Սյուզի Մաթևոսյան

Հասմիկ Յուրիի Աբովյան

Հարց  

Ես 30 տարեկան եմ: 8 ամիս առաջ վիրահատվել եմ վահանաձև գեղձի վրա հանգույց ունենալու պատճառով( մոտ 6սմ): Հեռացվել է գեղձի ձախ մասը ամբողջությամբ: Վիրահատությունից առաջ և հիմա նույնպես հորմոնալ խանգարումներ չկան:Այժմ ընդունում եմ ԷՈՒՏԻՐՈԿՍ 75մլգ և նկատում եմ քաշի ավելացում:
Ասացեք խնդրեմ, հնարավո՞ր է քաշի ավելացումը կապված լինի դեղի հետ, և որքան ժամանակ դեռ պետք է ընդունեմ այն:

Պատասխան  

Վահանաձև գեղձի մասնակի կամ ամբողջական հեռացումից հետո անհրաժեշտ է ամբող կյանքի ընթացքում ընդունել վահանաձև գեղձի հորմոն-փոխարինող (эутирокс,Л-тироксин)  թերապիա: Միաժամանակ կարևոր է համոզվել, որ դեղորայքի չափաբաժինը ճիշտ է: Դա կարելի է վերահսկել ըստ ТТГ հորմոնի մակարդակի: Դեղորայքի չափաբաժինը պետք է ավելացնել աստիճանաբար, անպայաման հետևել պուլսին, որպեսզի հաճախասրտություն (тахикардя) չլինի (նորմա է համարվում րոպեում 60-90 զարկը): Էուտիրոքս դեղամիջոցի օգտագործումից մարմնի զանգվածի ավելացում չի կարող լինել, ավելի հաճախ հակառակն է լինում: Հնարավոր է փոխարինող չափաբաժինն է քիչ ընտրված, այդ պատճառով օրգանիզմում առաջանում է այտուց և մարմնի ծավալը մեծանում է: Իրավիճակի ամբողջակական գնահատական կարող է տալ բժիշկ-էնդոկրինոլոգը: