Անգար

ԱնգարԱնգարը դա միգրենն է, հիվանդություն, որն արտահայտվում է գլխի աջ կամ ձախ կեսի նոպայաձև ցավով: Միգրենը ավելի շատ կանանց բնորոշ հիվանդություն է։ Անգարը հիմնականում կապված է գլխուղեղի թաղանթների անոթների լարվածության նյարդային կարգավորման խանգարմամբ, որը հաճախ զուգակցվում է անոթային հիվանդությունների հանդեպ ընտանեկան և ժառանգական պայմանավորվածությամբ:

Պաթոգենեզ
Հիվանդությունը սկսվում է սեռական հասունացման շրջանում։ Նոպաները սովորաբար հաջորդում են հուզումներին ու գերլարվածությանը: Նոպաների հաճախությունն ու ուժգնությունը ենթակա են փոփոխման` կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են`

1. տարիքը
2. կենսակերպը
3. աշխատանքի ոճը
4. սննդի ռեժիմը

Անգարի նոպայից առաջ հիվանդների մոտ խիստ քաղցի ու ծարավի զգացում է նկատվում, ինչպես նաև քնելու անընդհատ ցանկություն ու տրամադրության կտրուկ անկում։ Այս հիվանդության ժամանակ օջախը հիմնականում տեղակայված է լինում քթի շրջանում, ուժեղ ցավն ուղեկցվում է սրտխառնոցով ու փսխումով, որից հետո ախտանիշները մասամբ մեղմանում են։ Նոպայի տևողությունը տատանվում է 2-3 ժ-ից մինչև մի քանի օր: Հիվանդության նոպաների միջև ընկած ժամանակահատվածում հիվանդն իրեն լիովին առողջ մարդ Է զգում։

Պաճառներ
Նոպայի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ որոշ սննդամթերքներ`

1.Ապխտած սննդամթերք
2.Որոշ պանրի տեսակներ
3.Շոկոլադ
4.Բարձր աղմուկը
5.Վառ լույսը

Բուժում/Կանխարգելում
Անգարի ախտանիշների ի հայտ գալուն պես պետք է դիմել բժշկի` բուժման կուրսի նշանակման համար: Ախտանիշների թուլացման կամ կանխարգելման նպատակով պետք է ընդունել ացետիլսալիցիլաթթու, ցավամոքիչ դեղանյութեր։ Պետք է հնարավորինս խուսափել ուժեղ գրգռիչներից (ուժեղ ձայներ, վառ լույս)։
Նոպաների կանխելու գործընթացին նպաստում են օրվա ճիշտ ռեժիմն ու կանոնավոր սնվելը։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am 
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին