Քաղցա՞ծ եք, թե՞ ծարավ

Դուք իհարկե գիտեք սննդի և ջրի միջև տարբերությունը: Սակայն Ձեր ստամոքսի համար  այս տարանջատումն այնքան էլ հստակ չէ: Պատճառն այն է, որ ուղեղի միևնույն հատվածը` հիպոթալամուսն է կառավարում և՛ սովը, և՛ ծարավը` ստամոքսին երկու դեպքում էլ միանման ազդանշաններ ուղարկելով: Այդ պատճառով, հաճախ նույնիսկ չափազանց շատ ուտելուց հետո էլ բավարարված չենք զգում, չէ՞ որ իրականում ծարավ էինք: Այս շփոթմունքը նույնիսկ ավելի հաճախ հանդիպում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ: 

Համաձայն Ամերիկայի դիաբետի ասոցիացիայի՝ արյան շաքարի տատանումները, նույնիսկ նորմայի սահմաններում, պատճառ են դառնում սովի և ծարավի խառնաշփոթ ազդակների: Այսպիսով, ինչպես տարբերել. Կարող եք փորձել միշտ սկզբում ջուր խմել:Եթե 15 րոպե անց դեռ սովի զգացողություն կունենաք (սա այն ժամանակն է, որն անհրաժեշտ է հիպոթալամուսին Ձեր մարմնին հասկացնելու համար, թե այն իրականում ծարա՞վ է , թե՞ քաղցած և ուղարկել բավարարվածության ազդանշան) ապա մի բան ուտելու ժամանակն է: Սա հեշտ եղանակ է ջրազրկումից խուսափելու, որն իհարկե կարող է բազմաթիվ խնդիրներ ի հայտ բերել՝ փորկապություն, հոգնածություն, թուլություն, շշմածություն:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Սկզբնաղբյուր՝ Blog.zocdoc.com