Նորույթ Հայաստանում. էքսպրես-թեստեր` տնային պայմաններում նախնական ախտորոշում ստանալու համար

«Մեդ-Էքսպրես-Դիագնոստիկա»   ընկերությունը  ՌԴ-ում տնային դիագնոստիկ էքսպրես-թեստերի առաջատար արտադրողն է: Ընկերությունն իր գործունեությունը  սկսել է 1991թ-ից և ունի աշխատանքային մեծ փորձ այս ոլորտում, իսկ  սեփական արտադրական բազան թույլ է տվել կյանքի կոչել ամենաարդիական տեխնոլոգիաներ:

Վերջիններիս  թվին է պատկանում սոցիալապես կարևորված հիվանդությունների  նախնական ախտորոշման  էքսպրես-թեստերի արտադրությունը: Էքսպրես-թեստերը, շնորհիվ իմունոքրոմատոգրաֆիկ անալիզի մեթոդի, թույլ են տալիս տնային պայմաններում վաղաժամ ախտորոշել հիվանդությունն ու օր առաջ դիմել ավելի խորը հետազոտության և համապատասխան մասնագետի՝ կանխելով անդառնալին:  Թեստերն ունեն բավական պարզ և արագ կիրառում՝ ախտորոշումը տևում է 10-15 րոպե,  պահպանման և օգտագործման պայմանները  ճիշտ կատարելու դեպքում   թեստերի ճշգրտությունը կազմում  է  99%:

 

 

 

Բավական լայն կիրառում է գտել Իմունոքրոմ-Կարդիո-էքսպրես թեստը, որն ախտորոշում է սրտամկանի ինֆարկտի ժամանակ արյան մեջ արտազատվող կարդիոմարկերների ( cTn I, Myo, CK-MB) կոնցենտրացիան  ինչպես նախաինֆարկտային, այնպես էլ հետինֆարկտային իրավիճակներում:

 

 


Ծանրակշիռ է  նաև Իմունոքրոմ-ВГС-Էքսպրես թեստի նշանակությունը, որն ախտորոշում է հեպտիտ  С-ի հակամարմինների կոնցենտրացիան արյան մեջ:

 

 

 


Այս ցանկում իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև տղամարդկանց արյան մեջ  PSA կոնցենտրացիան ախտորոշող Իմունոքրոմ- PSA-Էքսպրես թեստը, որը թույլ է տալիս վաղաժամ հայտնաբերել և կանխել շագանակագեղձի հետ կապված խնդիրները՝ այդ թվում նաև շագանակագեղձի քաղցկեղը:

 

 


Հաստ աղու և ստամոքս-աղիքային համակարգի գործունեության խախտումներն է ախտորոշում Իմունոքրոմ-ՀԵՄ-Էքսպրես թեստը, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռնվում թաքնված արյան հայտնաբերումը գանգատներ ունեցող անձի կղանքի մեջ: Այն հատկապես կարևոր է հաստ աղու քաղցկեղի  վաղաժամ հայտնաբերման  համար:

 


Չափազանց կարևոր խնդիր է նաև սեռավարակների վաղաժամ ախատորոշումը, այդ առումով էական է արյան մեջ ՄԻԱՎ1/2-ի հակամարմինները հայտնաբերող  Իմունոքրոմ-ՎԻՉ1/2-Էքսպրես թեստը,ինչպես նաև 

Իմունոքրոմ-TP-Էքսպրես թեստը, որի շնորհիվ կարելի է արյան մեջ վաղաժամ հայտնաբերել սիֆիլիսի հարուցչի (Treponema Pallidum) հակամարմինները:

 

 

Ախտորոշիչ իմունոքրոմատոգրաֆիկ էքսպրես թեստերը, նախատեսված ինչպես լաբորատոր, այնպես էլ տնային պայմաններում կիրառելու համար, ՌԴ-ում պարգևատրվել  են   «Համառուսական  Դրոշմանիշ»  ( III Հազարամյակ ), «Որակի Նշան  XXI ԴԱՐ»  ոսկե և պլատինե նշաններով: Էքսպրես-թեստերն անցել են բոլոր համապատասխան հետազոտություններ, ստացել որակը հաստատող  վկայագրեր:


ՀՀ-ում «Մեդ-Էքսպրես-Դիագնոստիկա» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է  «Մեդ-Պրոգրես»   ընկերությունը: Ընկերության նպատակն է    սպառողներին ապահովել  նախնական ախտորոշման հասանելի և որակյալ մեթոդներով, նպաստել հիվանդության  խորացումը կանխելուն:


Էլ.հասցե՝ medprogress999@mail.ru
https://www.facebook.com/exprestest
Հեռ.՝ +374 55 48-11-50 (30)