«Էնդոկրինոլոգիական շաբաթ» հանրային իրազեկման ծրագիր. հունվարի 15-ից 21-ը

Հարգելի՛ էնդոկրինոլոգներ,

սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 15-ից 21-ը Doctors.am-ը հայտարարում է էնդոկրինոլոգիային  վերաբերող խնդիրների հանրայնացման, ոլորտի նորությունների լուսաբանման շաբաթ:

Այսպիսով, եթե ունեք`

  • մասնագիտական կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հոդվածներ,
  • նորություններ,
  • պրակտիկայում հանդիպած հետաքրքիր, բացառիկ դեպքեր,
  • կարող եք ուղարկել մեր խմբագրություն info@doctors.am հասցեով, և մենք սիրով կհրապարակենք դրանք, կդարձնենք հնարավորինս զանգվածային ու հասանելի մեծ լսարանի համար:

Տեղեկացնենք նաև, որ եթե բաժանորդագրված եք կամ հետևում եք համաշխարհային հեղինակավոր առողջապահական ամսագրերի և կուզեիք այնտեղ զետեղված մասնագիտական հոդվածներով կիսվել Ձեր գործընկերների հետ, «Էնդոկրինոլոգիական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors-ը կտարածի դրանք: