Թունավորում (երկաթով)

Երկաթի պատահական գերդոզավորումները սովորաբար տեղի են ունենում հիմնականում երեխաների մոտ, որոնք երկաթի հաբերը շփոթում են կոնֆետի հետ: ԱՄՆում տարեկան ավելի քան 25000 այդպիսի դեպք է գրանցվում: Մարմնի յուրաքանչյուր 1 կգ զանգվածին բաժին ընկնող երկաթի քանակից 60 մգից ավելինը կարող է առաջացնել թունավորման ծանր ախտանիշներ:

Երկաթի թունավորման սկզբնական (առաջին 6 ժամերի ընթացքում) ախտանիշներն են՝ սրտխառնոցը, փսխումը, արյունային փսխումը, լուծը, ստամոքսաղիքային ուղու լորձաթաղանթի բորբոքման հետևանքով առաջացած արյունային լուծը, որն ուղեկցվում է խոցով և արյունահոսությությամբ: Կարող է տեղի ունենալ ստամոքսաղիքային ուղու թափածակում և պերիտոնիտ: Դրանց կարող են հետևել շնչառության խանգարումներ՝ դիսպնոե, լեթարգիա, կոմա և շոկ, առաջանում է նյութափոխանակային ացիդոզ: Լյարդի անբավարարություն կարող է առաջանալ երկաթի ներթափանցումից 25 օր հետո: Աղիքային խցանումն առաջանում է որպես ուշ բարդություն՝ աղիների սպիացման և նեղացման հետևանքով: Սուր թունավորումների բուժումը ներառում է ստամոքսի լվացում, սակայն երկաթի հաբերը կարող են կուտակվել՝  առաջացնելով խցան, որն էլ անարդյունավետ է դարձնում լվացումը: Արյան մեջ պետք է որոշվի  շիճուկային երկաթը ներթափանցումից 35 ժամ և 68 ժամ հետո:  Նվազագույն թունավորման մակարդակ է համարվում, եթե շիճուկային երկաթի մակարդակը ցածր է 350 մկգ/դլ, չափավոր թունավորման՝ 350500 մկգ/դլ, իսկ մահաբեր՝ բարձր է 500 մկգ/դլ: Օգտագործվում է նաև երկաթը կապող պատրաստուկ՝ դեֆերօքսամին (դեսֆերալ): Ծանր թունավորումների ժամանակ  այն ներարկվում է յուրաքանչյուր ժամը մեկ 15 մգ/կգ դեղաչափով: Ցածր ճնշման, շոկային վիճակի  և ացիդոզի առաջացման ժամանակ նշանակվում է համապատասխան բուժում:

Տարբերակիչ ախտորոշումը
Երկաթ պակասորդային սակավարյունությունը տարբերակում  են այլ հիպոքրոմ միկրոցիտար սակավարյունություններից: Դրանք են. թալասեմիաները, սակավարյունություն քրոնիկական հիվանդությունների ժամանակ, սիդերոբլաստիկ  սակավարյունություններ (ժառանգական, ձեռքբերովի), կապարային թունավորումը: Սակավարյունություն քրոնիկական հիվանդությունների ժամանակ (կամ սակավարյունություն քրոնիկական բորբոքումների ժամանակ)  երկաթ պակասորդային սակավարյունությունից հետո հաճախակի հանդիպող երկրորդ սակավարյունությունն է: 12 ամիս և ավելի տևողություն ունեցող քրոնիկական բորբոքումով ընթացող ախտաբանական վիճակները կարող են հանդիսանալ սակավարյունության զարգացման պատճառ:

Սակավարյունություն քրոնիկական հիվանդությունների ժամանակ. պատճառներն են.
-քրոնիկական վարակներ՝  թոքային ինֆեկցիաներ (աբսցեսներ, բրոնխոէկտատիկ հիվանդություն, տուբերկուլյոզ, թոքաբորբ), վարակային էնդոկարդիտ,
օստեոմիելիտ, միզուղիների քրոնիկական մանրէավարակներ,քրոնիկական սնկային վարակներ,ՁԻԱՀ:
-աուտոիմուն հիվանդություններ՝ ռևմատոիդ արթրիտ,համակարգային գայլախտ,վասկուլիտներ (անոթաբորբեր, polymyalgia rheumatica և այլն):
-չարորակ ուռուցքներ՝ կարցինոմաներ, Հոջկինի լիմֆոմա,  ոչ Հոջկինի լիմֆոմաներ,այլ չարորակ հիվանդություններ:
-բազմաբնույթ՝ այրվածքներ, ծանր վնասվածքներ, այլ պատճառներ:
Որոշ դեպքերում բորբոքումն ակնհայտ է (քրոնիկական վարակային հիվանդություններ, ռևմատիզմ), որոշ դեպքերում բորբոքումը ակնհայտ չէ (չարորակ ուռուցքներ): Սովորաբար սակավարյունություն չի զարգանում  ոչ բորբոքային բնույթի քրոնիկական հիվանդությունների (շաքարային դիաբետ, հիպերտոնիկ հիվանդություն) ժամանակ:

Համարում են, որ սակավարյունությունը զարգանում է հինգ հիմնական պատճառներից.
1. Բորբոքային ցիտոկիններից. սակավարյունության զարգացումն էապես կախված է բորբոքային ցիտոկիններից, հատկապես՝ ինտերլեյկին 1ից (IL1), ուռուցքի նեկրոզի գործոնից (TNF), ինտերֆերոններից (aINF, bINF, gINF): Բոլոր այս ցիտոկիններն ընկճում են էրիթրոպոեզը ոսկրածուծում:
2. Էրիթրոցիտների կյանքի տևողության իջեցումից.  իմունային համալիրները կարող են նստել էրիթրոցիտների թաղանթների վրա՝ նպաստելով ռետիկուլոենդոթելային համակարգի մակրոֆագների կողմից դրանց ֆագոցիտոզին:
3. Էրիթրոպոետինի արտադրության իջեցումից. էրիթրոպոետինի մակարդակը սովորաբար բարձրացած է, բայց այն չի համապատասխանում սակավարյունության աստիճանին:
4. Ոսկրածուծում էրիթրոցիտների արտադրության իջեցումից:
5. Երկաթի տեղափոխման խանգարումից. հիվանդների մոտ երկաթի պաշարները նորմալ են կամ բարձրացած, սակայն երկաթի տեղափոխման խանգարման հետևանքով շիճուկային երկաթի մակարդակը իջած է:

Լաբորատոր ախտորոշումը.
Սովորաբար սակավարյունությունը թեթև կամ միջին ծանրության է, բայց կարող է լինել նաև ծանր: Թեթև կամ միջին ծանրության ձևերի ժամանակ սակավարյունությունը նորմոքրոմ և նորմոցիտար է, ծանր ձևի ժամանակ՝ միկրոցիտար (MCV ա 70 fl): Ռետիկուլոցիտների քանակը, շիճուկային երկաթը, շիճուկի ընդհանուր երկաթ կապող հատկությունը (շիճուկային տրանսֆերին), տրանսֆերինի հագեցվածությունը իջած են, շիճուկային ֆերիտինի քանակը  նորմալ է կամ բարձրացած (եթե բացակայում է  ուղեկցող երկաթ պակասորդային վիճակ):

Բուժումը
Անհրաժեշտ է բուժել հիմնական քրոնիկական հիվանդությունը: Հիվանդների մեծամասնության մոտ սակավարյունության կլինիկական նշանները բացակայում են և համապատասխան բուժման կարիք չի լինում: Երկաթի պատրաստուկների նշանակումը արդյունավետ չէ, եթե բացակայում է հիմնական հիվանդության հետ զուգակցված երկաթի պակասը: Եզակի դեպքերում, երբ հիմնական հիվանդության բուժումը անարդյունք է, ռեկոմբինանտ էրիթրոպոետինի (Էպոջեն, Պրոկրիտ. Ռեկորմոն, Էպոետին) նշանակումը կարող է լինել արդյունավետ: Հազվադեպ դեպքերում՝ վիրաբուժական կամ այլ միջամտությունների ժամանակ, ծանր սակավարյունությունով տառապող հիվանդները կարող են ունենալ էրիթրոցիտային զանգվածի փոխներարկման կարիք:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Patterns  
Երկաթով թունավորում