Ամորձու ջրակալում (հիդրոցելե)

հիդրոցելե

Նկարագրություն


Ամորձու ջրակալումն իրենից ներկայացնում է հիդրոցելե, ինչը նշանակում է հեղուկի կուտակում ամորձու պատյանների միջև։ Այս հիվանդությունը կարող է լինել թե բնածին, թե ձեռքբեիովի։

Պատճառներ

Ամորձու ջրակալումն առաջանում է ամորձու, դրա հավելումների կամ պատյանների բորբոքման, վնասվածքի, ուռուցքների, տուբերկուլոզի հետևանքով։ Երեխաների մոտ այս հիվանդությունը կարող է առաջանալ աճուկային խողովակի և սերմնալարի թերզարգացման արդյունքում։ Ամորձու ջրակալման հետևանքով ամորձապարկն աստիճինաբար մեծանում է, սակայն այն իրենից ցավոտ պրոցես չի ներկայացնում։ Տհաճ հետևանքներից են`

1. միզարձակման դժվարացումը
2. սեռական կյանքը սահմանափակումը
3. աշխատունակության անկումը
4. ֆիզիակական շարժումների սահմանափակումը

ջրգողությունԿանխարգելում / Բուժում

Բուժումն առավել արդյունավետ է լինում հիվանդության առաջացման վաղ շրջանում, երբ ամորձու թաղանթների միջև հեղուկի քանակությունն դեռ անզգալի է ։ Հիվանդության երկարատև ընթացքի ժամանակ կարող է ընկճվել ամորձու ֆունկցիան, որի արդյունքում հետագա բուժումը կարող է անարդյունավետ լինել։ Չի թույլատրվում օգտագործել կոմպրես կամ ջերմային այլ բուժամիջոցներ, քանի որ վերջիններս կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել հեղուկի քանակության ավելացման համար։

Ամորձու ջրակալումը պահանջում է անհապաղ վիրահատական միջամտություն։ Հիվանդության ախտանշանների ի հայտ գալուն պես անհապաղ պետք է դիմել վիրաբույժի։ Վիրահատությունից հետո՝ 3-4 շաբաթվա ընթացքում, սեռական կյանք վարելը խորհուրդ չի տրվում, պետք է խուսափել նաև ջրամբարներում լողանալուց։ Հիվանդության կանխարգելման ամենակարևոր միջոցը ամորձու բորբոքման և վնասվածքի ժամանակին բուժումն է։

 

Սկզբնաղբյուրը՝ Doctors.am

Patterns  
ամորձու ջրակալում (հիդրոցելե)