Ինչպես անվտանգ դարձնել համակարգչով աշխատանքը

Համակարգչով աշխատելիս անհրաժեշտ է պահպանել աշխատանքի տևողության, ճիշտ կեցվածքի, տառատեսակի և պատկերի չափերի նկատմամբ կանոնները: 
 
Համակարգչով աշխատելու կանոնները՝
 
1. համակարգչային սենյակում պետք է իրականացնել ամենօրյա խոնավ մաքրում և օդափոխում,
2. յուրաքանչյուր ժամը մեկ անհրաժեշտ է 10 րոպե ընդմիջում անել, առանց ընդմիջման աշխատանքը չպետք է գերազանցի 2 ժամը: Ընդմիջման ժամանակ խորհուրդ չի տրվում կարդալ կամ հեռուստացույց դիտել կամ համակարգչով խաղ խաղալ, 
3. մոնիտորի էկրանը պետք է լինի մաքուր՝ առանց հետքերի և փոշու: Եթե ակնոցներ եք կրում, ապա հետևեք, որպեսզի ակնոցների ապակիները մաքուր լինեն,
4. նստեք ճիշտ դիրքով՝ ոտքերը հատակին դրված, կոնքազդրային և ծնկային հոդերն ուղիղ անկյան տակ,
5. Նստել ուղիղ կամ մի փոքր առաջ թեքված: Ձեռքերի մատները դրված են դաստակի մակարդակին կամ ավելի ցածր, այս դիրքում դրանք ավելի շարժուն են, իսկ դաստակը՝ նախաբազկի մակարդակին, ուսերը թուլացած են և ազատ իջած, ինչը նպաստում է ձեռքերի թուլացմանը,
6. աչքերի հեռավորությունը էկրանից պետք է լինի 55-60 սմ, էկրանի կենտրոնը՝ աչքերի մակարդակին կամ մի փոքր ցածր:
5. առաջարկվում է կատարել աչքերի վարժություն, օրն առնվազն 1-2 անգամ,
7. չոր աչքի համախտանիշի առաջացումը կանխելու համար աչքերը թարթել 3-5 վայրկյանը մեկ,
8. անպայման ուշադրություն դարձրեք շնչառությանը, այն պետք է լինի հավասարաչափ, 
9. տեքստի հետ աշխատելիս պետք է տառատեսակի գույնը լինի մուգ, իսկ ֆոնի գույնը՝ բաց,
10. եթե տառատեսակը շատ փոքր է, ապա պետք է մեծացնել 100%-ով,
11. թղթից տեքստը հավաքելիս, այն պետք է տեղադրել մոնիտորին մոտ, ինչը հնարավորություն կտա աչքերը հաճախակի չշարժել աջ ու ձախ,
12. աշխատանքի ընթացքում խորհուրդ է տրվում պարբերաբար, մոտավորապես 20-30 րոպեն մեկ, աչքերն էկրանից տեղափոխել սենյակի ամենահեռու կետը կամ նայել պատուհանից դուրս՝ հեռու առարկայի,
13. եթե առաջացել է հոգնածություն, լարվածություն, քնկոտություն, աչքերում ծանրություն, անհրաժեշտ է դադարեցնել աշխատանքը և մի փոքր հանգստանալ