Ամոթույքաբորբ

Ամոթույքաբորբ տերմինն օգտագործվում է վուլվիտի (կնոջ արտաքին սեռական օրգանների բորբոքում) նկարագրելու համար։ Այս հիվանդության հաճախականությունը ավելի տարածված է աղջիկների և տարեց կանանց մոտ, ինչը բացատրվում է նրանց օրգանիզմի ֆիզիոլոգիական յուրահատկություններով: Հիվանդների զգալի մասի մոտ ամոթույքաբորբն առաջանում է երկրորդաբար` հեշտոցի ախտաբանական արտադրությամբ:

Պատճառներ
Հիվանդության առաջացման պատճառ կարող են դառնալ ամոթույքի էպիթելային ծածկույթի խախտումը, օրինակ` ճանկռվածքներ, քերծվածքներ և այլ տիպի վնասվածքներ: Սա բարենպաստ պայման է հանդիսանում թարախածին մանրէների ներթափանցման և բազմացման համար։ Աղջիկների մոտ քերծվածքների կամ ճաքերի պատճառ կարող է հանդիսանալ սրատուտը։

Կանխարգելում/Բուժում
Ըստ կլինիկական ընթացքի` հիվանդությունը լինում է սուր և քրոնիկական: Ամոթույքաբորբի սուր շրջանում հիվանդների մոտ առաջ են գալիս են արտաքին սեռական օրգանների այրոց և քոր: Նկատվում են նաև հետևյալ երևույթները.
1. ամոթույքի մաշկի ու լորձաթաղանթի կարմրություն
2. ծլիկի և փոքր սեռական շուրթերի այտուց
Հիվանդությունը ժամանակին չբուժելու դեպքում կարող է վերածվել քրոնիկականի, իր հետ բերելով պարբերական սրացումներ` հղի լուրջ բարդություններով։ Հիվանդության ախտանշաններն առաջ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։ Կանխարգելման հիմնական միջոցը համարվում է անձնական հիգիենայի կանոնների խիստ պահպանումը, ինչպես նաև ամոթույքաբորբի առաջացմանը նպաստող հիվանդությունների ժամանակին բուժումը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

 

Patterns  
ամոթույքաբորբ