Ամենատարօրինակ և արտասովոր ֆոբիաներ

Եթե դուք ամաչում եք այն փաստից, որ վախենում եք բարձրությունից, սարդերից կամ շներից, ապա իմացեք որ ամաչելու կարիք չկա, մանավանդ եթե համեմատեք դրանք ստորև բերված վախերի հետ:
 
Դեյպնաֆոբիա -Վախ ճաշի ժամանակ խոսելուց. այդ ֆոբիայի պատճառով մարդիկ հազվադեպ են հյուր գնում:
 
Էկկլեզիոֆոբիա -Վախ եկեղեցիներից և հոգեվորականներից:
 
Էյզոպտրոֆոբիա -Վախ ամեն տեսակի հայելիներից, այդ մարդիկ խուճապային վախենում են՝ պատկերացնելով, որ հայելու մյուս կողմում ուրիշ աշխարհ է:
 
Գենուֆոբիա-Պաթոլոգիական վախ ծնկներից: Անձն, ով տառապում է գենուֆոբիայով, երբեք չի հագնի կարճ շրջազգեստ, իսկ ուրիշի բաց ծնկներն իր մոտ տհաճության զգացում են առաջ բերում:
 
Նոմաֆոբիա – առանց բջջային հեռախոսի, առանց կապի մնալու վախ: Թերևս ամենաարդիական վախը մեր օրերում:
 
Մետրաֆոբիա – վախ պոեզիայից: Մարդը, ով տառապում է մետրաֆոբիայով,վախենում է կարդալուց:
 
Օկտոֆոբիա-Վախ "8" թվից
 
Էրգոֆոբիա-Վախ աշխատելուց:
 
Օմֆոլոֆոբիա-Վախ պորտերից: Մարդիկ,ովքեր տառապում են այս ֆոբիայով, վախենում են, որ ինչ-որ մեկը կպնի իր պորտին, սարսափում են  նայել կամ մտածել ուրիշի պորտի մասին:
Աղբյուրը՝ Doctors.am
05 Օգոստոսի, 2015