Անկիլոստոմիդոզ

Միավորում է երկու հիվանդություն և երկու հարուցիչ՝ անկիլոստոմիդոզ Ancylostoma duodenale և նեկատորոզ, որի հարուցիչը Necator americanus-ն է։ Այս հիվանդությունները բավականին զանգվածային տարածվածություն ունեն արևադարձային և մերձարևադարձային կլիմա ունեցող երկրներում։ ԱՊՀ երկրներից այն տարածված է Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքմենիայում, Կրասնոդարի երկրամասում, Ուզբեկստանում և այլուր։ Հայաստանում այս հիվանդության տեղային դեպքեր չեն արձանագրվել։ Անկիլոստոմաները 10-20 մմ մեծություն ունեցող կլոր որդեր են։ Ունեն արական և իգական տեսակներ։

Վարակի աղբյուրը
Հիվանդ մարդն է, որ կղանքի միջոցով արտաքին աշխարհ է արտազատում անկիլոստոմայի ձվերը։ Ձվերն արտաքին միջավայրի բարենպաստ պայմաների առկայության դեպքում 24 ժամվա ընքացքում վերածվում են թրթուրների, որոնք կարող են բավականին երկար ժամանակ մնալ այդ միջավայրում։ Թրթուրների հետագա զարգացումը տեղի է ունենում միայն մարդու օրգանիզմում, երբ նա բոբիկ ոտքերով շփվում է թրթուրներով վարակված միջավայրի հետ (գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ)։ Թրթուրը ծակում է մաշկը և տեղակայվում է մազարմատների պարկում, որտեղից էլ ավշային հանգույցներով անցնում է արյան մեջ։ Այստեղից թրթուրն անցնում են դեպի թոքերը և տեղակայվում բրոնխներում և բրոնխեոլներում, որտեղից հազի, խորխարտադրության ժամանակ հասնում է բերան, իսկ խորխը կուլ տալուց անցնում է աղեստամոքսային համակարգ (ինչպես ասկարիդոզի ժամանակ), ուր թրթուրները վերածվում են հասուն ձևերի։ Թրթուրները մարդու օրգանիզմ կարող են թափանցել բերանով։ Միգրացիայի այս ցիկլի տևողությունը 3-5 շաբաթ է։

Անկիլոստոմաների կյանքի տևողությունը մարդու օրգանիզմում 4-8 տարի է։
Անկիլոստոմաներն անցնելով մաշկով առաջացնում են որոշակի ախտաբանական երևույթներ (պապուլոզ,վեզիկուլոզ, երբեմն էլ պոատուլոզային ցան, էկզեմային փոփոխություններ, թոքերում բրոնխիտ, բրոնխիտային թոքաբորբ, ինֆիլտրատներ, արյան մեջ նկաւովում է էոզինոֆիլիա, աղիքային ձևի ժամանակ հիվանդներն ունենում են ընդհանուր թուլություն, գլխացավեր և այլն)։ Անկիլոստոմիդոզը մշտապես ուղեկցվում է հիպոխրոմ սակավարյունության երևույթներով։
Հիվանդության ախտորոշումը կատարվում է կղանքի քննությամբ, որի ժամանակ հայտնաբերվում են անկիլոստոմինների ձվերը։

Փոխանցման մեխանիզմները
Այս հելմինթները բավականին բեղուն են, մեկ օրվա ընթացքում էգը կարող է դնել մոտ 10 ООО ձու։ Արտաքին միջավայրում ձվերի զարգացման համար անհրաժեշտ է օպտիմալ ջերմաստիճան (25-30°) և բարձր հարաբերական խոնավություն (800-2000մմ տեղումներ տարվա ընթացքում)։ Այսպիսի կլիմայական պայմաններում դրանք արտաքին միջավայրում իրենց կենսունակությունը կարող են պահպանել 1-2 ամիս։ Սահմանային ջերմաստիճանը, որի պայմաններում թրթուրները պահպանում են իրենց կենսունակությունը, 55°-նն է։ Ձմռանը թրթուրներն արտաքին միջավայրում լիովին ոչնչանում են։

Պայքարը և կանխարգելումը
Հիվանդ մարդկանց հոսպիտալացումը պարտադիր է։ Նրանք ստացիոնարում նաֆթամոնով ստանում են սպեցիֆիկ բուժում (ալկոպար)։ Դեղամիջոցն հիվանդներն ընդունում են առավոտյան անոթի փորին։ Հինգ տարեկանից բարձր երեխաներին օրական տրվում է 5,0 գր, մինչև 5 տարեկան երեխաներին 2,5գր։ Սովորաբար բուժումը ավարտվում է մեկ օրվա, իսկ ծանր դեպքերում երեք օրվա ընթացքում։ Քանի որ նաֆթոմոնի ժամանակ առաջանում է լուծ, լրացուցիչ լուծողական չի տրվում։ Հիվանդները դուրս են գրվում ստացիոնարից կլինիկական երևույթներն անցնելուց հետո, երբ կղանքի լաբորատոր քննությունը տալիս է բացասական պատասխան։ Դաշտերում, հանքահորերում աշխատողներին անհրաժեշտ է ապահովել արտահագուստով, բարձրացնել այդ աշխատողների կոմունալ - սանիտարիայի պայմանները, հանքահորերում մշտապես կատարել ընթացիկ ախտահանում։ Այս հելմինթոզով ախտահարված վայրերի ազգաբնակչությանը տարին երկու անգամ պետք է ենթարկել զանգվածային հետազոտության, վարակվածների մոտ կատարել դեհելմինիզացիա նաֆթամոնի օգնությամբ։ Ախտահարված վայրերում կատարել այնպիսի սանիտարա-հակահամաճարակային միջոցառումներ, ինչպիսիք կատարվում են աղիքային վարակիչ հիվանդությունների ժամանակ։ Այս հիվանդությամբ տառապող հիվանդներին թույլատրվում է հանք մտնել այն դեպքում, երբ կղանքի լաբորատոր հետազոտությունը տալիս է բացասական պատասխան։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին