Էրիթեմաներ (վարակիչ)

Սուր վարակիչ հիվանդությունների մեծ մասը (կարմրուկ, կարմրախտ, քութեշ, ջրծաղիկ, բնական ծաղիկ, տիֆեր և այլն) իրենց զարգացման մեջ և ընթացքում բնորոշվում են մասնավորապես մաշկի ախտահարումով՝ յուրահատուկ էրիթեմաների ձևով։ Սակայն բոլոր այդ հիվանդությունների ժամանակ օրգանիզմի ընդհանուր խանգարումները կլինիկական պատկերում այն աստիճան են գերակշռում, որ մաշկի փոփոխությունները նահանջում են երկրորդ պլան, նշանակություն ունենալով միայն որպես ախտորոշման կարևոր հայտանիշներից մեկը։ Դրա հետ մեկտեղ այդ հիվանդություններն աչքի են ընկնում բարձր հպավարակելիությամբ ու պահանջում են, բացի բուժականից, նաև լայն հակահամաճարակային միջոցառումների անցկացում։ Ահա թե ինչու դրանք ուսումնասիրվում են ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայում և շարադրվում են համապատասխան դասագրքերում։

Սակայն, բացի դրանցից, գոյություն ունեն մի շարք վարակի չ հիվանդություններ, որոնց ժամանակ նույնպես մաշկն ախտահարվում է, բայց օրգանիզմի ընդհանուր ախտահարման նշանները սովորաբար այնքան թույլ են արտահայտված, որ մաշկային ցաները դառնում են առաջատար, այդ հիվանդությունների կլինիկական ախտանշանների մեջ գերազանցող։ Ըստ որում այդ հիվանդությունները հանդիսանում են քիչ կամ բոլորովին ոչ հպավարակիչ։ Այդ ձևերը, հանդիսանալով կարծեք թե կապող օղակ մաշկաբանության և ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ գիտության միջև, ուսումնասիրվում ու վերլուծվում են մաշկային հիվանդսւ֊ թյունների, կլինիկայում, կազմելով մաշկաբանության առանձին բաժինը` ինֆեկցիոն էրիթեմաների բաժինը։ Դրանք են. բազմաձև էքսուդատիվ էրիթեման, հանգուցային էրիթեման, վարդագույն որքինը և այլն։

Բազմաձև էքսոիդատիվ Էրիթեմա
Բազմաձև էքսուդատիվ էրիթեման (erythema exudativum multiforme hebra) սուր վարակիչ հիվանդություն էէ, որը դիտվում է գերազանցապես գարնանն ու աշնանը, երբեմն ոչ մեծ բռնկումների ձևով՝ հանրակացարաններում, զորանոցներում, ընտանիքներում։ Բնորոշվում է ոչ մեծ, մաշկից քիչ բարձրադիր վարդագույն բծերի կամ հանգույցիկների ցանավորումով, որոնք արագ մեծանալով, հասնում են մինչև 200 կոպեկանոց դրամի չափերի։ Հետագայում ցանավորված տարրերի քանակն ավելանում է։ 1-2 օր անց բծերի կենտրոնական մասը թեթևակի ներընկնում է և ստանում կապտավուն երանգ, մինչդեռ ծայրամասը մնում է վարդագույն։ Առանձին տարրերի կենտրոնական մասում կապույտ գույնը վերնամաշկի զարգացող մեռուկի հետևանքով կարող է փոխվել սպիտակի կամ էլ կապտավուն ֆոնի վրա կարող են զարգանալ շճային, հազվադեպ՝ արյունային պարունակությամբ լցված բշտեր։

Պահպանվելով 8-10 օր, ցանը սկսում է վերանալ։ Բշտերը չորանում են, գոյացնելով թերթիկավոր կեղևներ, բծերի կապտագույն ֆոնի վրա երևան է գալիս աննշան, թերթիկավոր թեփոտում, աստիճանաբար բծերը դժգունանում են և 10-12-րդ օրը անհետանում, թողնելով շատ թե քիչ արտահայտված պիգմենտացիա։ Սովորաբար ախտահարվում են դաստակների ու ոտնաթաթերի, նախաբազուկների, սրունքների, արմունկների ու հոդերի, ավելի պակաս՝ ափերի ու ներբանների, էլ ավելի պակաս՝ դեմքի, իրանի ու սեռական օրգանների մաշկը։ Բնորոշ է ցանավորման խիստ համաչափությունը։ Շատ անգամ (երբեմն մեկուսացված) ախտահարվում են բերանի ու շրթունքների կարմիր երիզի լորձաթաղանթները։ Այստեղ էրիթեմային ֆոնի վրա ցանավորվում են խոշոր բշտեր, որոնք արագորեն բացվում են, գոյացնելով ցավոտ ու հեշտությամբ արյունահոսող էրոզիաներ՝ ծածկված բաց շագանակագույն (կաթնասուրճի գույն) փառով, իսկ շրթունքների կարմիր երիզի վրա՝ գորշ արյունային կեղևներով։ էրոզիաների շուրջը կարելի է տեսնել էպիթելի ծվեններ՝ պատռված բշտիկների ծածկի մնացորդներ։

Մաշկի ախտահարումը շատ անգամ ուղեկցվում է օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացմամբ, գլխացավով, ջարդվածության զգացումով, հոդերի և մկանների ցավերով, երբեմն՝ անգինայի երևույթներով։ Նշվում է մաշկի այրոց, ավելի պակաս՝ քոր։ Հիվանդությունը տևում է 3-4 շաբաթ։ Որոշ հիվանդների մոտ նկատվում է հակում դեպի սեզոնային կրկնումները (գարնանը և աշնանը)։ Երբեմն դիտվում են էքսուդատիվ էրիթեմայի ծանր ձևեր, որոնք ընթանում են բարձր ջերմությամբ, հոդացավերով, բրոնխաթոքաբորբով և լորձաթաղանթների ու մաշկի խիստ արտահայտված ախտահարումներով։

Հյուսվածաախտաբանական փոփոխություններն արտահայտվում են բուն մաշկի պտկիկային ու ենթապտկիկային շերտերի այտուցով ու բորբոքային ինֆիլտրացիայով, գերազանցապես անոթների շուրջը, բաղկացած նեյտրոֆիլներից, լիմֆոցիտներից, հիստիոցիտներից ու աննշան քանակի էոզինոֆիլներից։ Կենտրոնական մասում ոչ հազվադեպ նշվում են ոչ մեծ արյունազեղումներ։ Մազանոթների էնդոթելը խիստ ուռած վիճակում է։ Վերնամաշկում, բծային ձևի ժամանակ՝ միայն աննշան արտահայտված միջբջջային այտուց (սպոնգիոզ) և ոչ մեծ քանակի թափառող նեյտրոֆիլներ, հազվադեպ՝ էոզինոֆիլներ: Բշտային ձևի ժամանակ՝ ենթաէպիթելային խոռոչների գոյացում, լցված շճային էքսուդատով, որի մեջ կախված են նեյտրոֆիլներ ու էրիթրոցիտներ։ Շարակցական հյուսվածքից պոկված էպիթելը, որն իրենից ներկայացնում է բշտի ծածկը, մեռած է։ Փշաձև շերտի բջիջները հոմոգենացված են և չափազանց թույլ են ընկալում ներկերը (անգունացում)։ Էպիթելի նմանօրինակ փոփոխություններ (սակայն շարակցական հյուսվածքից առանց պոկվելու ու խոռոչներ գոյացնելու) նշվում են նաև բծային տարրերի հետազոտման ժամանակ, որոնց կենտրոնական մասն ունի սպիտակավուն գունավորում։

Ախտապատճառները։ Հիվանդության հարուցիչն անհայտ Է։ Ամենահավանականը հիվանդության վիրուսային ծագման վերաբերյալ ենթադրությունն է (ադենովիրուս)։ Շատ մաշկաբաններ էքսուդատիվ էրիթեման դիտում են որպես բազմապաաճառային սինդրոմ (ստրեպտոկոկային վարակ, օջախային խրոնիոսեպսիս և այլն)։

Ախտորոշումը։ Որոշ տոքսիկոդերմիաներ, մասնավորապես դեղորայքայինները, (սոլլֆանիլամիդներից, անտիպիրինից և այլն), ինչպես նաև որոշ րնդհանուր վարակիչ հիվանդություններին (սեպսիս) ուղեկցող, կլինիկորեն կարող են միանգամայն նման լինել բազմաձև էքսուդատիվ էրիթեմայի ցանավորմանը։ Վերջինիս ախտորոշման համար բնորոշ ձևաբանական փոփոխություններից բացի անհրաժեշտ է հաշվի առնել ախտահարման տեղակայումը, համաչափությունը, մաշկի ախտահարման հաճախակի զուգորդումր լորձաթաղանթների ախտահարման հետ, թույլ արտահայտված քորը, ինչպես նաև հիվանդության սեզոնայնությունը։

Բուժումը։ Լայն սպեկտրի ազդեցության հակաբիոտիկների (տետրացիկլին, օլեանդոմիցին, էրիտրոմիցին և այլն) նշանակումը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել հիվանդության տևողությունը, բայց սովորաբար չի կանխում կրկնումների առաջացումը։ Հակաբիոտիկների վատ տանելիության ժամանակ նշանակվում են սալիցիլային պրեպարատներ (ացետիլ սալիցիլաթթու)՝ կալցիումի քլորիդի կամ կալցիումի գլյուկոնատի հետ զուգորդված։ Որոշ ծանր դեպքերում ցուցված են կորտիկոստերոիդ հորմոնները։ Համառորեն կրկնվող դեպքերում խորհուրդ է տրվում հիվանդության բռնկումների միջև ընկած ընդմիջումներում անցկացնել աուտոհեմոթերապիայի կամ հեմոտրանսֆուզիայի կուրս (5-6 փոխներարկում, 100- 200 մլ, 4-5-օրյա ընդմիջումներով)։ Արտաքին եղանակով նշանակում են ինդիֆերենտ փոշիներ, թափահարուկներ, մածուկներ՝ մաշկի ախտահարված տեղամասերը երկրորդային ինֆեկցիայից աաշտպանելու նպատակով։ Բշտային ձևի ժամանակ խորհուրդ է տրվում ծակել բշտերը և նրանց քսել անիլինային ներկերի սպիրտային լուծույթ։ Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարման դեպքում՝ հեղուկ, չգրգռող սնունդ, հաճախակի ողողումներ տտիպ, ախտահանիչ լուծույթներով, առանձին էրոզիաներ ծածկել դժոխաքարի 1-2%-անոց լուծույթով։

Սուր հանգուցային էրիթեմա
Սուր հանգուցային էրիթեման (erythema nodosum acutum) մի հիվանդություն է, որը բնորոշվում է մեկ կամ մի քանի օրվա րնթացքում ցավոտ, բորբոքային հանգույցնկւի ցանավորումով՝ բալից մինչև աղավնու ձվի մեծության, աղոտ ուրվագծերով, ներդրված բուն մաշկ ու ենթամաշկային բջջանքի հաստության մեջ։ Մաշկը նրանց վրա, ներկված է սկզբում՝ վառ վարդագույն, այնուհետև՝ կանգային կապտավուն գույնով։ Սովորաբար տեղակայվում է սրունքների մաշկի վրա (հատկապես նրանց առաջնային մակերեսը), որպես կանոն, սիմետրիկորեն։ Ավելի սակավ դիտվում է հանգույցների միակողմանի գոյացում ազդրի, հետույքի, նախաբազկի մաշկում։ Մաշկային ախտահարումը շատ անգամ ուղեկցվում է օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացմամբ, մինչև 38-39 C, գլխացավերով, ընդհանուր տկարությամբ, ջարդվածությամբ, երբեմն հոդացավերով։ Ոչ հազվադեպ, հիվանդությանը նախորդում է անգինան։ Պահպանվելով 10-12 օր, հանգույցներն աստիճանաբար տափակելով, ներծծվում են, ըստ որում մաշկը նրանց վրա փոխում է իր գույնը՝ կապտա-կարմրից դեպի կանաչավուն, դեղնավուն, մինչև շագանակագույնը։ Հանգույցների քայքայում երբեք չի դիտվում։ Կայուն փոփոխություններ չեն մնում։ Հիվանդության ընդհանուր տևողությունն է 15-20 օր։ Կրկնումնեը, որպես կանոն, չեն առաջանում։ Հանգուցային էրիթեման ամենից հաճախ դիտվում է երիտասարդ կանանց, ոչ հազվադեպ երեխաների մոտ։

Հյուսվածաախտաբանությունը։ Ենթամաշկային բջջանքի ու բուն մաշկի խորանիստ բաժինների մանր անոթների շուրջը բորբոքային ինֆիլտրատ` բաղկացած նեյտրոֆիլներից, ավելի պակաս չափով՝ լիմֆոցիտներից ու հիստիոցիտներից։ Ինֆիլտրատի մեջ հանդիպում են արյունազեղումներ։

Ախտապատճառները և ախտածնությունը։ Սուր հանգուցային էրիթեման բազմաէթիոլոգիկ հիվանդություն է, որը զարգանում է որպես ալերգիկ ռեակցիայի արտահայտություն՝ ի պատասխան արյան ճանապարհով տարածվող զանազան վարակական ու երբեմն տոքսիկ ազդակների։ Դրանցից հատուկ ուշադրության են արժանի ստրեպտոկոկերը (հաճախակի սկիզբը անգինայով, երբեմն արյան ցանքսի դրական արդյունքները), ինչպես նաև (հատկապես երեխաների մոտ) տուբերկուլոզային վարակը։ Զգալիորեն ավելի պակաս է հաստատվում կապը այնպիսի ինֆեկցիաների հետ, ինչպիսիք են սիֆիլիսը, խոր տրիխոֆիտիան, բորը և այլն, որոշ դեպքերում` դեղանյութերի հետ։
Ախտորոշումը։ Հանգուցային էրիթեմայի կլինիկական ախտորոշումը դժվարություններ չի ներկայացնում։ Ավելի բարդ խնդիր է ներկայացնում պատճառագիտական ախտորոշումը, որը պահանջում է հիվանդի բազմակողմանի քննություն, հատուկ ուշադրություն դարձնելով (հատկապես երեխաների մոտ) տուբերկուլոզային վարակի հնարավորության վրա (կրծքավանդակի ռենտգենադիտումներ, տոլբերկուլինային փորձեր)։

Բուժումը։ Լավ արդյունք են տալիս հակաբիոտիկները։ Եթե ախտահարումը կապված է տուբերկուլոզային վարակի հետ, նշանակում են ֆթիվազիդ։ Խորհուրդ է տրվում օգտագործել կալցիումի քլորիդ կամ կալցիումի գլյուկոնատ, վիտամիններ (ասկորբինաթթու, ռուտին)։ Անհրաժեշտ է պահպանել խիստ անկողնային ռեժիմ։ Տեղային՝ բամբակե տաք փաթաթաններ, տաքացնող կոմպրեսներ իխթիոլի 10 %-անոց լուծույթով։

Խրոնիկական հանգուցային էրիթեմա
Բացի սուր ձևից դիտվում է հանգուցային էրիթեմայի խրոնիկական ձևը (eryth ema nodosum chronicum)։ Հիվանդությունը զարգանում է դանդաղորեն և բնորոշվում է սրբունքների վրա ոչ մեծ քանակի հանգույցների առաջացումով, որը կարող է ուղեկցվել օրգանիզմի ջերմաստիճանի աննշան բարձրացումով և ընդհանուր տկարությամբ։ Ոչ հազվադեպ, մաշկային ախտահարմանը նախորդում է անգինան։ Հանգույցների թիվը դանդաղորեն ավելանում է, բայց սովորաբար յուրաքանչյուր սրունքի վրա 6-8 հատից ոչ ավելի։ Հանգույցներն աստիճանաբար դառնում են ավելի սահմանագծված, կոնսիստենցիան՝ ավելի ամուր, նրանց վրայի մաշկը ձեռք է բերում կապտա֊շագանակագույն գունավորում։ Պահպանվելով 2-3 ամիս, հանգույցները դանդաղորեն ներծծվում են, իրենցից հետո չթողնելով կայուն փոփոխություններ։ Հանգույցների քայքայում չի դիտվում։ Հիվանդները գանգատվում են ծանրության զգացումից ստորին վերջույթներում քայլելու և երկար կանգնած մնալու ժամանակ։ Հանգույցների շոշափումը ցավոտ է։ Մի շարք դեպքերում հանգույցները դանդաղորեն աճում են ըստ ծայրամասերի, կենտրոնում ենթարկվելով ներծծման։ Որպես արդյունք մաշկի ու ենթամաշկային բջջանքի մեջ գոյանում են խորը տեղադրված օղականման ինֆիլտրատներ, բնականոն մաշկից քիչ բարձրացող, վարդագույն կամ քիչ կապտավուն գույնի։ Կենտրոնական մասն ունի կապտաշագանակագույն գունավորում։ Այդպիսի օղականման գոյացությունների տրամագիծը կարող է հասնել ավելի քան 8-10 սմ-ի (հանգուցային էրիթեմայի սողացող ձև)։ Խրոնիկական հանգուցային էրիթեման կարող է գոյություն ունենալ մի քանի ամիս կամ մի քանի տարի։ Հիվանդությունը դիտվում է չափահասների (20-30 տարեկան), գրեթե բացառապես կանանց մոտ։

Հյուսվածաախտաբանությունը։ Հանգույցների զարգացման սկզբնական շրջանում նշվում են նույն փոփոխությունները, ինչ որ սուր հանգուցային էրիթեմայի ժամանակ։ Ավելի հին հանգույցներում բորբոքային ինֆիլտրատը կազմված է գերազանցապես հիստիոքիտներից, պլազմատիկ բջիջներից և լիմֆոցիտներից։ Տեղ-տեղ հայտնաբերվում են էպիթելոիդ և առանձին հսկա բջիջներ։ Անոթների պատերը խիստ ինֆիլտրացված են, էնդոթելը պրոլիֆերացիայի վիճակում է:

Ախտորոշումը։ Ամենամեծ դժվարություններ է ներկայացնում խրոնիկական հանգուցային էրիթեմայի տարբերական ախտորոշումը պնդացող էրիթեմայից՝ մաշկի տուբերկուլոզի հանգուցային ինֆիլտրատիվ ձևից, որի հետ նա ունի կլինիկական մեծ նմանություն։ Հօգուտ հանգուցային էրիթեմայի խրոնիկական ձևի վկայում են՝ տուբերկուլոզային ինֆեկցիայի նշանների բացակայությունը հիվանդի մոտ և տուբերկուլինային փորձերի (Պիրկեի ռեակցիա) բացասական արդյունքը, առանձին հանգույցների՝ քայքայվելու ու խոցոտվելու հակում ունենալու բացակայությունը, հազվադեպ դիտվող կրկնումները, լայն սպեկտրի ազդեցության հակաբիոտիկներով տարվող բուժման համեմատաբար արագ դրսևորվող ներգործությունը։

Ախտապատճառները և ախտածնությունը։ Խրոնիկական հանգուցային էրիթեմայի զարգացման մեջ գլխավոր դերը պատկանում է օջախային վարակին (ստրեպտոկոկային, ստաֆիլոկոկային), սակայն չի բացառված նաև այլ ինֆեկցիաների հեմատոգեն տարածման հնարավորությունը: Որպես նախատրամադրող պատճառներ ծառայում են հիդրոստատիկ ճնշման բարձրացումը վերջույթների անոթներում, կանգային երևույթները, խրոնիկական ինտոքսիկացիան, ցրտի երկարատև ներգործությունը, հիպովիտամինոզը (C, P) էնդոկրին խանգարումները։

Բուժումը։ Վարակի օջախների հայտնաբերում ու հեռացում: Պենիցիլինի (50 000 ԱՄ յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ՝ ընդհանուր դոզան հասցնելով մինչև 6 000 000-8 000 000 ԱՄ) կամ լայն սպեկտրի ազդեցության հակաբիոտիկների կիրառում՝ պահպանելով հիվանդների խիստ անկողնային ռեժիմը։ Միաժամանակ նշանակվում են կալցիումի պրեպարատներ, վիտամիններ C1, P և PP։ Երկարատև չլավացող դեպքերում օգտակար է աուտոհեմոթերապիան, ինչպես նաև նատրիումի յոդիդը (2-3 %-անոց լուծույթ, օրը 3 ճաշի գդալ)։ Տեղային տաք, ուլտրամանուշակագույն ճառագայթներով ճառագայթում (թույլ էրիթեմային դոզաներ)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Patterns  
Վարակիչ էրիթեմա