Օզենա հիվանդությունը, որը նաև անվանում են գարշահոտ հարբուխ, իրենից ներկայացնում է քթի խոռոչի քրոնիկական հիվանդություն: Բնորոշվում է քթի խեցիների ոսկրային կմախքի և լորձաթաղանթի խիստ արտահայտված բարակումով, ինչպես նաև քթից թանձր արտադրությամբ, որը չորանում է, կեղևակալում և գարշահոտ արձակում:

Նկատվում է հիվանդների քթային շնչառության դժվարացում, տանջող քոր` քթում և կոկորդում, նկատվում է հազ, հոտառության կտրուկ նվազում կամ լրիվ բացակայություն: Ապաճման տարածումը քթարցունքային խողովակի լորձաթաղանթի վրա նպաստում է արցունքապարկի բորբոքման առաջացմանը, իսկ եվստախյան խողովակի լորձաթաղանթի վրա` ականջաբորբի առաջացմանը: Հիվանդությունը շնչափողի և կոկորդի վրա տարածվելիս նկատվում են խռպոտություն և շնչառության դժվարացում:
Հիվանդությունն սկսվում է 8-10 տարեկանում, երբեմն` ավելի ուշ: Կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ: Պատճառը հաստատված չէ:

Բուժում է բժիշկը. նրա որոշ հանձնարարականներ կատարում է հիվանդն ինքը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին