Էնցեֆալիտ (ճապոնական)

Մոծակային էնցեֆալիտը նկարագրվել է Ճապոնիայում մեծ բռնկումից հետո, որը ընդգրկել է 6125 մարդ: Շուրջ 80% մահացել են: Ճապոնական էնցեֆալիտի հարուցիչը առաջին անգամ նկարագրվել է 1930-ական թթ.: Ռուսաստանում մոծակային էնցեֆալիտի առաջին դեպքերը գրանցվել են 1938-1939 թթ. Պրիմորյեում: Հիվանդության կլինիկական նկարագրությանը նվիրված առաջին հրատարակությունը պատկանում է պրոֆեսոր Ա. Գ. Պանովին (1940թ.):

Համաճարակաբանություն
Ճապոնական (մոծակային) էնցեֆալիտը հարուցվում է վիրուսով, որի փոխանցողներն են հանդիսանում մոծակները (Culex pipiens, Culex trithaeniorhynchus, Aedes togoi, Aedes japonicus): Ամենից հաճախ հիվանդանում են մարդիկ, սակայն կարող են վարակվել նաև կապիկները, սպիտակ մկները և ընտանի ընտանի անասունները: Մարդու վարակվում է, երբ մոծակի թուքը հայտնվում է կծվածքից առաջացած փոքրիկ վերքի մեջ: Ճապոնական էնցեֆալիտին բնորոշ է սեզոնայնությունը: Այն կապված է մոծակների վիպլոդի հետ: Մեծամասամբ հիվանդանում են երիտասարդ անձինք, որոնք աշխատում են ճահճացած տեղերում:

Էթիոպաթոգենեզ
Ճապոնական էնցեֆալիտի հարուցիչը պատկանում է Flaviviridae ընտանիքին, Flavivirus ցեղին, մտնում է արբովիրուսների էկոլոգիական խմբի մեջ: Վիրուսը պարունակում է ՌՆԹ, դրա չափսերը չեն գերազանցում 15-22 նմ: Եռացնելիս պահպանվում է 2 ժամվա ընթացքում: Սպիրտը, եթերը և ացետոնը հարուցչի վրա ճնշող ազդեցություն են թողնում միայն երեք օր հետո: Երկար է պահպանվում լիոֆիլիզացված վիճակում: Ցածր ջերմաստիճաններում կարող է պահպանվել մեկ տարի և ավել: Մուտքի դուռ է հանդիսանում մաշկը: Վիրուսի տարածումը կարող է իրագործվել ինչպես հեմատոգեն, այնպես էլ պերինևրալ ճանապարհով: Հետո վիրուսը թափանցում է գլխուղեղի պարենքիմա, որտեղ էլ տեղի է ունենում դրա բազմացումը: Ծանր դեպքերում դիտվում է վարակի գեներալիզացիա և հարուցչի և վիրուսի վերարտադրում ինչպես նյարդային համակարգում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Նեյրոններում կուտակվելուց հետո, վիրուսը կրկին հայտնվում է արյան մեջ, որը համապատասխանում է կլինիկական դրսևորումների սկզբին:

Պաթոմորֆոլոգիա
Մահացածների մոտ ուղեղանյութը և ուղեղաթաղանթները այտուցված են և գերարյունային, ուղեղանյությում կան արյունազեղումներ, փափկեցման օջախներ: Հյուսվածքաբանական հետազոտության ժամանակ հայտնաբերում են հարանոթային ինֆիլտրատներ, նեյրոֆագիայի դրսևորումներ և նյարդային բջիջների դիստրոֆիաներ: Ներքին օրգաններում. գերարյունություն, լորձաթաղանթների և շճաթաղանթների արյունազեղումներ, դիստրոֆիկ փոփոխություններ, հատկապես սրտամկանում, լյարդում և երիկամներում: Մահվան անմիջական պատճառ է հանդիսանում ուղեղաբնի ախտահարումը, ուղեղի ուռչեցումը և այտուցը, ԻՏՇ (ինֆեկցիոն-տոքսիկ շոկ):

Կլինիկա
Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 5-15 օր: Հիվանդությունը սկսում է հանկարծակի` բուռն, հարաճող ընդհանուր վարակային ախտանիշներով: Կարող են դիտվել պրոդրոմալ (նախանշանային) երևույթներ` շուտ հոգնելիություն, ընդհանուր թուլություն, քնկոտություն, աշխատունակության իջեցում: Երբեմն հանդիպում են` դիպլոպիա (երկտեսություն), տեսողության սրության իջեցում, խոսքի խանգարումներ, դիզուրիկ խանգարումներ: Հիվանդության առաջին օրը ի հայտ է գալիս տենդ, հիվանդության երկրորդ օրը ընթանում է ջերմության զգացումով և ցնցումային դողով, ուժեղ գլխացավով, փսխումով, տկարությամբ, ջարդվածությամբ, ցնցումներով (օրորումներով, երերալով), մկանացավերով, դեմքի գերարյունությամբ և կոնյուկտիվիտով, բրադիկարդիայով, որը փոխվում է տախիկարդիայի, տախիպնոէով: Ոչ հազվադեպ զարգանում է կոմատոզ վիճակ, պետեխիալ էկզանթեմա, ինչը ընթանում է գիտակցության փոփոխություններով: Սուր շրջանի ոչ հազվադեպ նշաններից են տարբեր մկանախմբերում ֆիբրիլյար և ֆասցիկուլյար ջղաձգումները` դեմքի և վերջույթների վրա իրենց յուրահատկություններով, ձեռքերի կոպիտ, ոչ ռիթմիկ տրեմորը, որն ուժեղանում է շարժումների ժամանակ:

Հիվանդության կլինիկական պատկերում տարբերում են մի շարք համախտանիշներ, որոնք կարող են զուգակցվել: Ինֆեկցիոն-տոքսիկ համախտանիշը բնորոշվում է ընդհանուր ինտոքսիկացիայի ախտանիշների գերակշռումով` նվազագույն նյարդաբանական փոփոխությունների դեպքում: Պերիֆերիկ արյան մեջ դիտվում է բարձր ԷՆԱ` մինչև 20-25մմ/ժ, հեմոգլոբինի և էրիթրոցիտների քանակի ավելացում, նեյտրոֆիլային լեյկոցիտոզ` լեյկոցիտային բանաձևի կտրուկ ձախ թեքումով, մինչև իսկ երիտասարդ ձևերի: Մենինգեալ համախտանիշը ընթանում է շճային մենինգիտի ձևով: Նաև հանդիպում են ցնցումային, բուլբար (կոճղեզային), կոմատոզ (90% մահացություն), լեթարգիկ (մահաքնային), ամենտիվ-հիպերկինետիկ և հեմիպարետիկ համախտանիշները: Հիվանդության ընթացքի ծանրությունը և դրա դրսևորումների պոլիմորֆիզմը (բազմաձևություն) պայմանավորված են ուղեղի ախտահարման առանձնահատկություններով: Հիվանդության ախտանիշները առավելագույն ուժգնության են հասնում հիվանդության սկզբից 3-5 օր անց: Մահացությունը կազմում է 40-70%, մեծամասամբ հիվանդության առաջին շաբաթում: Կենդանի մնացողները ապաքինվում են շատ դանդաղ` երկարատև ասթենիկ գանգատներով:

Կանխատեսում
Ճապոնական էնցեֆալիտն առանձնանում է ծանր ընթացքով: Ախտանիշները հարաճում են 3-5 օրվա ընթացքում: Ջերմաստիճանը պահպանվում է 3-14 օր և իջնում է լիտիչեսկի: Մահացու ելք դիտվում է 40-70% դեպքերում, մեծամասամբ հիվանդության առաջին շաբաթում, մինչդեռ մահը կարող է վրա հասնել ավելի ուշ ժամկետներում` զարգացած բարդությունների արդյունքում: Բարենպաստ դեպքերում հնարավոր է լրիվ լավացում` հետագա երկարատև ասթենիայի շրջանով:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին