Սեբորեիկ մեյբոմիտը իրենից ներկայացնում է սեբորեայի տեսակ, երբ առկա է նաև մեյբոմյան գեղձերի արտահայտված դիսֆունկցիա: Հիվանդությունը բնորոշվում է լայնացած մեյբոմյան ծորաններով և փրփուրի կամ փրփրանման արտադրությամբ, որն իրենից ներկայացնում է մեյբոմյան գեղձերի գերսեկրեցիա առանց մածուցիկության ուժեղացման (ավելացման), ինչը կարող է հանգեցնել գեղձերի օբստրուկցիայի:

Օբստրուկտիվ մեյբոմիտը իրենից ներկայացնում է մեյբոմյան գեղձերի օբսրուկցիա, երբ գեղձերի սեկրետը խտացած է և դուրս չի գալիս ծորաններից: Այս հիվանդները հաճախ են գանգատվում աչքի չորությունից, քանի որ արցունքի 3 հիմնական շերտերից (լորձ, ջուր, ճարպ) մեկը` ճարպայինը, բացակայում է, ուստի նման արցունքը անկայուն է և արագ է էվապորացիայի ենթարկվում (հեռանում աչքի մակերեսից):

Գեներալիզացված մեյբոմիտի ժամանակ առկա է օբստրուկտիվ մեյբոմիտ, տարզալ լորձաթաղանթի պապիլյար հիպերտրոֆիա, եղջրենու կետային էպիթելիոպաթիա: Հաճախ առկա է նաև սեբորեայի և ռոզացեայի զուգակցություն, դիտվում է անկայուն արցունքի շերտ: Բլեֆարիտների /Մեյբոմիտների ժամանակ հիվանդները գանգատվում են.
ա. այրոցի զգացումից
բ. օտար մարմնի զգացողությունից
գ. կոպեզրի և լորձաթաղանթի կարմրությունից
դ. մեղմ արտահայտված քորից ե. տեսողության փոքր ինչ մշուշոտ լինելուց

Կաևոր է նշել այն հանգամանքը, որ այս ախտանիշները, գանգատները առավելապես արտահայտված են առավոտյան ժամերին: Վերջին տարիներին զգալիորեն հաճախ են հանդիպում Demodex-ային բլեֆարիտներ: Demodex folliculorum-ը և Demodex brevis-ը իրենցից ներկայացնում են օբլիգատ պարազիտներ, որոնք բնակվում են մազարմատների ֆոլիկուլներում և մեյբոմյան գեղձերում: Ճեղքային լամպի տակ դիտելիս նրանք երևում են թարթիչների շուրջը մոմանման մուֆտաների ձևով: Առանձին նոզոլոգիա է ներկայացնում անգուլյար բլեֆարիտը / բլեֆարոկոնյունկտիվիտը, որի դեպքում հիմնականում ախտահարվում են կոպի և կոնյունկտիվայի դրսային անկյունները: Հարուցիչն է Moraxella laminata-ն: Հիվանդությունը կոչվում է նաև Մորաքս-Աքսենֆելդի բլեֆարոկոնյունկտիվիտ: Կոպեզրի բերբոքումների բուժումը կայանում է հետևյալում.
ա.կոպի հիգիենա–տաք կոմպրեսները և կոպեզրի մերսումները նուրբ շամպույնով հանդիսանում են բոլոր տեսակի բլեֆարիտների բուժման հիմնական միջոցը
բ.տեղային անտիբիոտիկի քսուքներ (տետրացիկլին, էրիթրոմիցին, բացիտրացին և այլն)
գ.համակարգային անտիբիոտիկներ (Doxycycline,Tetracycline,Erythromycine), հատկապես, երբ առկա է ռոզացեա և արտահայտված մեյբոմիտ: Թվարկված հակաբիոտիկներն ունեն նաև ճարպագեղձերի ֆունկցիան կարգավորող էֆեկտ:
դ.տեղային կորտիկոստերոիդները կարող են արդյունավետ լինել կարճատև օգտագործման դեպքում (սովորաբար 2-3 շաբաթ):
Դեմոդեքսային բլեֆարիտի բուժումը ներառում է թեյի ծառի 5% յուղի և շամպույնի օգտագործում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին