Առաջին օգնությունը ինսուլտի ժամանակ

Եթե Դուք տուժողի մոտ նկատել եք ինսուլտի ախտանիշներ կամ նշաններ, ապա անհապաղ կանչեք շտապ օգնություն և դեպքի վայր ժամանած բժիշկներին նկարագրեք ախտանիշները:

Ինսուլտի նշանները և ախտանիշները

  Ինսուլտի դեպքում ժպիտը թեք է՝ դեմքի կողմերից մեկը չի ենթարկվում մարդուն, շրթունքի անկյունը թեքված է ոչ թե վերև, այլ՝ ներքև, հիվանդը խոսում է կմկմալով՝ հարբած մարդու նման, իսկ ձեռքերը հավասարաչափ չեն բարձրացնում, ախտահարված կողմի ձեռքը միշտ ավելի ներքև է:
  Լեզուն թեք է կամ ոչ կանոնավոր ձևի, և ընկնում է այս կամ այն կողմ:

Հիշե՛ք ինսուլտի ախտանիշերի ճանաչման 3 հիմնական հնարքները


  Խնդրեք հիվանդին ԺՊՏԱԼ
  Խնդրեք հիվանդին ԽՈՍԵԼ: Խնդրեք արտաբերել պարզ նախադասություն: Օրինակ՝ «Դրսում արև է»:
  Խնդրեք ԲԱՐՁՐԱՑՆԵԼ երկու ձեռքերը:

Սրտաբանները հավաստիացնում են, որ եթե  այս նյութը կարդացած յուրաքանչյուր ոք այն ուղարկի 10 մարդու, ապա նա առնվազն կփրկի մեկ մարդու կյանք :
 

Ի՞նչ չպետք է անել ինսուլտի ժամանակ
Մի՛ փորձեք սեփական ուժերով լուծել խնդիրը:

Ուրիշ ի՞նչ անել ինսուլտի ժամանակ
Տանել հիվանդին բժշկի մոտ: Ինքնուրույն տեղաշարժվելու անկարողության դեպքում՝ կանչել շտապ օգնություն: Պետք է հիշել, որ հիվանդին պետք է հոգեբանորեն աջակցել:
 

Լրացուցիչ տեղեկություն ինսուլտի մասին

Ինսուլտը՝ գլխուեղի ֆունկցիայի հանկարծակի խանգարում է, որն առաջանում է գլխուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանքով: Ինսուլտ տերմինը (լատ. Insultus- նոպա) ընդգծում է, որ նյարդաբանական ախտանիշներն ի հայտ են գալիս հանկարծակի: Թթվածնի մատակարարման դադարեցման պայմաններում նյարդային բջիջները մահանում են 5 րոպեի ընթացքում: Կախված ախտահարման օջախից՝ ինսուլտի նշանները կարող են լինել թուլությունը, երկտեսությունը, զգայունության, կողմնորոշման կամ խոսքի խանգարումը, շփոթվածությունը: Ինսուլտը կոչվում է նաև գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, ապոպլեքսիա, հարված:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ allsafety.ru