«Առողջության քառյակ. ժամանակակից հակատարիքային ռազմավարություն». գիտագործնական սեմինար մայիսի 12-ին

Իննա Պերսոյան, բ.գ.թ.

«Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի» նախագահ

-Կանխարգելիչ բժշկությունն այսօր ամբողջ աշխարհի բժշկական հանրության ուշադրության կենտրոնում է: Այն հնարավորություն է ընձեռում օգտագործելով տարբեր մեթոդներ՝ դեղորայքային կամ այլ տեսքով, թույլ չտալ, որ ծերությունը արագ մտնի իր դերի մեջ, այլ հնարավորինս երկարացնել երիտասարդությունը՝ պահպանելով կյանքի որակը: Այս կերպ շատ հիվանդությունների մենք պարզապես թույլ չենք տալիս ի հայտ գալ:

 

Բժշկությունն այսօր իր բոլոր ուղղություններով միտված է այն նպատակին, որ մարդն ապրի երկար և «որակյալ» կյանք: Մենք ևս հետևում ենք այդ միտումներին և առաջիկայում նախատեսվող գիտագործնական սեմինարին մասնակցությունը հայ բժիշկներին կօգնի ծանոթանալ հայտնի «Առողջության քառյակի» բանաձևին՝

 

 

  • Վիտամին D
  • Օմեգա ճարպաթթուներ
  • Հորմոնափոխարինիչ թերապիա
  • Հակաօքսիդանտներ (Ալֆա-լիպոյաթթու)

Այս անգամ կներկայացնենք կանխարգելիչ բժշկության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կողմը, ինչը հատկապես կհետաքրքրի էսթետիկ բժշկության մասնագետներին:

Այսպիսով՝

«Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի» թիմը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին, Երևանում՝ Էլիտ-Պլազա բիզնես կենտրոնում կկայանա գիտագործնական սեմինար՝ միջազգային մասնակցությամբ:

«Առողջության քառյակ. ժամանակակից հակատարիքային ռազմավարություն»

Միջոցառումը կհետաքրքրի մաշկաբաններին, կոսմետոլոգներին, էնդոկրինոլոգներին, պլաստիկ վիրաբույժներին, գինեկոլոգներին, սրտաբաններին, ընտանեկան բժիշկներին և այլն:

Հարկավոր է նախապես գրանցվել մինչև մայիսի 8-ը՝ զանգահարելով 091 25 28 71 կամ 055 25 28 71 հեռախոսահամարներով:

Սեմինարի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հրավիրված բանախոսներն են՝

Լեոնիդ Օլեգի Վորսլով

սրտաբան, բ.գ.թ., էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, Բուժաշխատողների որակավորման բարձրացման ֆակուլտետ, «Ազգերի բարեկամության Մոսկվայի համալսարան» (ФПК МР РУДН)  

Զեկույցի թեման՝

Առողջության քառյակ. հակատարիքային կանխարգելիչ և էսթետիկ բժշկության ժամանակակից հայեցակարգը

Մանրամասնորեն կներկայացվեն «Առողջության քառյակ» հասկացության բաղադրիչները՝

Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներ, ալֆա-ճարպաթթուներ. ցուցումներ, պրեպարատներ, չափաբաժին, ընդունման կարգը:

«Առողջության քառյակ»-ի բոլոր բաղադրիչների արտաքին օգտագործման հնարավորություն. Սեռական հորմոններ, վիտամին D, Օմեգա 3 պոլիչհագեցած ճարպաթթուներ, Ալֆա լիպոյաթթու

Նորույթ՝ կանխարգելիչ և էսթետիկ ժամանակակից կոսմետոլոգիայում.  «Առողջության քառյակ» ներսից և դրսից:

Յուլիա Ալեքսանդրի Տիշովա

Էնդոկրինոլոգ, բ.գ.թ., էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, Բուժաշխատողների որակավորման բարձրացման ֆակուլտետ, «Ազգերի բարեկամության Մոսկվայի համալսարան» (ФПК МР РУДН), Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի ղեկավար՝ պրոֆեսոր Կալինչենկոյի անվան կլինիկայում

Զեկույցի թեման՝

1. Ծերացման կլինիկական հետևանքները և կանխարգելիչ ստրատեգիան. Հնարավո՞ր է արդյոք արդյունավետ կոսմետալագիա առանց էնդոկրինոլոգիայի

2. Վիտամին D` արտաքին և ներքին փայլ. առողջ մարմին՝ առողջ մաշկ:

Վիտամին D-ի դերն ու գործառույթներն օրգանիզմում: Վիտամին D-ի անբավարարությունը՝ 21-րդ դարի մարտահրավեր:

Վիտամին D-ի դեֆիցիտի ախտորոշման տարբերակները: Վիտամին D-ի դեֆիցիտի պատճառները: Վիտամին D-ի դեֆիցիտի շտկման տարբերակները: Վիտամին D, մաշկը և ծերացումը: Ինչու՞ է  վիտամին D-ն անհրաժեշտ մաշկին:

Մարինա Իվանի Ժիլենկո.

բ.գ.դ., Գինեկոլոգիայի  բաժանմունքի ղեկավար՝ պրոֆ. Կալինչենկոյի անվան կլինիկայում

Զեկույցի թեման՝

Օրգանիզմում սեռական հորմոնների փոխազդեցության արդյունքը՝ չպայմանավորված տղամարդու և կնոջ վերարտադրողական համակարգով:

Ծերացման ժամանակակից տեսությունները: Սեռական հորմոնների մակարդակի տարիքային անկումը (մենոպաուզա,անդրոպաուզա). Ծերացման պրոցեսի առանցքային պահը, սկիզբն ու զարգացումը: Կոսմետոլոգիայի և էնդոկրինոլոգիայի փոխադարձ կապը. Ի՞նչ կարող է վկայել մեր մաշկն առողջության մասին: Մենոպաուզայի հորմոնալ թերապիա. Ցուցումներ, ռիսկեր և արդյունավետություն: Ո՞րն է ավելի կարևոր գեղեցիկ «ֆասադը », թե ամուր «հիմքը»:

Գալինա Բորիսի Պալկովա

մաշկաբան -կոսմետոլոգ, էնդոկրինոլոգ, «Տրիակտիվ» կլինիկայի մասնագետ

Զեկույցի թեման՝

Մաշկի տեսքը՝ Էնդոկրին խնդիրների դեպքում: Ի՞նչ կարող է նկատել կոսմետոլոգը:

Ի՞նչ կարող է հուշել մեր մաշկը: Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի մաշկաբան-կոսմետոլոգը հետազոտության ընթացքում:

Մաշկի տեսքը՝ Էնդոկրին խնդիրների դեպքում, ինչպե՞ս մաշկի միջոցով ճանաչել հիպոթիրիոզը, ինսուլինառեզիստենտականությունը, երկաթի դեֆիցիտը և այլն:

Ինչո՞ւ կոսմետոլոգիական  պրոցեդուրաների արդյունավետությունը նույնը չէ տարբեր պացիենտների դեպքում: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում մաշկի հետ տարիքի ընթացքում: Սեռական հորմոնների տարիքային դեֆիցիտի (մենոպաուզա) և մաշկի վիճակի փոխադարձ կապը: Ի՞նչպես պահպանել մաշկի առողջությունն ու երիտասարդությունը. Ոչ միայն կոսմետոլոգիա և պլաստիկ վիրաբուժություն:

 

Երվանդ Սերգեյի Հարությունյան

ուրոլոգ, բ.գ.դ., ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի» ուրոլոգիայի  բաժնի ղեկավար

Զեկույցի թեման՝  

Հիպերակտիվ միզապարկի բուժման ժամանակակից մոտեցումները:

 

 

Իննա Գեորգիի Պերսոյան

մանկաբարձ-գինեկոլոգ,  գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բ.գ.թ., «Աստղիկ» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի ղեկավար, Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի նախագահ

Զեկույցի թեման՝

Կալցիումն ու վիտամին Դ-ն՝ առողջության և գեղեցկության հիմնական տարրերը:
Հայ կանանց պոպուլյացիայի ստատիստիկ տվյալները վիտամին Դ-ի վերաբերյալ /սեփական տվյալներ/:
 
 

Սեմինարի համակազմակերպիչներ՝ 

Սեմինարի ավարտին նախատեսվում է նաև «Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի» AGELESS MAGAZINE («Առանց տարիքի») գիտա-հանրամատչելի ամսագրի շնորհանդեսը: Հյուրերին որպես նվեր կբաժանվի ամսագրի անդրանիկ համարը: