Երազու՞մ եք առողջ, գեղեցիկ մազերի մասին. իսկ գիտե՞ք ինչպես խնամել և հարդարել դրանք

Երազու՞մ եք առողջ, գեղեցիկ մազերի մասին, սակայն չեք կարողանում ազատվել ճյուղավորված ծայրերից ու գզգզված սանրվածքից:
Զգուշացե՛ք այս սխալներից.
 
Գլուխը ամեն օր լվանալը
 
Մազերը ամեն օրը լվանալը յուղազրկում է ֆոլիկուլները, զրկելով մազերին իրենց բնական փայլից: Շամպուն 2-3 օրը մեկ օգտագործելը բավարար է մազերը մաքուր և փայլուն պահպանելու համար:
 
Խոնավ մազերը ջերմային սարքերով ձևավորելը
 
Տաք սարքերով կարող եք այրել խոնավ մազերն ու վնասել ֆոլիկուլները: Լուծումը պարզ է. այս սարքերը օգտագործելուց առաջ չորացրեք մազերը:
 
Կոպիտ սանրելը
Մազերի խճճված հատվածները արագ ու կոպիտ սաներելը վնասակար է: Օգտագործեք կոնդիցիոներ և մատներով զգուշորեն բացեք խճճված հատվածները մազերր սանր օգտագործելուց առաջ , որպեսզի խուսափեք մազերը պոկելուց:
 
Վարսահարդարիչի չարաշահումը
 
Տաք օդի երկարատև ուղիղ ազդեցության  հետևանքով մազերը կարող են այրվել: Սրանից խուսափելու համար մազերը չորացնելիս վարսահարդարիչը մի դիրքով մի ֆիքսեք, այլ շարժեք գլխի շուրջ:
 
Սրբիչով կոպիտ չորացնելը
 
Սա կարող է հանգեցնել ֆոլիկուլների վնասման ու գզգվածության: Փորձեք ոչ թե շփել մազերը սրբիչով, այլ մեղմ սեղմել:
Այսպիսով գեղեցիկ ու երկար մազեր ունենալու համար խուսափեք այս սխալներից: 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ Blog.zocdoc.com