Ամորձիների բորբոքումներ

- 35-ից ցածր տարիքի տղամարդկանց մակամորձիների և ամորձիների բորբոքումը հաճախ ՍՎ-ի հետևանք է, ինչպիսիք են քլամիդիան և գոնոռեան:
- 35-ից բարձր տարիքի տղամարդկանց մակամորձիների և ամորձիների բորբոքումը հաճախ պայմանավորված է ոչ սեռականորեն փոխանցված Գրամ- բացասական աղիքային բակտերիաներով:
- Անամնեզի ճիշտ հավաքումը հույժ կարևոր է:
- Արվամոլների մակամորձիների և ամորձիների բորբոքումը կարող է պայմանավորված լինել աղիքային ցուպիկներով:
- Գրամ-բացասական աղիքային ցուպիկները ավելի հաճախ են դառնում մակամորձիների և ամորձիների բորբոքման պատճառ, եթե այցելուն վերջերս ենթարկվել է գործիքային միջամտություն կամ կատետերավորման:
- Միզասեռական համակարգի անատոմիկական շեղումներ ունեցող անձինք հաճախ են լինում Գրամ բացասական աղիքային ցուպիկակիրներ և կարիք ունեն միզասեռական համակարգի հետազոտության, հատկապես 50 տարեկանից հետո:

Ախտորոշումը
Կլինիկական
Ախտանշաններ (հաճախ լինում են միակողմանի)
- Ցավ ամորձու շրջանում
- Փոշտի այտուց

Միզուկաբորբի ախտանշանները (հաճախ անախտանշան են).
- Միզուկային արտադրություն
- Միզարձակման խանգարումներ
- Առնանդամի գրգռվածություն:

Կարող է լինել նաև միզարձակման դժվարացում:
Նշանները. զննելիս սովորաբար հիվանդների մոտ հայտնաբերվում է
- ցավ` ախտահարված մասը շոշափելիս
- մակամորձու շոշափելի այտուց:
Կարող է լինել նաև.
- միզուկային արտադրություն (արտահայտված միզուկի մերսմամբ),
- ջրգողություն,
- ախտահարված կողմում փոշտի էրիթեմա և/կամ այտուց,
- բարձր ջերմություն:

Լաբորատոր
Անհրաժեշտ է կատարել հետևյալ հետազոտությունները.
- ՍՎ-ների նկատմամբ.
- միզուկաբորբի հայտնաբերման եղանակների կիրառում (ՄԱՇ, քսուք).
- քսուքի հետազոտում, որի մեջ առկա են 5 կամ ավելի լեյկոցիտներ x1000 մանրադիտակային դաշտում և/կամ
- Գրամի մեթոդով մշակված ՄԱՇ-ի նմուշի տարբերակում, որի մեջ առկա են10 կամ ավելի լեյկոցիտներ x1000 մանրադիտակային դաշտում:
Անհրաժեշտ է դիտարկել.
- Գունավոր գերձայնային Դոպլերի կիրառումը, որը կօգնի տարբերակել մակամորձու և ամորձու բորբոքումը սերմնալարի ոլորումից:

Տարբերակիչ ախտորոշում
- Սերմնալարի ոլորում
- Ամորձու կամ մակամորձու ուռուցք
Սերմնալարի ոլորումը հիմնական տարբերակիչ ախտորոշումն է: Այն պահանջում է անհապաղ վիրաբուժական միջամտություն: Առաջին հերթին այն պետք է բացառել, քանի որ միջամտությունը ուշացնելու դեպքում ամորձու պահպանումը դառնում է անհնար: Ոլորումը ավելի հավանական է, եթե.
- ցավն սկսվում է հանկարծակի,
- ունի ուժեղ բնույթ,
- տարիքը 20-ից ցածր է, չնայած ոլորումը կարող է լինել ցանկացած հասակում:

Վարում
Ընդհանուր դրույթներ
- Մակամորձու և ամորձու բորբոքում ունեցող անձանց անհրաժեշտ է տրամադրել էմպիրիկ բուժում: Հակաբիոտիկներ նշանակելիս պետք է հաշվի առնել արագ թեստերի արդյունքները, այցելուի տարիքը, անամնեզը, ոչ վաղ անցյալում բժշկական միջամտությունները կամ կատետերավորումը, ինչպես նաև այցելուի մոտ առկա միզասեռական շեղումները:
- Անկողնային ռեժիմ, փոշտի ֆիքսում և բարձացում, անալգետիկներ: Կարող են օգտակար լինել ոչ ստերոիդ հակաբորբոքայինները:
- Ոլորման կասկածի դեպքում անմիջապես պետք է դիմել ուրոլոգի:

Մակամորձիների և ամորձիների բորբոքումը որպես ՍՎ-ների հետևանք
Ցուցումներ բուժման համար
- Մակամորձու և ամորձու բորբոքման ախտանշաններ:
- Միզուկաբորբի հայտնաբերում:
- Միզուղիների վարակ (ՄՎ) չի ակընկալվում:
Առաջարկվող բուժումներ
- 100 մգ դոքսիցիկլին` օրական երկու անգամ, 14 օր:
- 200 մգ օֆլոքսացին` օրական երկու անգամ, 14 օր:
Մակամորձու և ամորձու բորբոքման դեպքում, երբ կասկածվում է գոնոկոկային վարակ, անհրաժեշտ է նշանակել նաև հետևյալ դեղերից որևէ մեկը. - 500 մգ ցիպրոֆլոքսացին կամ մ/մ 250 մգ ցեֆտրիաքսոն:

Մակամորձու և ամորձու երկրորդային վարակ աղիքային մանրէներից
Ընդհանուր խորհուրդներ
Անհրաժեշտ է հիվանդին հստակ տեղեկատվություն տալ հիվանդության և բուժման կարևորության մասին:
Ցուցումներ բուժման համար
- Մակամորձու և ամորձու բորբոքման ախտանշաններ
- ՄՎ-ի մեծ հավանականություն
Առաջարկվող սխեմաներ
- 200 մգ օֆլոքսացին օրը 2 անգամ` 14 օր
- 480 մգ տրիմետոպրիմ+սուլֆամեթոքսազոլ, օրը 2 անգամ` 14 օր
- Հակաբիոտիկներն ընտրվում են տեղային զգայունության հիման վրա:
Չբացահայտված էթիոլոգիայի մակամորձու և ամորձու բորբոքում
Ընդհանուր խորհուրդներ
Անհրաժեշտ է հիվանդին հստակ իրազեկել հիվանդության և բուժման կիրառման կարևորության մասին, ինչպես նաև խորհուրդ տալ սեռական ժուժկալություն` մինչև ՄՄՇ հետազոտության արդյունքները:
Ցուցումներ բուժման համար
- Մակամորձու և ամորձու բորբոքման նշաններ
- Սեռավարակի հարուցչի բացահայտման անհնարինություն :
Առաջարկվող սխեմաներ
- 200 մգ օֆլոքսացին օրը 2 անգամ` 14 օր:

Զուգընկերների վարումը
Անհրաժեշտ է գնահատել ռիսկի ենթակա բոլոր զուգընկերներին և առաջարկել համաճարակաբանական բուժում, եթե.
- Հիվանդություն հարուցված է ՍՎ-ով:
- Ախտորոշված է մակամորձու և ամորձու բորբոքման ոչ հստակ էթիլոգիա, և ՄՄՇ համապատասխան նմուշը բացասական է: - Գաղտնի շրջանը հայտնի չէ. ենթադրվում է 3 ամիս:
- Բուժումը նույնն է, ինչ առանց բարդությունների քլամիդիայի և գոնոռեայի համար նախատեսված բուժումը:
- Անհրաժեշտ է մանրամասն ճշտել սեռական բոլոր կոնտակտները առաջին իսկ այցի ժամանակ: Անհրաժեշտ է ձեռք բերել համաձայնություն այցելուի կամ նրա զուգընկերների վարման հարցում, եթե առկա է ՍՎ:
- Բոլոր դեպքերում, հարկավոր է միաժամանակ բուժել զուգընկերներին:

Հետբուժական հսկողություն
Եթե 3 օր անց չի նկատվում այցելուի վիճակի բարելավում, ապա պետք է վերանայել ախտորոշումը և վերագնահատել բուժումը: Վերագնահատումը անհրաժեշտ է այն դեպքում, երբ այտուցվածության նշանները և ցավը շարունակում են պահպանվել հակամիկրոբային բուժման ավարտից հետո, թեպետ առանձին դեպքերում ախտանշանների անհետացման համար որոշ ժամանակ է պահանջվում: Նման դեպքերում արժե մտածել վիրաբուժական միջամտության մասին:
Տարբերակիչ ախտորոշում հետևյալ դեպքերում.
- ամորձու իշեմիա/ինֆարկտ.
- սխալ ախտորոշում և բուժում.
- աղիքային ցուպիկը կայուն է բուժման նկատմամբ.
- թարախակույտի գոյացում և/կամ փոշտի անշարժացում.
- ամորձու կամ մակամորձու քաղցկեղ.
- խոզուկային օրխիտ/էպիդիդիմիտ.
- մակամորձու պալարախտ.
- սնկային էպիդիդիմիտ.
- ֆտորքինոլոնի և տետրացիկլինի նկատմամբ գոնոկոկի կայունություն:

Փոշտի սուր այտուցի համախտանշային վարումը
Հիմնական ախտորոշումներն են` մակամորձու բորբոքում, վնասվածք, սերմնալարի ոլորում և ամորձու կամ մակամորձու քաղցկեղ: Դրանք դժվար է տարբերակել առանց համապատասխան միջոցների: Սերմնալարի ոլորումը հիմնական տարբերակիչ ախտորոշումն է:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Patterns  
ամորձու բորբոքում