Անբավարարություն (իմունոգլոբուլինների)

Իմունոգլոբուլինների ընտրողական (սելեկտիվ) անբավարարություն:

 Սպեցեֆիկ դեֆեկտ – Ig քանակի իջեցում: Հնարավոր է IgG-ից IgA-ի սինթեզի անցման խանգարում:

Կլինիկական առանձնահատկությունները.

  • Արյան մեջ 1-2 Ig դասի քանակի իջեցում, իսկ մյուսների նորմալ կամ բարձր մակարդակ:
  • Առավել հաճախ  IgA սելեկտիվ դեֆիցիտ (1: 500 – 700 մարդ):
  • Կլինիկորեն առավել ծանր ընթանում է IgG2 պակասորդը:
  • Կարող են հիվանդանալ մեծահասակները:
  • IgA անբավարարությունը հաճախ անախտանիշ է:
  • IgA և IgG համակցված անբավարարության ժամանակ հաճախ հանդիպում են ալերգիկ, աոջտոիմուն հիվանդություններ, վերին շնչուղիների կրկնվող թարախային վարակներ, աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդություններ և չարորակ նորագոյացություններ:


Ախտորոշում.

  • IgA հետքեր
  • IgG նորմալ կամ ցածր մակարդակ
  • IgM նորմալ կամ բարձր մակարդակ
  • B-լիմֆոցիտների քանակը նորմայի սահմանում
  • Th քանակի իջեցում և որոշ անհատների մոտ T ռեգուլյատորների քանակի ավելացում


Բուժումը.
Հակաբիոտիներ: Ներերակային Ig-ով փոխարինող բուժում, որը չի պարունակում IgA, քանի որ հնարավոր է հակա-IgA հակամարմինների առաջացում: Ներերակային Ig ներարկման բոլոր դեպքերում պահպանել հետևյալ պայմանները.
1. Դեղաչափը` 200-400 մգ/կգ` 3-4 շաբաթը մեկ անգամ:
2. Բավարար դեղաչափի հսկողություն արյան մեջ IgG մակարդակ 3գ/լ-ից ոչ պակաս:
3. Փոխարինող բուժումը պետք է լինի երկարատև:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին