնականում պայմանավորում է ինֆեհցիայի համաճարակային տարածումը: Համեմատաբար հեպատիտ A-ի հետ,այս դեպքում ավելի հազվադեպ են հանդիպում հիվանդության սպորադիկ դեպքերը: Զգայունությունը վիրուսի նկատմամաբ համատարած է: Հիմնականում ախտահարվում են մեծերը,հատկապես 15-29 տարեկան հասակում: Հեպատիտ E-ի համար էնդեմիկ են հանդիսանում առավել տաք շրջանները,հատկապես վատ ջրամատակարարման համակարգով:Հիվանդությունը տարածված է Ասիայում և Աֆրիկայում: Հիվանդությունը կարող է ընթանալ հզոր ջրային բռնկումների ձևով, որը համեմաըտաբար կարճ ժամանակահատվածում ընդգրկում է տասնյակ հազարավոր մարդկանց: Առաջին տվյալները այսպիսի ջրային համաճարակի մաին գրանցվել են Հնդկաստանում 1955-1956 թթ.: Բռնկումը ընդգրկել էր ավելի քան 35 հազար մարդ: Հեպատիտ E-ի առանձնահատկությունն է հանդիսանում հղիների ընտրողական և բարձր մահածությունը,հատկապես հղիության երկրոկդ կեսում: Տարած հիվանդությունից հետո առաջանում է, ամենայն հավանականությամբ, լարված, տիպոսպեցիֆիկ իմունիտետ:

Պաթոգենեզ և պաթոլոգիական անատամիա: Ուսումնասիրված է ոչ բավարար, սակայն կան տվյալներ հեպատիտ E-ի վիրուսի ցիտոպաթոգենության մասին, որով պայմանավորված են նեկրոբիոտիկ փոփոխությունները լյարդում:

Կլինիկական պատկերը: Ինկուբացիոն շրջանը տևում է 14-50 օր: Հիվանդությունը սկսվում է աստիճանաբար, պրոդրոմալ շրջանը տևում է 1-10 օր, որի ընթացքում հիվանդների մոտ զարգանում են ասթենովեգետատիվ և դիսպեպտիկ ախտանիշներ, երբեմն կարճատև տենդ: Ծաղկման շրջանում, դեղնուկի առաջացման հետ մեկտեղ, հիվանդների վիճակը չի լավանում, ի տարբերություն հեպատիտ A-ի: Հեպատիտ E-ին բնորոշ չեն խրոնիկական ընթացքը և վիրուսակրությունը: ՀE-ի առանձնահատկություն է համարվում հղիների մոտ ընտրողական ծանր ընթացքը, հատկապես հղիության երկրորդ կեսում, և անբարենպաստ ելքերը: Սովորաբար ինքնազգացողության կտրուկ վատացում առաջանում է ծննդաբերության(վիժման) նախորեին կամ անմիջապես դրանից հետո: Որպես կանոն տեղի է ունենում պտղի անտենատալ մահ: Արագորեն սրվում են հիվանդության ախտանիշները: Բնորոշ է ՍԼԷ բուռն զարգացում,պրեկոմատոզ վիճակների իրար արագ հաջորդում մինչև կոմա: Հիվանդությունը ուղեկցվում է վառ արտահայտված հեմոռագիկ համախտանիշով և արտահայտված արյան կորստով ծննդաբերության ժամանակ: Ոչ հազվադեպ հիվանդների մոտ նկատվում է հեմագլոբինուրիա էրիթրոցիտների հեմոլիզի պատճառով, որին հաջորդում է երիկամային խողովակիկների վնասումը, օլիգուրիան կամ անուրիան: ՀE-ի ծանր ձևերի դեպքում զարգանում է արտահայտված երիկամալյարդային համախտանիշ:

Պրոգնոզը: Դեպքերի մեծամասնությունում ելքը բարենպաստ է,բացառությամբ հղիներին,հատկապես հղիության երկրորդ կեսում(մահածությունը 9-44%):

Ախտորոշումը: Սպեցիֆիկ ախտորոշումը հիմնված է հակամարմինների հայտնաբերման վրա ԻՖԱ-ի միջոցով: Էլեկտրոնային իմուն միկրոսկոպիայի միջոցով հնարավոր է վիրուսի կամ նրա անտիգենների հայտնաբերում արտաթորանքում:

Բուժումը: Պաթոգենետիկ բուժումը նույնն է ինչ որ ՀA-ի դեպքում: Նկատվել է դրական էֆեկտ ադենին-առաբինոզիդի և ռիբավիրինի օգտագործումից:

Կանխարգելումը: ինչպես ՀA-ի դեպքում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին